Տիտան, շափյուղա, ջրադիմացկունություն. Amazfit Falcon խելացի ժամացույցն առանց վերալիցքավորման աշխատում է մինչև 2 շաբաթ

14 հոկտեմբերի, 2022  15:59

Amazfit Falcon նոր խելացի ժամացույցն առաջին հերթին կհետաքրքրի էքստրեմալ սպորտի սիրահարներին։ Ժամացույցի կորպուսը պատրաստված է ամբողջությամբ բարձրորակ տիտանից, էկրանը՝ շափյուղա բյուրեղապակուց, և այն կոտրելը բավականին դժվար կլինի։ Ժամացույցը ջրադիմացկուն է և դիմանում է մինչև 200 մ խորության (20 ATM) ճնշմանը, այնպես որ այն կրելիս կարելի է լողալ և նույնիսկ զբաղվել դայվինգով։

Ի թիվս այլ հետաքրքիր առավելությունների՝ ժամացույցը շատ ուժեղ դիմանում է ցնցումներին, գետնին գցելուց հարված ստանալու դեպքում, ինչպես նաև ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ՝ +70°С-ից մինչև -40°С:

Amazfit Falcon

Amazfit Falcon-ի հիմնական հատկանիշները

Ժամացույցն ունի կլոր AMOLED էկրան՝ 1,28 դյույմ անկյունագծով և 416x416 պիքսել լուծաչափով։ Էկրանը պաշտպանված է շափյուղայի բյուրեղապակիով, պայծառությունը՝ մինչև 1000 նիտ է։ Ժամացույցն ունի նաև Always On ռեժիմի աջակցություն:

Amazfit Falcon-ը համապատասխանում է դիմացկունության MIL-STD810G ստանդարտին. այն անցել է հավաստագրման համար պահանջվող 15 թեստ, որոնք երաշխավորում են, որ ժամացույցը չի տուժում ծայրահեղ ցածր կամ բարձր ջերմաստիճանից, խոնավությունից, սառնամանիքից, անձրևից, ցնցումներից և այլն:

Amazfit Falcon

Քանի որ կորպուսն ամբողջությամբ հերմետիկ է (դիմանում է մինչև 200 մ խորության), ժամացույցը կարելի է կրել ոչ միայն լողալու և սերֆինգի, այլև նույնիսկ սուզվելու ժամանակ։

Ժամացույցը համալրված է նաև հուսալի և ճշգրիտ GPS տեղորոշման հնարավորություն, որը կարող է օգտակար լինել նաև ակտիվ սպորտի համար:

Մարտկոցի հզորությունը՝ 500 մԱ/ժ: Մեկ լիցքավորմամբ, «սովորական օգտագործման» ռեժիմում, ժամացույցը կաշխատի 14 օր, էներգախնայողության ռեժիմում՝ 30 օր, իսկ GPS-ի բարձր ճշգրտությամբ տեղորոշման ռեժիմում՝ 21 ժամ։

Amazfit Falcon-ը նաև առաջարկում է սպորտային 150 ռեժիմով մարզումների մի ամբողջ շարք,  սրտի զարկերի հաճախականության, SpO2-ի մակարդակի և սթրեսի մոնիտորինգ:

Կա նաև Bluetooth 5.0 BLE-ի և Wi-Fi-ի (2.4 ԳՀց) աջակցություն:

Amazfit Falcon-ի գինը

ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում Amazfit Falcon-ն արդեն վաճառքում է։ Ժամացույցն արժե 500 դոլար կամ 499 եվրո՝ կախված տարածաշրջանից: Արտադրողի խոսքով՝ ժամացույցը շուտով հասանելի կլինի այլ երկրներում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ