Ցանցում հայտնվել են Apple iPhone 15 Pro-ի բարձրորակ ռենդերներ, որոնք ստեղծել է MacRumors-ը՝ Unknownz21 ինսայդերրի տրամադրած տվյալների հիման վրա։ Ռենդերներում երևում է, թե ինչպիսի տեսք կունենան ձայնի և անձայն ռեժիմի միացման նոր կոճակները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15 Pro-ն և 15 Pro Max-ը չեն ստանա ձայնի կարգավորման կողային մեկ ամբողջական սենսորային կոճակ, որը, ինչպես ակնկալում էին շատ օգտատերեր, պետք է դառնար Apple-ի նոր սմարթֆոնների հիմնական առանձնահակտություններից մեկը։
Այժմ ինսայդերները պնդում են, որ Apple-ը դեռ կպահպանի ձայնի կարգավորման երկու կոճակները, և դեռ չի անցնի մեկ ամբողջական կոճակի, ինչպես նախկինում ենթադրվում էր:
Ինչ վերաբերում է անձայն ռեժիմի կոճակին, ապա այն կստանա նոր դիզայն, և հնարավոր է, որ այն կարգավորվի Apple Watch Ultra խելացի ժամացույցի Action կոճակի պես։
Հնարավոր է նաև, որ ձայնի կարգավորման մեկ ամբողջական կոճակները, որոնք սպասվում էին iPhone 15-ում, հայտնվեն iPhone 16 մոդելներում 2024 թ․։
ամիս
շաբաթ
օր