Ի՞նչ բարելավումներ են նախատեսվում Google-ի Pixel 8 և Pixel 8 Pro սմարթֆոնների տեսախցիկներում

13 հունիսի, 2023  10:26

Google-ի Pixel 8 և Pixel 8 Pro սմարթֆոնները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել, սակայն դրանց բնութագրերի մասին որոշ տվյալներ արդեն հայտնի են։ Ըստ Android Authority-ի՝ այս սմարթֆոնների մշակողները հրաժարվել են Sony IMX363 տեսախցիկների սենսորից, որոնք օգտագործվել են նախորդ մոդելներում, և այն փոխարինել Samsung-ի սենսորով:

Պարբերականի տվյալներով՝ նորույթի հիմնական սենսորը կլինի Samsung ISOCELL GN2-ը, այն ավելի մեծ կլինի, քան իր նախորդը, և դա մի քանի առումով կբարելավի նկարահանման որակը: Ենթադրվում է, որ սենսորը կկարողանա ֆիքսել մոտ 35% ավելի շատ լույս, քան իր նախորդը, ավելի պայծառ պատկերներ ստանալ ցածր լույսի ներքո, իսկ լույսի ներթափանցումը կարգավորող կափարիչն ավելի արագ կգործի պատկերի մշուշումը նվազեցնելու համար:

Ինչպես և սպասվում էր, սովորական Pixel 8-ի և Pro տարբերակի գերլայնանկյուն տեսախցիկները տարբեր կլինեն: Pixel 8-ը կունենա 12 ՄՊ  Sony IMX386 սենսոր, մինչդեռ Pixel 8 Pro-ն կունենա 64 ՄՊ Sony IMX787 սենսոր. նոր սենսորը գրեթե երկու անգամ մեծ կլինի իր նախորդից և էապես կբարելավի գերլայնանկյուն տեսախցիկի որակը:

Pixel 8 Pro-ն նաև կստանա նույն 48 ՄՊ ISOCELL GM5-ի վրա հիմնված պերիսկոպի հեռաֆոտո ոսպնյակ, որը ներկայացված էր Pixel 7 Pro-ում: Այս ոսպնյակը կապահովի 5x օպտիկական խոշորացում:


 
 
 
 
  • Արխիվ