Չինական BOE ընկերությունը SID Display Week միջոցառմանը ցուցադրել է 16K լուծաչափով (15360 x 8640 պիքսել) առաջին հեռուստացույցը, որը կարող է պատկերը ցուցադրել 60 Հց թարմացման հաճախականությամբ։
Ինչպես տեղեկացնում է VideoCardz-ի՝ հեռուստացույցն ունի 110 դյույմ անկյունագծով (279 սմ) էկրան: Ամբողջական պատկերը, որը կարող է հեռարձակել հեռուստացույցի մատրիցան, ունի 132 մեգապիքսել լուծաչափ: Այսպիսով, նորույթի լուծաչափը 16 անգամ գերազանցում է 4K-ին կամ 64 անգամ գերազանցում Full HD-ին (1080p):
Էկրանը հիմնված է IPS-մատրիցայի վրա, կոնտրաստի հարաբերակցությունը 1200:1 է: Կա նաև 99% DCI-P3 գունային գամմայի և 400 նիտ պայծառության աջակցություն:
Դեռ հայտնի չէ, թե երբ նման հեռուստացույցներ կհայտնվեն վաճառքում եւ որքան դրանք կարժենան։
Լրագրող Վինսենթ Թեոն, որը տեսել է հեռուստացույցը, ասել է, որ չափազանց գոհ է նորույթի պատկերի որակից։
«Մոռացեք 8K-ի մասին: Ահա աշխարհի առաջին 110 դյույմանոց 16K էկրանը, որը ներկայացվել է BOE-ի կողմից #Displayweek2023-ին: LCD էկրան, առավելագույնը 400 նիտ։ Լուծաչափն անիրական է, պիքսելները նույնիսկ մոտիկից չեն երևում»,- գրել է նա Twitter-ում։
ամիս
շաբաթ
օր