iFFALCON` նախագծված նոր սերնդի համար

15 հուլիսի, 2023  10:02

iFFALCON-ը նոր տեխնոլոգիական ապրանքանիշ է՝ նախատեսված երիտասարդ սպառողների համար ամբողջ աշխարհում: Արտադրանքն առանձնանում է բարձր որակով և մրցունակ գներով, և հիմնականում ուղղված է երիտասարդ սերնդի համար հնարավորություններ ընձեռելուն։

iFFALCON-2

iFFALCON-ը հիմնադրվել է TCL ընկերութան կողմից: Այն աշխարհում հեռուստացույց արտադրող երկրորդ խոշորագույն ընկերությունն է: Որպես հեռուստատեսային արդյունաբերության առաջամարտիկ, iFFALCON-ը հիմնականում զարգացնում է խելացի էկրանների սեգմենտը, փոխում պատկերացումն այն մասին, թե ինչպիսին կարող է լինել հեռուստատեսությունը՝ նախագծելով հեռուստացույցներ և կից սարքեր հատուկ նոր սերնդի համար:

iFFALCON-3

iFFALCON-ը մասնակցել է IFA2022 և CES2023 ցուցադրություններին՝ ներկայացնելով իր վերջին հեռուստացույցները, ձայնային վահանակները և խաղային մոնիտորները: Նորարարական մոտեցումների շնորհիվ iFFALCON-ն աչքի է ընկնում ինտերնետ տեխնոլոգիաների և նոր ապրանքանիշերի շարքում: Ստեղծելով նոր յուրահատուկ ապրելակերպ՝ iFFALCON-ն օգնում է երիտասարդներին հաղթահարել երևակայության սահմանները:

iFFALCON-4

iFFALCON հեռուստացույցները նախագծված են մինիմալիստական ​​դիզայնով և գրեթե անտեսանելի շրջանակով, նախատեսված են դիտման առավելագույն հարմարավետության համար: Օպերացիոն համակարգը Android TV-ի կամ պարզապես Google TV-ի նոր տարբերակն է. համակարգը թույլ է տալիս հավելվածներ տեղադրել ֆիլմերի և սերիալների վճարովի և անվճար դիտման համար, այն շատ ճկուն է կարգավորվում  և հեշտ է օգտագործվում: Ամեն ինչ աշխատում է արագ, առանց հապաղումների։

iFFALCON-5

Հեռակառավարման վահանակի վրա կա կոճակ, որը գործարկում է Google Assistant-ը: Ձայնային օգնականը թույլ է տալիս օգտատերերին կառավարել հեռուստացույցը ձայնային հրամաններով, իսկ ներկառուցված Chromecast-ի միջոցով կարող եք հեշտությամբ հեռարձակել ձեր լուսանկարները, տեսանյութերը և երաժշտությունը ցանկացած սարքից  դեպի հեռուստացույց:

iFFALCON LED հեռուստացույցներն օգտագործում են Micro Dimming ալգորիթմը, որն ապահովում է օպտիմալ կոնտրաստ և գունային բաժանում: Հեռուստացույցը հագեցած է VA-մատրիցայով, որն ապահովում է կոնտրաստի մեծ չափաբաժին և սև գույն: iFFALCON-ը հրաշալի ցուցադրում է ինչպես ֆիլմեր,սերիալներ HD ֆորմատով, այնպես էլ ժամանակակից կոնտենտ՝ լիարժեք HDR-ով: Չէ՞ որ, այն հագեցած է Dolby Vision-ով:  Իսկ Dolby Digital աուդիո համակարգի շնորհիվ պատկերն ամբողջանում է տարածական ձայնով և ձեզ խորասուզում էկրանին տեղի ունեցողի մեջ:

iFFALCON-6

Ոգեշնչված «Ամբողջ աշխարհում երիտասարդներին անսահմանափակ հնարավորություններ ընձեռելու» գաղափարով, iFFALCON-ը համարվում է նորարար ապրանքանիշ, որը երիտասարդներին խրախուսում է լինել ստեղծագործ: Մինչ օրս iFFALCON-ը ներկայացված է աշխարհի 16 շուկայում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Վիետնամում, Սինգապուրում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում և այլն:

Հայաստանում iFFALCON-ի հեռուստացույցները կարող եք ձեռք բերել Vega և Ucom խանութ-սրահներում:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ