Google-ը կկարդա Gmail-ում օգտատերերի նամակները, որպեսզի փրկի նրանց Darknet-ից

12 մայիսի, 2023  20:04

Google-ն սկսել է Gmail-ում տվյալների մոնիտորինգ իրականացնել, որպեսզի վերահսկի տվյալների արտահոսքը Darknet, այս մասին հայտարարվել է օրեր առաջ տեղի ունեցած Google I/O 2023 կոնֆերանսի ժամանակ։ Առայժմ դա կկիրառվի միայն ԱՄՆ-ում։

Ծառայությունն ավտոմատ վերահսկում է, և եթե կիբեռհանցագործության կայքերում և ֆորումներում տվյալների նոր արտահոսք է ի հայտ գալիս, ապա այն ստեղծում է հաշվետվություններ օգտատերերի համար: Եթե ​​արտահոսքը պարունակում է տվյալներ, որոնք կապված են Google-ի ծառայություններից օգտվող կոնկրետ մարդու հետ, ապա վերջինս տեղեկություն կստանա այն մասին, թե ինչ քայլեր կարելի է ձեռնարկել պաշտպանվելու համար: Որոշ դեպքերում օգտատերերին կոչ է արվում տեղեկացնել իշխանություններին, օրինակ, երբ կորում է նրանց սոցիալական ապահովության համարը, որն ԱՄՆ-ում անձի նույնականացման հիմնական փաստաթուղթն է։

Ծառայությունը ներկայացվել է 2023-ի մարտին և սկզբում հասանելի էր միայն Google One-ի բաժանորդներին։ Այժմ ծառայությունն աստիճանաբար հասանելի է դառնում Gmail-ի օգտատերերի համար, սակայն առայժմ միայն մեկ երկրում՝ ԱՄՆ-ում: Գործընթացը կտևի մի քանի շաբաթ։ Google-ը խոստանում է ապագայում ընդլայնել ծառայությունը դեպի միջազգային շուկաներ։

Gmail-ի օգտատերերը նաև երբեմն նամակներ կստանան, որոնք խորհուրդ կտան ստուգել, ​​թե արդյոք իրենց էլփոստի հասցեն ներառված զանգվային արտահոսքերում։

Google I/O կոնֆերանսում հայտարարվել է անվտանգության մեկ այլ գործառույթի մասին՝ SafeBrowsing API (պաշտպանված դիտարկման ռեժիմ): Նոր API-ը զգալիորեն կբարձրացնի վտանգված կայքերի հայտնաբերման, կիբեռհարձակումների և ֆիշինգի արգելափակման գործիքների արդյունավետությունը: Սպասվում է, որ Chrome-ի հակաֆիշինգային գործիքների արդյունավետությունը կավելանա մեկ քառորդով։

Բացի դրանից, GoogleDrive-ում, շնորհիվ դիտարկման նոր միջոցներ, կբարելավի սպամից պաշտպանությունը, ինչը կհեշտացնի անցանկալի ֆայլերի նույնականացումը:

Վերջապես, Google-ը խոստացել է, որ Android օպերացիոն համակարգի 14-րդ տարբերակում հավելվածների կողմից օգտատերերի տվյալների օգտագործման լիարժեք թափանցիկություն կապահովվի: Հավելվածներն այժմ պետք է օգտատերերի հստակ թույլտվությունը խնդրեն գովազդային նպատակներով երրորդ կողմերի հետ տվյալների փոխանակման համար։ Բացի դրանից, յուրաքանչյուր հավելվածի դեպքում օգտատերը հնարավորություն կունենա թույլ չտալ, որպեսզի այն որևէ մեկին տրամադրի սարքի գտնվելու մասին տեղեկությունները։


 
 
 
 
  • Արխիվ