Apple Watch-ը փրկել է վթարի մասնակցի կյանքը. ինչպե՞ս միացնել վթարի հայտնաբերման գործառույթը

30 մայիսի, 2023  14:15

ԱՄՆ Օհայո նահանգում մահվան ելքով վթար է տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանությունը տեղեկացել է Apple Watch սմարթ ժամացույցի շնորհիվ, որը եղել է տուժածներից մեկի թևին։ Հենց դրա շնորհիվ էլ հաջողվել է փրկել տուժածներից մեկի կյանքը։

Ինչպես հայտնում է Apple Insider պորտալը, Apple Watch-ի շատ մոդելներ վթարի հայտնաբերման ներկառուցված գործառույթ ունեն, որն էլ այս դեպքում դեպքի վայր է կանչել ոստիկանությանը։ Փոխանցված կոորդինատներով ոստիկանները մեքենան չեն գտել, սակայն շուտով անօդաչու թռչող սարքի օգնությամբ հաջողվել է ձորում հայտնաբերել շրջված Chevrolet Spark-ը։ Ոստիկանության տվյալներով՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իջել կտրուկ զառիթափով և ընկել առվակը։

Մեքենայում երկու մարդ է եղել․ նրանցից մեկը տեղում մահացել է, երկրորդը՝ ժամացույցի տերը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Վթարի հայտնաբերման գործառույթ

Apple-ը «Վթարի հայտնաբերում» (Crash Detection) կոչվող գործառույթը ներկայացրել է 2022-ին, երբ թողարկեց Apple Watch Series 8, Apple Watch SE 2, Apple Watch Ultra և iPhone 14 շարքը:

Այս գործառույթի նպատակը, ինչպես կարելի է կռահել անունից, լուրջ ավտովթարների բացահայտումն է: Եթե ​​սարքը հասկանում է, որ ավտովթար է տեղի ունեցել, ապա ահազանգ է հնչեցնում և ծանուցում ուղարկում օգտատիրոջը, իսկ եթե օգտատերը չի պատասխանում, սարքը 20 վայրկյան հետո ավտոմատ կանչում է շտապօգնության ծառայություն:

Ինչպե՞ս միացնել գործառույթը iPhone-ում.

  • Բացեք Settings մենյուն,
  • Սեղմեք Emergency SOS հրահանգը,
  • Ակտիվացրեք Call After Severe Crash հրահանգը։

Ինչպես միացնել գործառույթը Apple Watch-ում.

  • iPhone-ում բացեք Apple Watch հավելվածը,
  • My Watch ներդիրում սեղմեք Emergency SOS,
  • Ակտիվացրեք Call After Severe Crash հրահանգը։

 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ