Apple-ը պատահաբար բացահայտել է iPhone 15-ի հիմնական առանձնահատկությունը

27 հուլիսի, 2023  18:29

iOS 17 օպերացիոն համակարգի՝ ծրագրավորողների համար նախատեսված չորրորդ բետա տարբերակի կոդում հայտնաբերվել է գործողության կոճակի հնարավորությունների նկարագրությունը, որին iPhone 15 Pro-ում կփոխարինի ռեժիմի անջատիչը։ Այս մասին հայտնում է MacRumors պորտալը։

Ըստ այդմ, գործողության կոճակը կարող է կարգավորվել ինը տարբեր օպցիաներով։ Դրանց թվում են՝ ընդհանուր գործառույթների արագ գործարկումը, հրահանգների, տեսախցիկների, լապտերի միացումը, տեսախցիկի ֆոկուսի ռեժիմը փոխելը, խոշորացույցի, թարգմանչի և ձայնագրիչի գործարկումը: Այս դեպքում կոճակը կկարողանա աշխատել նաև ռեժիմի անջատիչի նախորդ կարգավորումների պարագայում:

Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ի նոր կոճակը նման կլինի Apple Watch Ultra-ի կոճակին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple-ի՝ աշնանն արտադրվելիք ֆլագմանային սմարթֆոնի բոլոր կոճակները կլինեն սենսորային, սակայն այդ լուրերը չհաստատվեցին։ Ենթադրվում է, որ այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն iPhone-ի ապագա սերնդի սմարթֆոններում։

Phone 15 սմարթֆոնների շարքի շնորհանդեսը սպասվում է 2023-ի սեպտեմբերին։ Ըստ արտահոսած ինֆորմացիայի՝ iPhone-ի Pro-տարբերակների պակաս կզգացվի: Այլ աղբյուրների համաձայն՝ Pro մոդելները կարող են վաճառքի հանվել բազայինից մեկ ամիս ուշ։ Տեղեկություն կա նաև այն մասին, որ Apple-ը կբարձրացնի iPhone-ների գները։


 
 
 
 
  • Արխիվ