Google-ը թարմացրել է Android-ի լոգոն. տափակ ռոբոտը կդառնա ծավալուն, փոքրատառ «a»-ն կփոխվի մեծատառի

27 հունիսի, 2023  14:48

Google փոխում է Android- լոգոյի ուղղագրությունն ու դիզայնը: Նորարարություններն ուժի մեջ կմտնեն Android 14-ի թողարկմամբ։

Ըստ 9to5google պորտալի՝ օպերացիոն համակարգի նոր տարբերակի թողարկմամբ նրա անվան ուղղագրությունը կսկսվի ոչ թե փոքրատառ «a»-ով, այլ մեծատառով։ Բացի այդ, ընկերությունը կհրաժարվի տափակ կանաչ ռոբոտի պատկերանշանից՝ հօգուտ եռաչափի:

Թարմացված տարբերանշանի թողարկումը սպասվում է 2023 թվականի աշնանը, սակայն Google ակնարկել է այս իրադարձության մասին վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Իսկ ռոբոտի ծավալուն գլուխն արդեն ցուցադրվել է CES 2023-ին, Google I/O 2023 կոնֆերանսին և նույնիսկ Samsung Galaxy S23-ի և Z Flip4-ի գովազդային նյութերում:

Նշենք, որ Android տարբերանշանի վերջին փոփոխությունը տեղի է ունեցել 2019թ.


 
 
 
 
  • Արխիվ