Հայաստանի ռեբրենդինիգի համար պետք է մշակել ռազմավարություն, որը ցնցող է, մոդեռն է և կապ ունի խելացիի հետ․ Gale Branding-ի տնօրեն

26 հունիսի, 2023  10:28

Աշխարհին ներկայանալու, միջազգային ներդրումների համար գրավիչ դառնալու համար Հայաստանը պետք է մշակի ռազմավարություն, որը ցնցող է, ժամանակակից է, նաև էմոցիոնալ կապ պետք է ստեղծել խելացիի, ժամանակակիցի մասին, հատկապես, որ Հայաստանն այդքան հայտնի է նորարարությունների ոլորտում, Orion Summit-2023-ի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է Gale Branding-ի գլխավոր գործադիր և կրեատիվ տնօրեն Մինդի Գեյլը։



«Ես կսկսեի այն փաստի գիտակցումից, որ շատ ամերիկացիներ, անգամ զարգացած մարդիկ, չգիտեն, թե որտեղ է Հայաստանը և դա ինձ համար շատ տխուր փաստ է, բայց նրանք ծանոթ չեն ոչ միայն նրա գտնվելու վայրին, այլև մշակույթին, երկրին, դրա յուրահատկություններին։ Ես կցանկանայի մշակել ռազմավարություն, որը ցնցող, մոդերն է նայվում և զգացվում, հատկապես, երբ տեխնոլոգիական ոլորտում շատ միաեղջյուր ընկերություններ են այժմ սկիզբ առնում Հայաստանից։ Այսպիսով էմոցիոնալ կապ պետք է լինի արագի, խելացիի, ժամանակակիցի մասին, որից հետո կարող եք պատմել մշակույթի և «համ ու հոտի» մասին։ Կարծում եմ՝ դա պետք է լինի առաջին տեղում, երբ երկիրը սկսում է մտածել ռեբրենդինգի մասին»,- ասում է նա։

Հարցին, թե ինչո՞ւմն է տարբերությունը անհատի և ստարտափի համար մարքեթինգ անելու միջև, Մինդի Գեյլն պատասխանում է, որ դրանք սկզբունքորեն տարբեր են, բայց ցանկացած մարքեթինգի հիմքը բրենդի ԴՆԹ-ի հաստատումն է՝ անկախ նրանից՝ դու անհատ ես, B2B ընկերություն, թե սպառողական ընկերություն։

«Դու իսկապես պետք է իմանաս, թե ով ես, և այնուհետև ճիշտ ձևով պրոյեկտես դա։ Դա է պատմության սկիզբը։ Դուք պետք է տարածեք ձեր ընկերության «համն ու հոտը»։ Բրենդի ԴՆԹ-ի մշակումը վճռորոշ է, և կախված նրանից, թե ում հետևից եք հետո գնալու, այն պետք է երևա և զգացվի համապատասխան ձևով»- ասաց նա։

Ի պատասխան հարցի, թե ինչո՞վ է Orion Summit-ը հետաքրքրել իրեն, Gale Branding-ի գլխավոր գործադիրն ասում է, որ հրավերն ստացել է Orion Worldwide Innovations-ի գործադիր տնօրեն և հիմնադիր Էմմա Առաքելյանից, որը, նրա ձևակերպմամբ, «շատ հաստատակամ մարդ է», որին
«երբեք չես կարող ոչ ասել»։

«Նա [Էմման] ընդունում է այն փաստը, որ շատ հայկական ընկերություններ ցանկանում են գործունեություն ծավալել ԱՄՆ-ում, և հաճախ վստահ չեն, թե ինչպիսի մոտեցում է պետք մարքեթինգային տեսանկյունից։ Այսպիսով նա հրավիրել է ինձ, և ես տեսնում եմ, որ նա ճիշտ է։ ԱՄՆ շուկան շատ բարդ շուկա է կողմնորոշվելու համար, եթե նախկինում երբեք այստեղ չեք եղել։ Երկրի ամեն հատված ունի իր համն ու մշակույթը, իսկ հաջողության հասնելու համար դու պետք է վաճառես տարբեր տարածքներում»,- ասում է նա։

Նշենք, որ Orion Summit 2023-ն անցկացվել է հունիսի 19-23-ը Նյու Յորքում, միջոցառման ինֆորմացիոն գործընկերը NEWS.am Tech-ն է։ Իրադարձություններով հագեցած չորս օրերի ընթացքում գագաթնաժողովի ավելի քան 100 մասնակիցներ քննարկել են մի շարք հարցեր, թե ինչպես Հայաստանը գրավիչ դարձնել համաշխարհային ներդրումների համար, ինչպես նպաստել երկրի և դրա տնտեսության զարգացմանը և ինչ դեր կարող են խաղալ այս ամենում ժամանակակից տեխնոլոգիաները։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ