Հայտնի ինսայդեր Ice Universe-ը հրապարակել է Oppo Find X6 Pro և Samsung Galaxy S23 Ultra առաջատար սմարթֆոնների տեսախցիկներով արված մի քանի լուսանկարներ, որոնցում կարող եք համեմատել երկու տեսախցիկների հնարավորությունները գիշերային նկարահանումների ժամանակ։
Ֆլագմանային սմարթֆոնների մեծ մասը մոտավորապես նույն որակի լուսանկարներ է նկարում, և դա սովորաբար կախված է օգտատերերի նախասիրություններից: Այս դեպքում, սակայն, Oppo Find X6 Pro-ի լուսանկարների մեծ մասնն ավելի լավ որակ ունի, դրանք ավելի հստակ են և ավելի լավ դետալիզացիա ունեն։
Oppo Find X6 Pro-ն այս պահին զբաղեցնում է առաջին տեղը DxOMark-ի լավագույն տեսախցիկ հեռախոսների վարկանիշում՝ 153 միավորով:
Այն ունի հիմնական տեսախցիկ՝ երեք սենսորներով.
Հեռախոսն ունի նաև սելֆի տեսախցիկ՝ 32 ՄՊ, f/2.4, 21 մմ (լայն), 1/2.74" 0.8 մկմ, PDAF:
Վերջերս թարմացում է թողարկվել Oppo Find X6 Pro տեսախցիկի համար, որը բարելավվում է լուսանկարների որակը գիշերը լուսանկարելիս: Ճիշտ է, թարմացումը դեռ հասանելի չէ բոլոր օգտատերերին։
Samsung Galaxy S23 Ultra-ն վերը նշված վարկանիշում զբաղեցնում է ընդամենը 13-րդ տեղը և այն կիսում է Google Pixel 7-ի և Vivo X90 Pro+-ի հետ. բոլոր երեք սմարթֆոնները հավաքել են 140-ական միավոր:
Հիմնական տեսախցիկը ստացել է չորս սենսոր.
Samsung Galaxy S23 Ultra-ի տեսախցիկը նույնպես թարմացում է ստացել այս ամսվա սկզբին, և ի տարբերություն Oppo-ի՝ այս թարմացումը հասանելի է բոլորին։
ամիս
շաբաթ
օր