Redmi Note 10 Pro սմարթֆոնը լիցքավորման ժամանակ բռնկվել է և հալվել, մինչ դրա տերը քնած է եղել (լուսանկար)

14 հունիսի, 2023  10:20

Հնդկաստանում Redmi Note 10 Pro սմարթֆոնը լիցքավորման ժամանակ բռնկվել է և հալվել մինչ հեռախոսի տերը քնած է եղել։ Միջադեպի մասին Twitter-ում պատմել է ինքը՝ հեռախոսի սեփականատերը, որը սոցցանցում գրանցված է Sami91826 մականունով։

Օգտատերն իր գրառմանը կցել է նաև հալված սմարթֆոնի և այրված ներքնակի լուսանկարներ։ Միջադեպի հետևանքով, սակայն, ոչ ոք չի տուժել, ասել է նա։

«Այսօր իմ Redmi Note 10 Pro-ն հրդեհվել է և այրվել։ Բարեբախտաբար, ոչ ոք լրջորեն չի տուժել ... Հեռախոսը կողքիս լիցքավորվում էր, երբ ես քնած էի։ Ես մի կերպ ժամանակին արթնացա և կարողացա հեռախոսը հեռացնել մարդկանցից։ Խնդրում եմ, ինչ-որ մեկը կարո՞ղ է օգնել ինձ այս հարցում»,- գրել է Sami91826-ը:

Redmi-Note-10-Pro-burnt

Redmi-Note-10-Pro-burnt

Redmi-Note-10-Pro-burnt2

Redmi-Note-10-Pro-burnt

Twitter-ի օգտատերերը, ի նշան տուժածին աջակցության, մեկնաբանություններում սկսել են նշել հնդիկ բլոգերների և Xiaomi-ի ներկայացուցչությանը։ Սակայն արտադրողը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը։

Նման դեպքեր վերջին շրջանում բավականին հաճախ են տեղի ունենում։ Օրինակ՝ վերջերս գնված Redmi Note 12 Pro սմարթֆոնը հրդեհվել էր սեփականատիրոջ ծոցագրպանում, երբ նա աշխատելիս էր եղել դաշտում։ Այս դեպքը նույնպես տեղի էր ունեցել նաև Հնդկաստանում։

Վերջերս պայթել էր OnePlus 8 Pro սմարթֆոն, ընդորում՝ այն ժամանակ, երբ հեռախոսը գտնվում էր սպասման ռեժիմում․ այն ո՛չ օգտագործվում էր, ո՛չ էլ լիցքավորվում։

Մեկ այլ դեպք էլ տեղի էր ունեցել ԱՄՆ-ում, երբ բռնկվել էր լիցքավորվող iPhone 4-ը։ Խոհանոցում տեղադրված տեսախցիկը ֆիքսել էր հեռախոսի բռնկման պահը, կրակն ավելի ուշ մարել էր։ Տան բնակիչներից ոչ ոք չէր տուժել։

Կան, սակայն, ավելի ողբերգական դեպքեր. օրինակ՝ Հնդկաստանում Redmi Note 5 Pro-ի մարտկոցի պայթյունից 8-ամյա աղջիկ էր մահացել։ Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարտկոցը պայթել է գերտաքացման հետևանքով, թեև հեռախոսն այդ պահին լիցքավորվելիս չի եղել։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ