Windows 11-ի պարտադիր թարմացումը 7 անգամ դանդաղեցնում է համակարգիչների աշխատանքը

3 հուլիսի, 2023  12:53

Windows 11-ի պարտադիր թարմացումը 7 անգամ դանդաղեցնում է համակարգիչների աշխատանքը։ Այն թողարկվել է այս տարվա մարտից։

Windows Latest-ի տվյալներով՝ թարմացումն այնքան է դանդաղեցնում SSD աշխատանքը, որ օգտատերերը բախվում են խնդիրների մեկ դիրեկտորիայից մյուսը մեծ ծավալով ֆայլերի տեղափոխման, ինչպես նաեւ մի շարք այլ բազային ֆունկցիաների կատարման ժամանակ։ Տուժում է նաեւ համակարգչի արագությունը։

Շատ օգտատերեր համացանցում կիսվում են այդ խնդրով։ Որոշ օգտատերեր CrystalDiskMark ծրագրում SSD-ի թեստավորման արդյունքներով սքրինշոթեր են հրապարակում մինչ թարմացումն ու դրանից հետո։ Նրանց խոսքով՝ որոշ դեպքերում SSD-ի աշխատանքի արագությունը 7000 ՄԲ/վ-ից նվազում է մինչեւ 1000 ՄԲ/վ, այսինքն դանդաղում է 7 անգամ:

Թերթի տվյալներով՝ համակարգչի աշխատանքը դանդաղեցնում են KB5023778 (2023-ի մարտ), KB5025239 (2023-ի ապրիլ), KB5026372 (2023-ի մայիս), KB5027231 եւ KB5027303 (2023-ի հունիս) համարներով թարմացումները։

Microsoft-ը դեռ չի մեկնաբանել իրավիճակը։ Սակայն թերթի տվյալներով՝ SSD-ի հետ կապված խնդիրը կարող է լուծվել Windows-ի նախորդ՝ ավելի հին տարբերակի անցման ճանապարհով:


 
 
 
 
  • Արխիվ