Բարակ, թեթև և հզոր նոութբուք ցանկացած առաջադրանքի համար. ակնարկ ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ի մասին

31 մայիսի, 2023  12:45

Գերբարակ մետաղական կորպուս՝ ընդամենը 1 սմ հաստությամբ և ընդամենը 1 կգ քաշով։ ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ը ոչ միայն աշխարհում ամենաբարակ, ամենաթեթև և էկոլոգիապես ամենամաքուր նոութբուքներից է, այլ նաև շատ բազմաֆունկցիոնալ է. այն կարելի է օգտագործել թե՛ աշխատանքի, թե՛ ուսման, և թե՛ պարզապես ֆիլմեր դիտելու կամ տեսախաղեր խաղալու համար։

Կոմպակտ կորպուսում տեղադրված են 13-րդ սերնդի հզոր Intel Core պրոցեսոր, բարձրորակ OLED էկրան, որն ապահովում է վառ, իրական պատկերներ, ինչպես նաև մարտկոց, որն ապահովում է նոութբուքի մինչև 14 ժամ ինքնավար աշխատանք։

NEWS.am Tech-ը որոշել է փորձարկել նոութբուքը՝ պարզելու, թե ինչով է այն տարբերվում մյուսներից և ինչ այլ հետաքրքիր բնութագրեր ունի։

Հիմնական առավելությունները․

  • Գերբարակ մետաղական կորպուս (հաստությունը՝ ընդամենը 1 սմ),
  • Թեթև քաշ (ընդամենը 1 կգ),
  • Գեղեցիկ ոչ սենսորային OLED էկրան, որը պատկերի լավ որակ է ապահովում,
  • Լավ կատարողականություն (13-րդ սերնդի Intel Core պրոցեսոր),
  • Մարտկոցի ինքնավար աշխատանքի լավ ցուցանիշ (մինչև 14 ժամ),
  • Արտադրություն, որի ժամանակ հոգ է տարվում շրջակա միջավայրի նկատմամբ:

Թերություններ․ 

  • Ստեղնաշարի ստեղները ցածր են (թեև շատերի համար դա ամենևին էլ թերություն չէ),
  • Աշխատանքային ռեժիմում նոութբուքը կարող է աղմուկ հանել:

Zenbook S 13 OLED_UX5304_Scenario photo_07.png (525 KB)

 Նոութբուքի հիմնական տեխնիկական բնութագրերը.

Օպերացիոն համակարգ

Windows 11 Home/Pro

CPU

Intel® Core™ i7-1355U (2P+8E)

Intel® Core™ i5-1335U (2P+8E)

GPU

Intel Iris Xe

Էկրան

13,3 դյույմ 16:10 OLED 2,8K WQXGA (2880x1800) 60 Հց, պայծառությունը՝ 400 քդ/մ2, առավելագույն պայծառություն՝ 550 քդ/մ2, կոնտրաստի հարաբերակցությունը՝ 1000,000:1, արձագանքման ժամանակը՝ 0.2 մվ, Display HDR True Black 500 հավաստագրում, գույնի խորությունը՝  մինչև 1,07 մլրդ, Pantone և SGS հավաստագրում, փայլուն, ոչ սենսորային, կապույտ լույսը՝ 70%-ով պակաս, էկրանի հարաբերական մակերեսը՝ 89%, լայն դիտման անկյուններ, DCI-P3 ծածկույթը՝ 100%։


180 աստիճան պտտվող ErgoLift ծխնի

Երկրորդ էկրան

Առանց ScreenPad-ի

Օպերատիվ հիշողություն

8, 16 կամ 32 ԳԲ LPDDR5 պլատայի վրա

Կուտակիչ

SSD 512 ԳԲ/1 ՏԲ PCIe 4.0 G3 կամ G4 Performance SSD

Միակցիչներ

2 Thunderbolt 4 USB-C (40 Գբիթ/վրկ, էկրան, Power Delivery լիցքավորում)

1 USB-A 3.2

1 HDMI 2.1 TDMS

3.5 մմ աուդիոխցիկ

Ինտերֆեյսներ

2x2 գիգաբիթ դասի Wi-Fi 6E (802.11ax), Bluetooth 5.2

FHD ինֆրակարմիր տեսախցիկ Windows Hello-ի աջակցությամբ

Ֆիրմային ծրագրակազմ MyASUS Pro Creator Hub

 

Էկրանի գունային տարածության ընտրություն

Համակարգի ախտորոշում

Անվտանգ լիցքավորում

Օդափոխիչների աշխատանքի ռեժիմներ

Պատկերի օպտիմալացում (Splendid)

Տեսանյութի օպտիմալացում (Tru2Life)

Դյուրանցումներ

Wi-Fi ռոումինգի օպտիմիզացում

AppDeals ծառայություն

Link to MyASUS

Կառավարում

Լուսավորվող թաղանթային ստեղնաշար

Ստեղների միջև տարածությունը՝ 1,1 մմ

Թաչփադ

Այլ

Պայծառության և գույնի սենսոր

FHD ինֆրակարմիր ASUS AiSense տեսախցիկ
Harman/Kardon աուդիոհամակարգ

Ուղղորդող խոսափող

Մարտկոց և սնուցում

Մինչև 14 ժամ ինքնավար աշխատանք, արագ լիցքավորում (0-70% 49 րոպեում),

63 Վտ/ժ, 4 բջիջ, PSU 65W USB-C, բջջային մարտկոցներից և լիցքավորիչից 5-20 Վ հզորությամբ լիցքավորվելու հնարավորություն, Power Delivery աջակցություն

Չափերը

296х216х10,9 – 11,8 մմ,

Քաշը

 

1,0 կգ

Գույնը

Մոխրագույն (Basalt grey)

 

Դիզայն

Անկախ նրանից, թե ով ինչ է ասում, նոութբուքի դիզայնը առաջին բանն է, որ մենք սովորաբար նկատում ենք: Այլ բնութագրերին պետք է ծանոթանալ, խորամուխ լինել, համեմատել, սակայն երբ թեթև հայացք ես գցում սարքին, ապա անմիջապես աչքի է զարնում մետաղական բարակ կորպուսը: ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ն ոչ միայն բարակ է, այլև այն OLED էկրանով ամենաբարակ նոութբուքն է շուկայում՝ ընդամենը 1 սմ: Քաշը նույնպես փոքր է՝ ընդամենը 1 կգ, հետևաբար, նույնիսկ առանց մնացած բնութագրերը հաշվի առնելու, այն կարելի է համարել իդեալական ընտրություն նրանց համար, ովքեր ստիպված են լինում նոութբուքն իրենց հետ տանել աշխատանքի կամ տարբեր ճանապարհորդությունների։

Zenbook S 13 OLED_UX5304_Basalt Gray_Basic_09.png (192 KB)

Նոութբուքի դիզայնի վրա աշխատելիս ակնհայտորեն ջանք չեն խնայել. մի կողմից ASUS-ի լոգոն է մինիմալիստական ​​գծեր, որոնք ծալվում են էկրանի հետևի մասում փորագրված «A» տառի մեջ, ինչն արդեն տեսել ենք այլ մոդելների, օրինակ՝ նույն ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ի դեպքում: Մյուս կողմից, դիզայնը, միևնույնն է, նոր, տարբերվող և նորարար տեսք ունի: Եվ նաև հարմար է օգտագործման համար: Սարքն ունի ErgoLift ծխնի, որը նոութբուքը թեթևակի բարձրացնում է մի քանի աստիճան անկյան տակ, ինչն ավելի հարմարավետ է դարձնում ստեղնաշարի հետ աշխատելը, լավանում է սարքի հովացումը, իսկ աուդիոհամակարգն ավելի լավ է հնչում (սակայն, աուդիոյի մասին դեռ կխոսենք):

Ծխնին նաև թույլ է տալիս նոութբուքը բացել 180°-ով, այնպես որ ավելի հարմար կլինի աշխատել դիզայներական տարբեր նախագծերի վրա և նույնիսկ կիսապառկած վիճակում: Ստեղնաշարի ստեղները, ինչպես կարելի էր և ակնկալել, հաշվի առնելով նոութբուքի հաստությունը, հարթ են, ցածր, բայց ժամանակակից օգտատերերի մեծամասնության համար դա ամենևին էլ խնդիր չէ, հատկապես եթե ստեղների միջև տարածությունն օպտիմալացված է և հարմարավետ: Առկա է ստեղնաշարի հետին լուսավորություն, այնպես որ, կարելի է աշխատել նաև ցածր լուսավորության պայմաններում: ErgoSense սենսորային վահանակը և սենսորային թվային ստեղնաշարը արագ են արձագանքում և հեշտ օգտագործելի են։

Zenbook S 13 OLED_UX5304_Basalt Gray_Basic_19.png (150 KB)

Նոութբուքի մուգ մոխրագույն տարբերակում (Basalt Grey) կիրառվել է բարձր դիմացկունություն ունեցող պլազմա-կերամիկական ալյումինե ծածկույթ, որը փայլատ է, դրան հպվելը հաճելի է, այն նաև դիմացկուն է մատնահետքերի, կեղտի և մաշվածության նկատմամբ:

Էկրան

Էկրանները, որոնք ապահովում են գեղեցիկ, հստակ պատկեր, վաղուց համարվում են ASUS-ի ամենամեծ առավելություններից մեկը: Այժմ դրանք բոլորովին նոր մակարդակի են հասել. այս տարվանից ընկերությունն սկսել է իր նոութբուքներում ինտեգրել ASUS Lumina OLED տեխնոլոգիան, որը մինչ օրս համարվում է ամենազարգացածներից մեկը:

Այս էկրաններն ստեղծում են իսկապես բարձրորակ, դետալիզացիայով պատկեր՝ ճշգրիտ գունային վերարտադրմամբ (սարքն ունի Pantone հավաստագիր), որը կախված չէ էկրանի պայծառությունից։ Բացի դրանից, էկրանին սև գույնը իսկապես սև է երևում (VESA Display HDR TrueBlack հավաստագիրը դա հաստատում է): Նախևառաջ, սա կարևոր է, իհարկե, դիզայներների և բովանդակություն ստեղծողների համար, որոնք լուսանկարներ և տեսանյութեր են մշակում, բայց մյուս օգտատերերի համար ևս ավելի հաճելի է տեսնել իրական գույներ, նույնիսկ եթե խոսքը միայն ֆիլմեր դիտելու մասին է:

Zenbook S 13 OLED_UX5304_Basalt Gray_Basic_18.png (257 KB)

ASUS OLED էկրանների կոնտրաստի մակարդակը շատ բարձր է, իսկ արձագանքման ժամանակը շատ ցածր է՝ 1000,000:1 և 0,2 մվ, ինչը շատ ավելի ցածր է, քան LCD էկրանների դեպքում:

Աչքերի համար OLED էկրանները նույնպես նախընտրելի են շատ այլ էկրաններից. հայտնի է, որ դրանք 70%-ով ավելի քիչ վնասակար կապույտ լույս են արձակում, քան LCD էկրանները: TUV Rheinland Low Blue light և SGS հավաստագրերը ևս հաստատում են, որ այս էկրաններն ավելի անվտանգ են ինչպես մեծահասակների, այնպես էլ հատկապես երեխաների աչքերի համար:

ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ի էկրանի անկյունագիծը 13,3 դյույմ է՝ 16:10 հարաբերակցությամբ (այնպես որ էկրանի օգտագործման տարածքն ավելի մեծ է, քան նույն չափի շատ այլ նոութբուքների դեպքում) և 2880x1800 պիքսել լուծաչափով: Սարքն ունի «խելացի» կարգավորումներ, ներառյալ էկրանի գունային տարածությունը (sRGB-ից մինչև DCI-P3) ընտրելու հնարավորությունը, ASUS Tru2Life գունային պրոֆիլները և OLED էներգախնայողության ռեժիմը:

Կատարողականություն

ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ն համապատասխանում է Intel Evo հարթակի պահանջներին, որը կատարողականության, արձագանքման ժամանակի և մարտկոցի աշխատանքի նոր ստանդարտ է սահմանում բարակ և թեթև նոութբուքների համար: Նոութբուքը պետք է համապատասխանի ապարատային և ծրագրային որոշակի պահանջների, ներառյալ այն, որ դրանում պետք է կիրառված լինեն ամենաժամանակակից պրոցեսորներ (Intel Core 11-րդ սերնդի և ավելի բարձր), սարքն ունենա բարձր և կայուն կատարողականություն, կարողանա ակնթարթորեն դուրս գալ քնի ռեժիմից, ունենա մարտկոցի երկարատև ինքնավար աշխատանք և արագ լիցքավորման հնարավորություն: Կան նաև կապի վերաբերյալ մի շարք պահանջներ: Այս նոութբուքը, իհարկե, համապատասխանում է բոլոր այս պահանջներին։

Zenbook S 13 OLED_UX5304_Scenario photo_01.png (603 KB)

Նոութբուքի բարձր կատարողականությունն ապահովում են U սերիայի 13-րդ սերնդի Intel պրոցեսորները (Intel Core i7-1355U (2P+8E) կամ Intel Core i5-1335U (2P+8E), որոնք ունեն և՛ կատարողականությամբ արդյունավետ, և՛ էներգաարդյունավետ միջուկներ, և դրանց միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը թույլ է տալիս լավ կատարողականություն ապահովել մարտկոցի էներգիայի ավելի արդյունավետ սպառմամբ) Intel Iris Xᵉ Graphics վիդեոքարտի համադրությամբ: Վերջինիս աշխատանքի ավելացված արագությունը հնարավորություն է տալիս աշխատել 3D հավելվածների հետ և խաղալ ժամանակակից տեսախաղեր (թեև որակի միջին պարամետրերով):

Ինքնավարություն

Նոութբուքն ունի 63 Վտ/ժ հզորությամբ մարտկոց, որն ապահովում է սարքի մինչև 14 ժամ ինքնավար աշխատանք. նման բնութագրերով նոութբուքի համար սա բավականին լուրջ ցուցանիշ է: Միաժամանակ այն բավականին արագ է լիցքավորվում․ ընդամենը 49 րոպեում մարտկոցը կլիցքավորվի 70%-ով, ինչը դեռ երկար կբավականացնի։ Ավելին, այն կարող է լիցքավորվել նաև սմարթֆոնի լիցքավորիչով կամ շարժական մարտկոցով, ինչը այն դարձնում է իդեալական նրանց համար, ովքեր ստիպված են շատ աշխատել շարժման մեջ եղած ժամանակ: Մետրոյում, բնության գրկում, օդանավակայանում՝ որտեղ էլ որ լինեք, դժվար թե մնաք առանց լիցքավորման, նույնիսկ եթե մոտակայքում էլեկտրականություն չկա:

Աուդիո

Նոր Zenbook S 13 OLED-ն ունի Harman/Kardon աուդիոհամակարգ և ձայնի խելացի ուժեղացման Smart Amp տեխնոլոգիա, որն ապահովում է հարուստ և տպավորիչ ձայն: Ձայնի որակը բացառիկ կլինի թե՛ ֆիլմեր դիտելիս, թե՛ երաժշտություն լսելիս, և թե՛ տեսակոնֆերանսների ժամանակ (որոնց համար կա ASUS AiSense վեբ-տեսախցիկ՝ արհեստական ​բանականության տարրերով):

Նոութբուքն ունի նաև ներկառուցված խոսափող՝ աղմուկի նվազեցման ASUS AI Noise-Canceling համակարգ և խոսքի ճանաչման Cortana ծառայության աջակցություն:

Zenbook S 13 OLED_UX5304_Scenario photo_10.png (441 KB)

Էկոլոգիականություն

ASUS Zenbook S 13 OLED UX5304VA-ն անվանում են ընկերության էկոլոգիապես ամենամաքուր նոութբուքը, քանի որ դրանում շատ են օգտագործված վերամշակված նյութեր. օրինակ՝ նոութբուքում կիրառված պլաստիկի մինչև 50%-ը, ալյումինի մինչև 50%-ը, մագնեզիումի և ալյումինի համաձուլվածքի մինչև 90%-ը (վերին վահանակը) հենց այդպիսի նյութերից են պատրաստված, իսկ փաթեթավորումն ամբողջությամբ արվում է վերամշակված թղթից և ստվարաթղթից՝ առանց պլաստիկի և սոսնձանյութերի կիրառման։

Սրանով, այդուամենայնիվ, նոութբուքի էկոլոգիականությունը չի սահմանափակվում: Պլատաների արտադրության ժամանակ հալոգեններ չեն կիրառվում, իսկ սարքի մուգ մոխրագույն տարբերակի ալյումինե կերամիկական ծածկույթի արտադրության ժամանակ չեն օգտագործվում թունավոր էլեկտրոլիտներ, փոխարենը օգտագործվում է միայն մաքուր ջուր:

Այս մոդելի արտադրության ժամանակ ածխածնի հետքը կրճատվել է 50%-ով։ Ընկերությունը, իհարկե, սրանով չի սահմանափակվում։ ASUS-ը նպատակ ունի ի վերջո արտադրել ածխածնային զրոյական հետքով նոութբուքներ: Ընկերությունն արդեն ունի մեկ այսպիսի նոութբուք՝ 2022-ին արտադրված ExpertBook B9-ը:

Եզրակացություն

ASUS-ն այն արտադրողներից է, որը միշտ ձգտում է գերազանցության, և նոր Zenbook S 13 OLED-ը դրա վառ ապացույցն է: Հիասքանչ դիզայնը, բացառիկ էկրանը, հիանալի կատարողականությունը, մարտկոցի ինքնավար աշխատանքի երկարացված ժամանակահատվածը և կապի լայն հնարավորություններն այս նոութբուքը դարձնում են հիանալի ընտրություն թե՛ նրանց համար, ովքեր աշխատանքում օգտագործելու նպատակով նոութբուք են փնտրում, թե՛ բովանդակություն ստեղծողների, թե՛ ուսանողների և թե՛ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են պրեմիում դասի նոութբուք՝ առաջադեմ գործառույթներով և համարժեք գնով։

Եվ, վերջում...

Zenbook S 13 OLED (UX5304) վաճառքին ընդառաջ ASUS-ը հայտարարում է նոութբուքի խաղարկություն: Ամսվա ընթացքում յուրաքանչյուր շաբաթ կխաղարկվի հուշանվերների երեք հավաքածու, իսկ եզրափակչում կխաղարկվի սուպերմրցանակ՝ Zenbook S 13 OLED (UX5304) նոութբուք, որն ASUS-ի էկոլոգիապես ամենամաքուր նոութբուքն է: ASUS-ի հետ միասին մոլորակի մասին հոգ տանել հնարավոր է 2023-ի մայիսի 31-ից մինչև 2023-ի հունիսի 27-ը՝ մասնակցելով խաղարկությանը։


 
 
 
 
  • Արխիվ