Ոգեշնչված՝ անցյալից, նախատեսված` ապագայի համար. Bang & Olufsen-ի Beosound A5-ը՝ նախագծված GamFratesi-ի հետ

5 հունիսի, 2023  16:00

Bang & Olufsen-ն ուրախ է ներկայացնելու նոր շարժական Beosound A5 բարձրախոսը: Իտալա-դանիական դիզայներական դուետի՝ GamFratesi հետ համատեղ նախագծված Beosound A5-ը, սահուն կերպով կամրջում է հյուսիսային և հարավային դիզայներական մշակույթները։ Օժտված է տարածական ձայնով, վարպետությամբ և երկարակեցությամբ, որով էլ, թերևս, հայտնի է Bang & Olufsen-ը: 

«Beosound A5-ը մեր նոր բարձրակարգ շարժական բարձրախոսն է, որը միաձուլում է  Bang & Olufsen-ի մոտեցումը՝ հավերժական դիզայնի և ապագայի ձայնի մեր տեսլականի հետ, — ասում է արտադրանքի մարքեթինգի փոխնախագահ Մայքլ Հենրիքսոնը: — Ուրախ ենք GamFratesi-ի հետ մեր առաջին համագործակցության համար, որի շրջանակում նախատեսում ենք ստեղծել բարձրախոսների երկու նոր դիզայն, որոնց արմատները ձգվում են դեպի  սկանդինավյան գեղագիտություն՝ վառ արտահայտված դիզայներական ձեռագրով»: 

Հասանելի է երկու գույնով։ Բնական ալյումինից Beosound A5-ը ՝ պատրաստված դիմային վահանակով, որը հյուսված է թղթե մանրաթելից, ունի թեթև կաղնու բռնակ: Այն  առաջացնում է լողափում անցկացրած ամառային հանգստի զգացողություններ:

Սև անթրացիտ ալյումինե տարբերակը՝ մուգ կաղնու փայտից պատրաստված բարձրախոսի կափարիչով և բռնակի համադրմամբ,  հիշեցնում է ձմեռային անտառների էսթետիկան: Երկու տարբերակն էլ կարող են գեղեցիկ համադրվել ինչպես տան ինտերիերում, այնպես էլ բնության մեջ՝ արտահայտելով սկանդինավյան դիզայնի նրբագեղությունը:

Bang-Olufsen-2

BANG & OLUFSEN-ի վերափոխված դիզայներական պատկերանշանը

Beosound A5-ն, ըստ էության, շարժական և տնային աուդիո համակարգերի  խաչմերուկում է գտնվում: Բարձրախոսի կաղնու փայտե ամուր բռնակը թույլ է տալիս այն հեշտությամբ տեղափոխել սենյակից սենյակ՝ անկախ նրանից, թե այն տեղադրված է հատակին, դարակին թե սեղանին:

Փոշու և ջրի նկատմամբ IP65 կայունության և պաշտպանության աստիճանի շնորհիվ՝ Beosound A5-ը կարելի է առանց երկմտելու, հեշտությամբ դուրս տանել, դիմել արկածների։ Ավելի քան 12 ժամ նվագարկման ժամանակի և բարձրախոսի վերին վահանակում տեղադրված անլար հեռախոսի լիցքավորիչի շնորհիվ, Beosound A5-ը Bang & Olufsen-ի մինչ օրս ամենաբազմաֆունկցիոնալ բարձրախոսն է, նաև կատարյալ դյուրակիր աուդիո ուղեկիցը: Այն կառավարվում է թե՛ նրբաճաշակ ինտերֆեյսի միջոցով թե՛ անմիջապես Bang & Olufsen-ի հավելվածից: 

«Beosound A5-ի ստեղծման ոգեշնչման մի քանի աղբյուր ենք ունեցել, այդ թվում խորհրդանշական Beolit շարքը, ինչպես նաև բնական նյութերը՝ բնորոշ սկանդինավյան բնության երանգներին, — ասում է GamFratesi-ն: — Սկսած ավանդական պանամական ծղոտե գլխարկներից, որոնք կրում էին լողափերում, մինչև 1960-ականների դանիական աթոռների ձեռագործ կաշվե շեշտադրումները, իսկ նոր եղանակներով կիրառված բնական նյութերի խառնուրդները հիմք դարձան  մեր դիզայներական նորարարությունների համար»:

Beosound A5-ի փափուկ օրգանական կորերն ու բնական նյութերը նախատիպն են Beolit 607-ի կոր եզրերի ու բռնակի, որոնք թողարկվել են 1961 թվականին: Beolit 800-ի և Beolit 1000-ի փայտե տեքի ծածկույթը, որը սկզբնապես նախագծվել էր Ջեյքոբ Ջենսենի կողմից՝ 60-ականների վերջից մինչև 70-ականների սկիզբը, նույնպես ազդեցություն ունեցավ GamFratesi-ի նախագծման վրա։

Bang-Olufsen-3

Հզոր, Ճշգրիտ և շարժական աուդիո

Որպես Bang & Olufsen-ի մինչ օրս ամենահզոր շարժական բարձրախոս, Beosound A5-ն ապահովում է բարձր հնչողություն, անկախ տեղադրման վայրից։  Թվային չորս ուժեղացուցիչներով դրայվերի քառակողմ կարգավորումն ապահովում է  280 վտ հզորություն, որը կարող է լցնել մեծ տարածքները՝ 360 աստիճանի դինամիկ հնչողությամբ: Beosound A5-ը՝ բաղկացած 1 x 5,25 դյույմանոց վուֆերից, 2 x 2 դյույմանոց դինամիկից և 1 x ¾ դյույմանոց թվիթերից, հավասարապես գերազանցում է թե՛ դիզայնով, թե՛ ձայնով։ 

Bang & Olufsen-ի Beolit շարքից ոգեշնչված՝ Beosound A5-ի տեխնոլոգիան հիմնված է առաջատար Beolab 90 և 50 hi-fi բարձրախոսների վրա։  Beamforming տեխնոլոգիան, որն առաջին անգամ ներդրվել է Beolab շարքի մեջ, տեղափոխվել է Beosound A5 ՝ ձայնը բարձր ճշգրտությամբ կառավարելու համար: Այս փորձը գերազանցել է շարժական բարձրախոսի ակնկալիքները:

Bang-Olufsen-4

Նախագծված է երկարակեցության համար

Bang & Olufsen-ը հայտնի է իր դիմացկուն արտադրանքով, Beosound A5-ը ևս բացառություն չէ: Բացի հավերժական դիզայնից, բարձրախոսը մոդուլային կառուցվածք ունի, ուստի այն կարելի է հեշտությամբ վերանորոգել՝ անհրաժեշտության դեպքում երկարացնելով դրա կյանքը՝ նոր բարձրախոսով փոխարինելու փոխարեն: Bang & Olufsen-ը կշարունակի նոր նյութերով և գույներով արտադրել հեշտությամբ փոխարինվող դիմային վահանակներ, որպեսզի Beosound A5-ը կարողանա զարգանալ հաճախորդի ոճին և անհատականությանը համապատասխան:

Երբ Beosound A5-ը երկար տարիներ աշխատելուց հետո հասնում է իր կյանքի ավարտին, դրա բարձրորակ նյութերին ապամոնտաժելուց հետո կարելի է երկրորդ կյանք հաղորդել։  

Bang & Olufsen-ի Mozart ծրագրային հարթակի շնորհիվ Beosound A5-ի երկարակեցությունը գերազանցում է ֆիզիկական վարպետությունը և մոդուլային դիզայնը: 

Mozart-ն ունի աուդիո, կապի և ծրագրային ապահովման նախագծման ամենաարդիական հնարավորությունները։ Այն կամրջում է անցյալի ժառանգությունը, ժամանակակից տեխնոլոգիաները և ապագայի նորարարությունը՝ Bang & Olufsen-ի արտադրանքի համար: Beosound A5-ն ունի նոր տեխնոլոգիաներով զարգանալու մեծ ներուժ և կարողություն, նաև ապագայի համար նոր հնչողություն ապահովելու հնարավորություններ։ 

Bang-Olufsen-5

Անկար միացում

Beosound A5-ի բազմակողմանիությունը դուրս է գալիս դիզայնից և անցնում է ծրագրային ապահովման:

Mozart –ի պլատֆորմը ոչ միայն ինքնուրույն բարձրախոս է, այն նաև թույլ է տալիս երկու Beosound A5-երին առանց խոչընդոտների միանալ միմյանց՝ ստերեո համակարգի միջոցով կամ ցանկացած այլ բարձրախոսի, որը միացված է Bang & Olufsen-ի պորտֆոլիոյի Mozart-ին։  Բացի այդ, այն կարող է անխոչընդոտ կերպով ինտեգրվել ձեր Bang & Olufsen խելացի տան համակարգին՝ կոճակի մեկ հպումով ստեղծելով բազմաձայն հնչողություն։ 

Mozart-ի ապագայի հնարավորությունները և գերլայնաշերտի ներդրումը ժամանակի ընթացքում կբացեն նոր ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչպիսին է, օրինակ, Proximity Pairing-ը, որը կապը մեկ քայլ առաջ է տանում: Proximity Pairing-ը ավտոմատ կերպով կմիացնի երկու Beosound A5-եր՝ ստեղծելով տպավորիչ ստերեո համակարգ։

Beosound A5-ը համատեղելի է Beolink Multiroom-ի, Airplay 2-ի, Chromecast-ի, Spotify Connect-ի, Bluetooth 5.2-ի և այլնի հետ, ինչն ապացուցում է, որ այն բացի կատարյալ դիզայնը՝ շատ ավելի մեծ առավելություններ և հնարավորություններ ունի։ 

Bang-Olufsen-6

Bang & Olufsen-ի մասին

Bang & Olufsen-ը շքեղ աուդիո ապրանքանիշ է, որը հիմնադրվել է 1925 թվականին Դանիայի Սթրուեր քաղաքում՝ Փիթեր Բենգի և Սուենդ Օլուֆսենի կողմից, որոնց նվիրվածությունն ու տեսլականը մնում են ընկերության հիմքում: Գրեթե մեկ դար շարունակ՝ Bang & Olufsen-ը ընդլայնում է աուդիո տեխնոլոգիաների սահմանները, իսկ ընկերությունը շարունակում է մնալ ակուստիկ նորարարության առաջնագծում:

Այսօր Bang & Olufsen-ի յուրաքանչյուր արտադրանք բնութագրվում է որպես գեղեցիկ ձայնի, հավերժական դիզայնի և անզուգական վարպետության եզակի համադրություն։  Ընկերության նորարարական և առաջադեմ արտադրանքները վաճառվում են ամբողջ աշխարհում՝ Bang & Olufsen խանութների ցանցում,  bang-olufsen.com կայքում և որոշ մանրածախ առևտրի կետերում: Ընկերությունում աշխատում է մոտավորապես 900 մարդ, իսկ արտադրանքը վաճառվում է ավելի քան 70 շուկաներում։ Bang & Olufsen-ի բաժնետոմսերը ցուցակագրված են NASDAQ Copenhagen A/S-ում:

GamFratesi-ի մասին

GamFratesi-ի գործունեության հիմքում ավանդականի և նորարականի համադրությունն է, նաև փորձարարական մոտեցումը՝ ընտրված նյութերի և տեխնիկայի հանդեպ։ Սթայն Գամը և Էնրիկո Ֆրատեսին հենվում են դանիական կահույքի և արհեստագործության դասական ավանդույթների վրա, ինչպես նաև դասական իտալական կոնցեպտուալ մոտեցման վրա:

GamFratesi ստուդիան հիմնադրվել է 2006 թվականին դանիացի ճարտարապետ Սթին Գամի և իտալացի ճարտարապետ Էնրիկո Ֆրատեսիի կողմից։ Ստուդիան գտնվում  է Կոպենհագենում։

Bang & Olufsen ապրանքանիշի տեխնիկան կարող եք ձեռք բերել iSpace խանութ-սրահներից կամ պատվիրել կայքից:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ