Cubot X70-ը կսպիտի «վերանայել նորարարության սահմանները»․ սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև անվճար

19 մայիսի, 2023  14:11

Cubot ընկերությունը հայտարարել է, որ առաջիկայում կթողարկի Cubot X70 սմարթֆոն, որն ունի նորարարական դիզայն, բավական լավ բնութագրեր և, ըստ ընկերության, օգտատերերին կստիպի «վերանայել տեխնոլոգիայի և նորարարության սահմանները»: Բացի դրանից, այն հնարավոր է ձեռք բերել նաև անվճար։

Սմարթֆոնն առանձնանում է իր ֆուտուրիստական ​​դիզայնով, որը միավորում է հետևի ապակյա վահանակի մանրակրկիտ մշակված նրբագեղ գծերը և մետաքսե տպագրության նախշերը, որոնք սարքին աչք շոյող տեսք են հաղորդում:

Cubot X70-ն ունի հզոր՝ 108 ՄՊ տեսախցիկ, որը ֆիքսում է յուրաքանչյուր մանրուք բարձր հստակությամբ և ճշգրտությամբ: Լինի դա լայնածավալ բնապատկեր, թե մոտիկից դիմանկար, Cubot X70-ով արված յուրաքանչյուր կադր պրոֆեսիոնալ որակ է ապահովում:

Սմարթֆոնն ունի MediaTek Helio G99 6 նմ ութմիջուկանի պրոցեսոր՝ մինչև 2,2 ԳՀց հաճախականությամբ, և Mali-G57 MC2 արագացուցիչ, որն աշխատանքի բարձր արդյունավետություն է ապահովում ինչպես շատ ռեսուրսներ պահանջող հավելվածներում, այնպես էլ ծանր խաղերում՝ հեշտացնելով ցանկացած առաջադրանքի կատարումը։

Cubot X70- 2.jpg (359 KB)

Ընկերությունը վստահեցնում է, որ Cubot X70-ն օգտագործողները կարող եք մոռանալ հավելվածների աշխատանքում հետաձգումների և խափանումների մասին։ Սարքն աջակցում է բազմաֆունկցիոնալ աշխատանք և ունի լայնածավալ մուլտիմեդիա հնարավորություններ:

Սմարթֆոնն ունի 24 ԳԲ օպերատիվ (12 ԳԲ + 12ԳԲ ընդլայնման հնարավորություն) և 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։

Նորույթի հայտարարման նախօրեին ընկերությունն սկսել է խաղարկություն, որի հաղթողները  անվճար կստանան Cubot X70-ը: Դրան մասնակցելու համար հարկավոր է սմարթֆոնն ավելացնել զամբյուղում՝ նշելով փոստարկղի հասցեն կամ դառնալ Cubot-ի հետևորդ՝ ակցիայի էջում նշված սոցցանցերից մեկում։

Ընկերությունը խոստացել է, որ Cubot X70-ը համաշխարհային շուկայում կհայտնվի հունիսի 7-8-ը։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ