24 ԳԲ RAM, 240 Վտ լիցքավորում․ Realme-ն մտադիր է ֆլագմանային նոր սմարթֆոն թողարկել

7 հուլիսի, 2023  16:19

Հայտնի ինսայդեր Digital Chat Station-ը բացահայտել է առաջիկայում թողարկվելիք Realme GT Neo6 սմարթֆոնի մանրամասն բնութագրերը։ Դատելով այդ ցանկից՝ Realme-ը պատրաստվում է ֆլագմանային գրեթե կատարյալ սմարթֆոն ներկայացնել։

Realme GT Neo6-ը կստանա 6,74 դյույմանոց OLED էկրան՝ 1,5K լուծաչափով, 144 Հց կադրերի փոփոխության հաճախականությամբ և 2160 Հց PWM (Pulse Width Modulation) հաճախականությամբ։

Սմարթֆոնը կաշխատի SoC Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով: Օպերատիվ հիշողությունը կլինի 24 ԳԲ (վերջերս ներկայացված Red Magic 8S Pro-ից հետո այն կդառնա աշխարհում երկրորդ սարքն այս ծավալի օպերատիվ հիշողությամբ), իսկ ներկառուցված հիշողության ծավալը կլինի 1 ՏԲ:

Ինչպես միշտ, սմարթֆոնը կունենա երկու տարբերակ, որոնք կտարբերվեն էներգասնուցման ենթահամակարգով. մի մոդելը կստանա 4600 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 240 Վտ լիցքավորման աջակցությամբ, երկրորդը՝ 5200 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 150 Վտ լիցքավորման աջակցությամբ։

Realme GT Neo6-ի տեսախցիկը բարձրակարգ չի լինի, սակայն հիմնական սենսորը միագամայն բնորոշ է առաջատար սմարթֆոնների տեսախցիկներին` Sony IMX890 (դրա հետ մոդուլում կլինի պատկերի օպտիկական կայունացում): Մյուս երկու սենսորների լուծաչափը 8 և 2 մեգապիքսել է։

Realme GT Neo6-ը կշռում է 205 գրամ, իսկ հաստությունը՝ 8,86 մմ։ Սարքը կստանա նաև հզոր վիբրացիոն շարժիչ: Սմարթֆոնի պրեզենտացիայի ամսաթվի մասին դեռ տվյալներ չկան, բայց, ըստ ամենայնի, դա տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։


 
 
 
 
  • Արխիվ