Kingston-ը 35 տարեկան է։ 35 Փաստ համակարգիչների աշխատանքը արագացնող ընկերության մասին

20 հոկտեմբերի, 2022  18:01
  1. Ամերիկյան Kingston Technology-ն աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերությունն է, որն արտադրում է համակարգչային հիշողության սարքերի։
  2. Աշխարհի յուրաքանչյուր երկրորդ համակարգիչ կամ նոթբուք օգտագործում է Kingston Technology-ի գործարաններում արտադրված օպերատիվ հիշողություն՝ ինչպես իր սեփական անվան տակ արտադրված, այնպես էլ այլ ապրանքանիշերով:
  3. 2005 թվականին Kingston Technology ընկերությունը բացել է աշխարհում ամենամեծ՝ հիշողության մոդուլներ արտադրող, գործարանը։
  4. Kingston Technology-ն իրականացնում է հիշողության սարքերի բոլոր բաղադրիչների, ինչպես նաև պատրաստի արտադրանքի 100% թեստավորում:
  5. Kingston Technology-ի և նրա ստորաբաժանումների տեսականին համալրված է ավելի քան 2000 տեխնոլոգիական լուծումներով:
  6. 2020 թվականին ընկերության շրջանառությունը կազմել է 12,8 միլիարդ դոլար։

Պատմական ակնարկ

  1. Kingston technology ընկերությունը հիմնադրվել է 1987թ. հոկտեմբերի 17-ին, ձեռնարկատեր Ջոն Տուի և ինժեներ Դեվիդ Սանի կողմից։ Իսկ իր անվանումը ստացել է Kingston Trio երաժշտական խմբի պատվին, որի երկրպագու էր Ջոն Տուն։
  2. Ընկերության առաջին արտադրանքներից մեկը սկզբունքորեն նոր հիշողության մոդուլն էր՝ մեկ շարքով կոնտակտների դասավորվածությամբ (SIMM)։ Չնայած, որ սարքը ստեղծվել էր նախորդ սերնդի բաղադրիչների հիման վրա, այն սահմանեց հիշողության սարքերի նոր արդյունաբերական ստանդարտը:
  3. Ընկերության հիմնադրմանը նախորդեց չարաբաստիկ “սև երկուշաբթին”, որը տապալեց ԱՄՆ-ի արժեթղթերի շուկան։ Այս անկման հետևանքում Ջոն Տուն և Դեյվիդ Սանը կորցրեցին իրենց նախորդ բիզնեսի վաճառքից մնացած խնայողությունները և նույնիսկ կուտակեցին 200 հազար դոլար պարտք։
  4. Ընկերության գոյության առաջին տարիներին Տուն և Սանը հիշողության չիպերը վաճառում էին ավտոտնակում, կանխիկ գումարով։
  5. Առաջին հաճախորդի հետ բանակցելու համար, Տուն և Սանը մի քանի օրով փոքր գրասենյակ էին վարձել։ Իսկ ընկերության անձնակազմի դերը ստանձնում էին նրանց ընկերներն ու հարազատները։
  6. Kingston Technology-ի տարբերանշանն է Կարմիր Գլուխը՝ Red Head։ Այն հայտնի է նաև Ռեքս անվանումով։ Այն ստեղծվել է 1989 թվականի «Բարելավի՛ր հիշողությունդ» գովազդային արշավից հետո։ Գովազդային նյութերում պատկերված էին ձեռքեր, որոնք հիշողության հավելյալ մոդուլներ են տեղադրում գլխի մեջ։ Տարբերանշանն իր ժամանակակից տեսքը ստացել է 1992 թվականին։
  7. Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայում՝ Fountain Valley քաղաքում, որտեղ բնակվում է ընդամենը 55000 մարդ։ Բացի Kingston Technology-ից, այնտեղ են գտնվում D-Link ընկերության գլխավոր գրասենյակը և Hyundai Motors-ի ԱՄՆ գլխավոր գրասենյակը:
  8. Առաջին հաջողությունից հետո Տուն համոզված էր, որ 6 ամիս անց մրցակիցները պարզապես կրկնօրինակելով իրենց արտադրանքը դուրս կմղեն Kingston Technology-ն շուկայից։ Սանը համաձայն չէր նրա հետ և գործընկերները պայմանավորվեցին, որ Ջոն Տուն ձեռք կբերի Յագուար մակնիշի ավտոմեքենա Սանի համար, եթե ընկերությունը 6 ամիս անց ցույց տա դրական աճ։ Սանի ծնունդի օրը նրան բակում սպասում էր Յագուարը։
  9. 1996 թվականին Kingston Technology-ի 80% բաժնեմասը վաճառվեց ճապոնական Softbank-ին 1,5 միլիարդ դոլարով, իսկ 1999 թվականին Սանը և Տուն հետ գնեցին իրենց ընկերությունը ընդամենը 450 միլիոն դոլարով: Նույն թվականին ընկերության եկամուտը կազմեց 1,5 միլիարդ դոլար և Kingston Technology-ն համալրեց Forbes 500-ի՝ ԱՄՆ խոշորագույն ընկերությունների ցանկը։

 Forbes__picture

  1. 2002 թվականին ստեղծվեց Kingston Technology-ի մասնագիտացված ստորաբաժանումը՝ HyperX-ը։ Այն կենտրոնացված էր գեյմերների և համակարգչի արագացման (overclocking) սիրահարների համար բաղադրիչների և սարքավորումների մշակման և արտադրության վրա: HyperX ապրանքանիշը դարձել է համաշխարհային խաղերի արդյունաբերության առաջատարներից մեկը՝ հովանավորելով ավելի քան 20 պրոֆեսիոնալ կիբերսպորտային թիմերի ամբողջ աշխարհում և սահմանելով օպերատիվ հիշողության overclocking-ի մի քանի ռեկորդներ: 2021 թվականին Kingston-ը HyperX ապրանքանիշը վաճառեց ամերիկյան Hewlett-Packard ընկերությանը։ Գործարքը կազմել է 425 մլն դոլար։
  2. Hewlett-Packard-ի հետ գործարքի ավարտից հետո Kingston Technology-ն վերագործարքեց HyperX բաղադրիչների արտադրությունը նոր՝ Kingston FURY ապրանքանիշի ներքո։ Այն շարունակում է ներկայացնել գերարդյունավետ DRAM լուծումներ և SSD կուտակիչներ գեյմերների, և համակարգչի արագացման սիրահարների համար։ Ապրանքատեսակների շարքում է նաև նոր սերնդի DDR5 օպերատիվ հիշողությունը և հիշողության մոդուլներ RGB-լուսավորմամբ:
  3. 2010 թվականին Kingston Technology-ն սկսեց համագործակցել հիշողության կարգավորիչների խոշորագույն արտադրողներից մեկի՝ Phison ընկերության հետ, հիմնելով համատեղ ձեռնարկություն՝ Kingston Solutions, Inc. (KSI)։ Նորաստեղծ ընկերությունը կոչված էր արագացնելու eMMC տեսակի ֆլեշ-տեխնոլոգիայի առաջխաղացումը գլոբալ շուկայում։ Այժմ այն ներկառուցված կրիչների շուկայի առաջատարն է: 2020 թվականին Քինգսթոնը գնեց Phison-ի մասնաբաժինը 1,7 միլիարդ թայվանական դոլարով (մոտ 57 միլիոն ԱՄՆ դոլար):

Փիլիսոփայություն

  1. Ընկերության ղեկավար կազմը աշխատում է մյուս բոլոր աշխատակիցների հետ նույն սենյակում։ Յուրաքանչյուր աշխատակցի գրասեղանի վրա գրված է «Kingston ընտանիքի անդամ» և աշխատանքի անցնելու տարեթիվը:
  2. 1996 թվականին բաժնետոմսերի մի մասը վաճառելուց հետո ընկերության հիմնադիրները 100 միլիոն դոլար բոնուսներ են բաժանել իրենց աշխատակիցներին։
  3. Ջոն Տուն հարվածային գործիքներ է նվագում JT & California Dreaming խմբում:
  4. 2002 թվականին ընկերությունը սկսեց «Կանաչ նախաձեռնություն» ծրագիրը, դառնալով առաջին տեխնոլոգիական ընկերություններից, որոնք գիտակցեցին էկոլոգիապես մաքուր արտադրանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը: 2015 թվականին Kingston-ի նախաձեռնությունները արժանացան հեղինակավոր Green Dot Award մրցանակի, որը տրվում է էկոլոգիապես մաքուր ապրանքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար:
  5. Դեյվիդ Սանը և Ջոն Տուն ԱՄՆ-ում հայտնի բարերարներ են։ Նրանց կողմից տարեկան միլիոնավոր դոլարներ է նվիրաբերվում կրթական և առողջապահական ծրագրերի օգտին:
  6. 2007 թվականին Մեծ Բրիտանիայի The Times-ը Kingston-ին ճանաչել է Times Leadership Challenge-ի հաղթող՝ աշխարհի կարիքավոր շրջաններին ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ տրամադրելու համար, ներառյալ լուծումներ ջրի մաքրման և բնակելի տարածքների վերականգնմանը ուղղված :
  7. 2010 թվականին Kingston Technology ընկերությունը թողարկեց «This is it» ֆլեշ կրիչը, որը ստացել է իր անվանումը Մայքլ Ջեքսոնի չեղարկված շրջագայության պատվին։ Կրիչի վրա տեղադրված էր Windows Media Player և վավերագրական ֆիլմ Մայքլ Ջեքսոնի կյանքի մասին։
  8. Kingston Technology-ի փիլիսոփայությունը ամփոփված է «Մենք հոգ ենք տանում մեր աշխատակիցների և գործընկերների մասին, իսկ իրենք հոգ կտանեն մեր հաճախորդների մասին» կարգախոսի մեջ:

Տեխնոլոգիաներ, մրցանակներ, ռեկորդներ

  1. 2011 թվականին Kingston Technology-ն ստեղծեց աշխարհում առաջին DDR3 օպերատիվ հիշողությունը, որն ուներ տակտային հաճախության ավտոմատ բարձրացման հնարավորություն՝ HyperX PnP:
  2. 2013 թվականին Kingston Technology ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին 1TB ֆլեշ կրիչը, իսկ 2017 թվականին՝ աշխարհում առաջին 2TB ֆլեշ կրիչը։
  3. 2021 թվականին Kingston Technology-ն Intel-ի և SK Hynix-ի հետ միասին դարձավ DDR5 RAM-ի նոր սերնդի մշակողներից և առաջին արտադրողներից մեկը։
  4. 2022 թվականի ապրիլին թայվանցի overclocker Քովան Յանգը սահմանեց համաշխարհային ռեկորդ, արագացնելով(overclock) Kingston FURY Beast DDR5 հիշողությունը մինչև 10004 ՄՀց արդյունավետ հաճախականության։
  5. 2022 թվականին Kingston Technology ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին՝ AMD Expo սերտիֆիկացված DDR5 օպերատիվ հիշողությունը։
  6. Ընկերության հիմնադիրներն ընդգրկված են ԱՄՆ-ի Forbes 100 ամենահարուստ մարդկանց ցուցակում։
  7. Imation-ից USB տեխնոլոգիա և IronKey ակտիվներ գնելուց հետո, 2016 թվականին Kingston Technology-ը դարձավ կոդով պաշտպանված USB կրիչների աշխարհի ամենամեծ մատակարարը:
  8. Kingston Technology-ը իր կազմում ունի Advanced Validation Labs (AVL) ստորաբաժանումը, որը համակարգչային հիշողության և չիպերի փորձարկման և կատարողականության գնահատման համաշխարհային առաջատար կենտրոններից է: AVL-ը փորձարկում է ինչպես Kingston-ի կողմից արտադրված, այնպես այլ արտադրողների և OEM հիշողության չիպերը:
  9. 2021 թվականի սեպտեմբերին Advanced Validation Labs (AVL)-ը դարձավ Intel-ի կողմից լիազորված միակ թեստային լաբորատորիան։ AVL-ը ղեկավարում է նոր սերնդի DDR5 օպերատիվ  հիշողության վավերացման ծրագիրը Intel պլատֆորմի համար:

 
 
 
 
  • Արխիվ