iPhone-ի մի քանի մոդելներում կանջատվեն մի շարք կարևոր գործառույթներ

17 ապրիլի, 2023  11:20

iOS 11 օպերացիոն համակարգով աշխատող հին iPhone-ները շուտով կվերածվեն «աղյուսների» այս հեռախոսներում կանջատվեն մի շարք կարևոր գործառույթներ։ Այս մասին զգուշացնում է «Роскачества» թվային փորձագիտական ​​կենտրոնի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն։

Ըստ 1prime.ru-ի՝ այս սմարթֆոններում կդադարեն աշխատել Apple-ի ծառայությունների հետ կապված բոլոր գործառույթները՝ AppStore, ամպային ծառայություններ, կապ քարտեզների հետ և այլն։

«Պետք է նկատի ունենալ, որ խոսքը չափազանց հին հեռախոսների մասին է, որոնք երկար ժամանակ թարմացումներ չեն ստացել։ Այս ցանկում ընդգրկված սմարթֆոններն են՝ iPhone 4-ը, 4s-ը, 5-ը և ավելի վաղ թողարկված բոլոր մոդելները»,- ասել է Կուզմենկոն։

Չնայած Apple-ը դեռ պաշտոնական հայտարարություն չի արել այս մասին, սակայն, ըստ ինսայդերների տեղեկությունների, այս ծառայությունների անջատումը պետք է սկսվի արդեն մայիսին։ Միևնույն ժամանակ, հնացած սմարթֆոնները թարմացնել
չի լինի, քանի որ օպերացիոն համակարգը խստորեն կապված է մոդելի և սարքի հետ, և օպերացիոն համակարգի նոր տարբերակը չի կարող տեղադրվել հին սարքի վրա:

Հիշեցնենք, որ Apple-ի թողարկած օպերացիոն համակարգի վերջին թարմացումը iOS 16.4-ն է, որը շտկել է սխալները և բարելավել կայունությունը, ինչպես նաև ավելացրել մի շարք նոր գործառույթներ և ավելի քան երկու տասնյակ էմոջի:

iOS 16.4-ը ներբեռնելու համար հարկավոր է մտնել հետևյալ մենյուները՝ iPhone Settings → General → Software update։ Նոր օպերացիոն համակարգը մոտ 250 ՄԲ է, երբ թարմացվում է վերջին բետա տարբերակից, և մոտ 2 ԳԲ՝ iOS 16.3-ից թարմացնելու դեպքում։ 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ