WhatsApp-ում օգտակար գործառույթ կավելացվի, որը կհեշտացնի կոնտակտներում մարդկանց գտնելը

26 մայիսի, 2023  12:04

WhatsApp մեսենջերի համար նոր գործառույթ է մշակվում, որը կարող է շատ օգտակար լինել․ օգտատերերը կկարողանան իրենց համար մականուններ ստեղծել, ինչը կհեշտացնի կոնտակտերում առանց հեռախոսահամարի նրանց գտնելը։ Այս մասին հայտնում է WABetaInfo-ն։

Ներկայումս WhatsApp-ում կոնտակտ ավելացնելու համար անհրաժեշտ է իմանալ տվյալ անձի հեռախոսահամարը։ Կարելի է նաև օգտագործել QR կոդը: Ըստ մշակողների՝ մականունների ներդրումը պոտենցիալ կհեշտացնի կոնտակտներ ավելացնելն ու ավելի շատ գաղտնիություն կապահովի, քանի որ կարիք չի լինի որևէ մեկին փոխանցել ձեր անձնական հեռախոսահամարը։

Ինչպես նշում է WABetaInfo-ն, հավելվածի Android տարբերակի վերջին թարմացման մեջ յուրաքանչյուր կոնտակտ ունի օգտատիրոջ անվան հատուկ դաշտ։

Առայժմ այս գործառույթն ակտիվ մշակման փուլում է և կհայտնվի մեսենջերի հետագա թարմացումներում: Հնարավոր է, որ ապագայում նման գործառույթ հայտնվի iOS-ի համար նախատեսված տարբերակում։

Հիշեցնենք, որ վերջերս WhatsApp-ում ավելացվել է երկար սպասված ֆունկցիա, որը թույլ է տալիս խմբագրել արդեն ուղարկված հաղորդագրությունները։ Այնուամենայնիվ, դա կարելի է անել ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում:

Մեկ այլ նոր գործառույթ, որը վերջերս է հայտնվել մեսենջերում, թույլ է տալիս պաշտպանել անձնական նամակագրությունը գաղտնաբառով կամ կենսաչափական տվյալներով։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ