Google-ը կհրաժարվի մատնահետքի՝ էկրանի սկաներից. ի՞նչ տեխնոլոգիա կօգտագործվի ապագա սմարթֆոններում և պլանշետներում

18 հոկտեմբերի, 2022  17:03

Մոտ ապագայում Google-ը կարող է հրաժարվել էկրանի տակ գտնվող մատնահետքի սկաներից։ Նոր սմարթֆոններն ու պլանշետները, ներառյալ Pixel Tablet-ը և երկար սպասված Pixel ծալովի սմարթֆոնները (սպասվում են 2023 թ.), կստանան մատնահետքի կողային սենսորներ։

Իր Pixel 6 շարքի սմարթֆոնների համար Google-ը մատնահետքի սենսորը հեռախոսի հետևի մասից տեղափոխեց էկրան, սակայն օգտատերերին դուր չեկավ այս նորամուծությունը. նույնիսկ մի քանի շտկումներից հետո էկրանի տակ գտնվող սենսորները այլ սարքերի համեմատ վատ են աշխատում։

Pixel 7-ի և Pixel 7 Pro-ի դեպքում Google-ը բարելավել է սենսորի աշխատանքը և ավելացրել հեռախոսը դեմքի միջոցով ապակողպելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, այս երկու սարքերը, ամենայն հավանականությամբ, կլինեն վերջինը, որ կօգտագործեն էկրանի վրա գտնվող մատնահետքի սկաներ. 2023-ի սարքերը կվերադառնան ավանդական սենսորներին, իսկ ծալովի մոդելների ապակողպման ֆունկցիան կաշխատի, անկախ նրանից՝ հեռախոսները ծալված են, թե բացված:  

9to5Google-ը մասնագետները հայտնաբերել են Android-ով աշխատող սարքերում կողային սենսորի կիրառմամբ մատնահետքի ստուգման համար գրված կոդը: Դրանում նշվում է, որ սարքերից մեկի էկրանի լուծաչափը 1840 x 2208 պիքսել է։ Ակնկալվում է, որ հենց այսպիսի էկրան կունենա ծալվող Pixel-ը: Երկրորդ սարքի լուծաչափը 2560 x 1600 է։ Սա Pixel Tablet-ի ակնկալվող տարբերակներից առնվազն մեկի լուծաչափն է։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ