Մինչև $150 արժողությամբ լավագույն Android սմարթֆոններ, որոնք արժանի են ուշադրության

15 մայիսի, 2023  12:05

Gizchina կայքի խմբագիրները կազմել են Android սմարթֆոնների մայիսի լավագույն հնգյակը, որոնց արժեքը չի գերազանցում 150 դոլարը։ Հեռախոսները, իրենց գնի համեմատ, ունեն բավականին լավ բնութագրեր և արժանի են ուշադրության։

Առաջին տեղում բյուջետային Poco M5-ն է, որն ստացել է 6,58 դյույմանոց IPS էկրան Full HD+ լուծաչափով, MediaTek Helio G95 չիպ և երեք տեսախցիկ՝ 50 ՄՊ հիմնական տեսախցիկ, 2 ՄՊ մակրո մոդուլ և 2 ՄՊ խորության սենսոր։ Սմարթֆոնը սնուցվում է 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով և ունի 18 Վտ արագ լիցքավորման աջակցություն։

Ցանկի երկրորդ տեղում է ոչ այնքան հայտնի արտադրողի Ulefone Note 16 Pro հեռախոսը: Այն ունի 6,52 դյույմանոց HD էկրան, Unisoc Tiger T606 չիպ, 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 2 ՄՊ մակրո մոդուլ։ Միևնույն ժամանակ, 4400 մ/Աժ մարտկոցն ստացել է 10 վտ հզորությամբ լիցքավորման աջակցություն։

Վարկանիշային ցանկի երրորդ տեղում է Redmi 12C-ը՝ MediaTek Helio G85 չիպի վրա հիմնված բյուջետային սմարթֆոնն է, որն ունի մեծ՝ 6,71 դյույմանոց HD էկրան, երկու տեսախցիկ՝ հիմնականը՝ 50 ՄՊ և մակրո մոդուլ՝ 2 ՄՊ լուծաչափով։ 5000 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը լիցքավորվում է 10 վտ առավելագույն հզորությամբ։

Չորրորդ տեղում է քիչ հայտնի Doogee N50-ը, որն ունի Unisoc Tiger T606 չիպսեթ, 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Հեռախոսն ունի 6,52 դյույմանոց մեծ էկրան HD+ լուծաչափով, որը վերևի հատվածում ունի 8 ՄՊ սելֆի տեսախցիկ: Հետևի մասում կա 50 ՄՊ հիմնական տեսախցիկ և 2 ՄՊ մակրոմոդուլ: Doogee N50-ը սնուցվում է 4200 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով, որն աջակցում է 18 Վտ արագ լիցքավորում:

Ցանկի վերջին՝ հինգերորդ հորիզոնականն զբաղեցնում է OnePlus Nord N20 SE-ն։ Սմարթֆոնն ունի MediaTek Helio G35 պրոցեսոր, 4 ԳԲ օպերատիվ և 64 ԳԲ ներկառուցված (կա նաև 4/128 ԳԲ տարբերակը) հիշողություն։ Nord N20 SE-ն ունի 6,56 դյույմանոց IPS էկրան՝ HD+ լուծաչափով, որի վերևում կա 8 ՄՊ սելֆիի տեսախցիկ։ Հիմնական տեսախցիկը՝ 50 ՄՊ է՝ զուգակցված 2MP խորության սենսորի հետ: OnePlus Nord N20 SE-ն սնուցվում է 5000 մԱ/ժ հզորությամբ մեծ մարտկոցով և աջակցում է 33 Վտ արագ լիցքավորում։


 
 
 
 
  • Արխիվ