Apple-ը կներկայացնի նոր Beats Studio Pro ականջակալներ USB-C-ով. Ե՞րբ կլինի թողարկումը և որքան կարժենան դրանք

29 հունիսի, 2023  21:14

Մոտ ապագայում Apple-ը կներկայացնի նոր Beats Studio Pro անլար ականջակալները։ Ինչպես հայտնում է MacRumors-ը՝ վկայակոչելով ինսայդեր և Connected փոդքասթի հաղորդավար Մայք Հերլիին, թողարկումը նախատեսված է հուլիսի 19-ին։

Ականջակալների նոր մոդելը, ըստ Հերլիի, միկրո USB-ի և արդիականացված խոսափողերի փոխարեն կստանա USB-C միակցիչ։ Ականջակալների նոր տարբերակի ակտիվ աղմուկը չեղարկելու համակարգը կբարելավվի նախորդ սերնդի Beats Studio3-ի համեմատ։

Բացի այդ, ականջակալները կստանան նոր պատյան՝ Android-ում Fast Pair-ի և iOS-ի Find My Device-ի աջակցությամբ: 3,5 մմ վարդակը կմնա: Ավելին, մարտկոցի լիցքավորումը կհերիքի ավելի շատ ժամերի, սակայն կոնկրետ թվեր դեռ հայտնի չեն։

Ինչ վերաբերում է դիզայնին, ապա այն կամ ընդհանրապես չի փոխվի, կամ էլ չնչին բարելավումներ կստանա։ Հայտնի է նաև, որ նոր Beats Studio Pro-ն կթողարկվի չորս գույներով՝ սպիտակ, մոխրագույն, սև և մուգ կապույտ։ Հնարավոր է, որ հետագայում այլ գույներ եւս արտադրվեն:

Համաձայն վաղ արտահոսքի՝ 2024 թվականի Beats Studio Pro-ն ԱՄՆ-ում կարժենա 350 դոլար, իսկ Եվրոպայում՝ 400 եվրո:


 
 
 
 
  • Արխիվ