Samsung-ը թողարկել է OLED էկրանով իր ամենամեծ հեռուստացույցը. ի՞նչ արժե այն

12 հուլիսի, 2023  18:09

Samsung-ը ներկայացրել է OLED էկրանով իր ամենամեծ հեռուստացույցը: 83S90C մոդելը պատկանում է S90C շարքին և ունի իսկապես հսկայական՝ 83 դյույմանոց էկրան։ ԱՄՆ-ում նման հեռուստացույցի համար գնորդն ստիպված կլինի վճարել 5400 դոլար։

Էկրանի լուծաչափը 4K UHD է, առկա է 10-բիթանոց գունավոր էկրան, կադրերի փոփոխության 144 Հց հաճախականությամբ, HDMI 2.1, AMD FreeSync Premium Pro աջակցություն, HDR10+, HDR10+ Adaptive և HDR10+ Gaming: Հեռուստացույցն ունի նաև DCI-P3 գունային տարածության 100% ծածկույթ:

Հեռուստացույցն ստացել է նաև Neural Quantum պրոցեսոր, որը բարելավում է նկարի որակը, Tizen օպերացիոն և Dolby Atmos ձայնային համակարգ։ Այն նաև համալրված է 2.1 ակուստիկ համակարգով՝ 40 Վտ հզորությամբ։

Ինչ վերաբերում է դիզայնին, ապա դա LaserSlim է՝ բարակ կորպուսով և նեղ շրջանակով:

«Էկրանի մեծ չափերը հեռուստատեսային արդյունաբերության ամենաարագ զարգացող սեգմենտն: Այս նոր՝ 83 դյույմանոց S90C 4K դասի OLED հեռուստացույցով մենք մարդկանց ևս մեկ հնարավորություն ենք տալիս զգալու Samsung-ի OLED հեռուստացույցների առավելությունները նույնիսկ ավելի մեծ էկրանով: Մենք հասկանում ենք, որ երկու միանման մարդ չկա, և նրանք ցանկանում են գտնել կատարյալ հեռուստացույց, որը կհամապատասխանի իրենց յուրահատուկ տարածքին և կենսակերպին: Ահա թե ինչու մենք առաջարկում ենք ավելի լայն ընտրություն, քան երբևէ, անկախ նրանից՝ դուք նախընտրում եք Neo QLED 4K, OLED թե նույնիսկ սովորական հեռուստացույց»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում


 
 
 
 
  • Արխիվ