Կառավարությունը 2022-ին 2 մլրդ դրամով կրճատել է ԲՏԱ նախարարության ֆինանսավորումը

30 մայիսի, 2023  18:01

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022-ին պետք է իրականացներ չորս ծրագիր՝ ընդհանուր 11,9 մլրդ դրամ արժողությամբ, սակայն պետական ​​բյուջեի վերանայումից հետո այդ գումարը 2 մլրդ դրամով նվազեցվել է՝ կազմելով 9,9 մլրդ դրամ։

Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի պետական ​​բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ նշելով, որ արդյունքում գումարն ամբողջությամբ չի ծախսվել։

«Փաստացի ծախսվել է 8,5 մլրդ դրամ։ Այսինքն՝ 86,3 տոկոս»,- ասաց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ 2021-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իրականացրել է պետական ​​բյուջեի 5 ծրագիր՝ դրանց վրա ծախսելով 6,6 մլրդ դրամ կամ հատկացված միջոցների 92,3%-ը։ Միաժամանակ, 2021-ին նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը 2020-ի համեմատ նվազել են 21.4%-ով կամ 1.8 մլրդ դրամով։


 
 
 
 
  • Արխիվ