WhatsApp-ի նոր գործառույթը․ արդեն կարող եք շփվել նրանց հետ ում հեռախոսահամարը չեք գրանցել հեռախոսագրքի մեջ

18 հուլիսի, 2023  16:28

Հայտնի մեսենջեր WhatsApp-ի նոր տարբերակում հնարավոր է դարձել շփվել անգամ այն մարդկանց հետ, ում համարը գրացված չէ հեռախոսագրքում։ Այս գործառույթը կուրախացնի այն օգտատերերին, ում նյարդայնանում էին նրանից, որ ստիպված էին լինում նոր կոնտակտներ գրանցել հեռախոսում։

WABetaInfo-ի հաղորդմամբ՝ մեսենջերի նոր տարբերակում կարելի է շփվել մարդու հետ պարզապես սեղմելով “Սկսել նոր զրույց (start new chat)” կոճակին և բացվող պատուհանում հավաքելով նրա հեռախոսահամարը։ Կոնտակտը կհայտնվի որոնման դաշտում, եթե դա թույլատրված է գաղտնիության կարգավորումներով, և նրան հնարավոր կլինի նամակ գրել։

Հիշեցնենք, որ նախկինում WhatsApp-ով մարդու հետ շփվել հնարավոր էր միայն նրա հեռախոսահամարը հեռախոսագրքում գրանցելուց հետո։

Նոր գործառույթը հասանելի է Android-ում  և iOS-ում WhatsApp հավելվածի ամենաթարմ հրապարակային տարբերակի բոլոր օգտատերերի համար։

Հիշեցնենք, որ մեսենջերի վերջին թարմացումներում ավելացվել են երկու հետաքրքիր գործառույթներ, որոնք կհեշտացնեն հավելվածի օգտագործումը և էլ ավելի կհեշտացնեն նամակագրությունը․ նամակագրության ֆիլտրում և հուշումներ սթիքերների միջոցով։

Մյուս կարևոր թարմացումներից՝  WhatsApp մեսենջերի՝ Android օպերացիոն համակարգ կիրառող օգտատերերը 2023 թվականի մայիսի վերջին հնարավորություն ստացան մբագրել իրենց հաղորդագրությունները ուղարկելուց 15 րոպեի ընթացքում։ Շատ ժամանակ չանցած՝ նման հնարավորություն ստացան նաև iOS օպերացիոն համակարգի օգտատերերը։

Վերջերս WhatsApp-ում նաև հայտնվել է նոր գործառույթ, որը պաշտպանում է օգտատերերին սպամ-հաղորդագրություններից, ինչպես նաև 60-րոպեանոց կլորակ վիդեոհաղորդագրորությունների նկարահանման և ուղարկման գործառույթ, ինչպիսին գործում է Telegram-ում։


 
 
 
 
  • Արխիվ