iPhone 15 շարքի մոդելներից միայն մեկը կարող է ստանալ 5x-6x օպտիկական խոշորացմամբ տեսախցիկ

19 ապրիլի, 2023  13:32

Apple-ի iPhone 15 հեռախոսների շարքից միայն iPhone 15 Pro Max-ը կարող է ստանալ տեսախցիկ՝ 5x կամ 6x օպտիկական խոշորացումով։ Այս մասին տեղեկացնում է Ice Universe-ը, որը վստահելի ինսայդեր է համարվում։

Հիշեցնենք, որ iPhone 14 Pro Max-ն ունի 3x օպտիկական խոշորացում: Եթե ​​Ice Universe-ի տեղեկությունը հաստատվի, ապա այս տարի iPhone 15 Pro Max-ը կստանա պերիսկոպի տեսախցիկ, որը կկրկնապատկի օպտիկական խոշորացումը։

Դեռևս 2022-ի հուլիսին Apple-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն հայտարարել էր, որ պերիսկոպի տեսախցիկ կստանա բացառապես iPhone 15 Pro Max-ը, որը կապահովի 5x-6x օպտիկական խոշորացում։ Նա նաև ասել էր, որ հաջորդ տարի պետք է ակնկալել, որ այն կհայտնվի արդեն նաև iPhone 16 Pro-ում։

Համեմատության համար նշենք, որ Android-ով աշխատող առաջատար սմարթֆոններն այսօր ունեն 5x-10x օպտիկական խոշորացում:

Ակնկալվում է, որ Apple-ն իր iPhone 15 սմարթֆոնների շարքը կներկայացնի սեպտեմբերին։

Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ կերպով պատմել էր «ջրվեժ էկրանով» սմարթֆոնների նոր միտման, iPhone 14-ի նոր դիզայնի և Dynamic Island-ի և մի շարք այլ նորարարությունների մասին նախքան դրանց պաշտոնական ներկայացումը։

Ավելի վաղ NEWS.am Tech-ը տեղեկացրել էր, որ iPhone 15 Pro և Pro Max մոդելները չեն ստանա նոր տեխնոլոգիաներից մեկը, որը վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում էր։ Խոսքը ձայնի կարգավորման կողային մեկ ամբողջական սենսորային կոճակի մասին է։ Փոխարենը դրանք կստանան սովորական կոճակներ։ Մինգ-Չի Կուոն ասել էր, որ Apple-ն առայժմ հրաժարվել է այդ գաղափարից՝ տեխնիկական խնդիրների պատճառով:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ