10 լավագույն սմարթֆոն, որոնք առավել շատավետ է գնել հունիսին

12 հունիսի, 2023  20:21

Ո՞ր սմարթֆոններն են առավել շահավետ գնել 2023-ի հունիսին: «Палач» կայքի տեխնոբլոգերները ներկայացրել են 10 սարքից բաղկացած ցուցակ՝ ինչպես առաջատար, այնպես էլ բյուջետային:

Infinix Note 11

Infinix Note 11 սմարթֆոնը ճանաչվել է կատարյալ սարք, որը կարելի է գնել ընդամենը 120 դոլարով: Սարքն ունի թարմացման 60 Հց հաճախականությամբ AMOLED էկրան և առաքվում է յուրօրինակ ու ոճային պատյանով։ Այս սարքի մեկ այլ ուշագրավ առանձնահատկություն է ստերեո բարձրախոսների առկայությունը, ինչի շնորհիվ այն տարբերվում է իր սեգմենտի մրցակիցներից։

Այնուամենայնիվ, այս սարքն ունի նաև որոշ թերություններ, ներառյալ առջևի «թույլ» տեսախցիկը և մարտկոցի ինքնավար աշխատանքի միջակ ցուցանիշը։

Samsung Galaxy A34

Ամենաշահավետ սարքերի ցանկում է նաև Samsung Galaxy A34 միջին դասի սմարթֆոնը։ Այն առաջարկում է 120 Հց AMOLED էկրան, IP67 ջրակայունություն, որակյալ տեսախցիկներ իր սեգմենտի համար և հզոր MediaTek Dimensity 1080 չիպ:

Այնուամենայնիվ, սմարթֆոնն ունի նաև թերություններ, ինչպիսիք են լիցքավորման բլոկի բացակայությունը, դանդաղ լիցքավորումը և մատնահետքերի դանդաղագործ սկաները: Սարքի միջին արժեքը մոտ 300 դոլար է։

iPhone 13

Թոփ տասնյակի ամենաթանկ և միևնույն ժամանակ շահավետ սմարթֆոնը iPhone 13-ն է: Այն ստացել է մեկ զույգ բարձրորակ տեսախցիկներ, հզոր սարքավորումներ, ինքնավարության բարձր մակարդակ և պրեմիում դասի նյութերից պատրաստված կոմպակտ կորպուս: Կարևոր է նշել, որ Apple-ը սմարթֆոնի հետ լիցքավորիչ չի տրամադրում՝ չնայած $800 միջին գնին: Հարկ է նշել նաև, որ սարքի էկրանը չունի թարմացման բարձր հաճախականություն, որը հանդիպում է Android-ով աշխատող շատ ավելի մատչելի մոդելներում։

Ցանկում ներառված են նաև հետևյալ սմարթֆոնները.

  • Poco M4 Pro 5G,
  • Poco F5,
  • Tecno Camon 19 Pro,
  • Oppo Reno 8T,
  • Realme GT2 Pro,
  • GT Neo 3T,
  • Huawei P60։ 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ