Ինչպե՞ս կարելի է SMS-ով որոշել սմարթֆոնի տիրոջ գտնվելու վայրը

19 հունիսի, 2023  18:05

Սմարթֆոնի տիրոջ գտնվելու վայրը կարելի է ճշգրիտ որոշել SMS-ի միջոցով․ Հյուսիսարևելյան և Նյու Յորքի համալսարանների անվտանգության փորձագետները նկարագրել են այս տեխնիկան իրենց նոր ուսումնասիրությունում։

Նրանց խոսքով՝ տեքստային հաղորդագրությունների առաքման հետաձգումների վերլուծության հիման վրա կարելի է հասկանալ, թե որտեղ է գտնվում այդ հաղորդագրությունների ստացողը։

Մասնագետները վերապատրաստել են մեքենայական ուսուցման մոդել, որն SMS ուղարկողին օգնել է որոշել ստացողի գտնվելու վայրը։ Ճիշտ է, մեթոդը բացարձակ ճշգրիտ արդյունք չի տալիս, բայց դրա օգնությամբ աշխարհի տարբեր երկրների ներսում հնարավոր է 96% ճշգրտությամբ որոշել տարածաշրջանը, որտեղ գտնվում է ստացողը։

Հետազոտողները փորձել են բաժանորդին գտնել Բելգիայում, և համակարգը կարողացել է մինչև 86% ճշգրտությամբ որոշել այն տարածքը, որտեղ նա գտնվելիս է եղել նա։

Այս համակարգը հիմնված է այսպես կոչված «լուռ» SMS տեխնոլոգիայի վրա։ Երբ նման հաղորդագրություն է ուղարկվում, բաժանորդը ծանուցում չի ստանում, մինչդեռ ուղարկող կողմը կարող է հետևել ստացողի գտնվելու վայրը: Գիտնականներին հաջողվել է այդ նպատակով օգտագործել նման SMS հաղորդագրություններ ուղարկող հավելված։

Ինչպես նշվեց, գտնվելու վայրի մասին տեղեկությունը հաշվարկվում է SMS-ի առաքման հետաձգման ժամանակից: Ժամկետը որոշվում է օպերատորի կողմից հաղորդագրությունն ուղարկելու մասին ծառայողական ծանուցումների ուղարկման պահից մինչև SMS-ի առաքման պահը: Մեքենայական ուսուցման հիման վրա գիտնականների մշակած համակարգը վերլուծում է այս տվյալները և եզրակացություններ անում։

Համակարգը փորձարկվել է ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում և եվրոպական յոթ երկրում՝ որտեղ եղել են NSA LTE, LTE+ և 5G ցանցերով 10 օպերատորներ։ Հետաքրքիր է, որ Բելգիայում SMS-ի ստացողի տեղորոշման ճշգրտությունն ամենաբարձրն է եղել։ Հունաստանում ճշգրտությունը հասել է 79%-ի, ԱՄԷ-ում՝ 76%-ի, իսկ Գերմանիայում՝ 68%-ի։


 
 
 
 
  • Արխիվ