Նյույորքյան ստարտափը ներկայացրել է թչռող սկեյթբորդ, որը չի կարելի քշել

24 մարտի, 2023  17:02

Նյույորքյան մի ստարտափ ներկայացրել է սկեյթբորդ, որն անիվներ չունի, փոխարենը այն կարողանում է թռչել, այս մասին տեղեկացնում է Hi-Tech Mail.Ru-ն։

Flyte անունն ստացած սկեյթբորդը պատրաստված է ալյումինից։ Դրա հետ կա նաև հատուկ ստենդ, որի մագնիսական ուժի շնորհիվ էլ սկեյթբորդը կարողանում է օդ բարձրանալ։

Այնուամենայնիվ, Flyte-ը կհիասթափեցնի էքստրեմալ սպորտի և նորագույն տեխնոլոգիաների սիրահարներին․ այն հնարավոր չի կարելի քշել, քանզի սկեյթբորդի թռչելու ֆունկցիան զուտ դեկորատիվ բնույթ ունի։

«Այս գոհարը արվեստի և տեխնոլոգիայի կատարյալ համադրություն է և այն երաշխավորված կերպով ձեր կյանքին մոգություն կհաղորդի»,- ասվում է սարքի նկարագրությունում։ Նաև նշվում է, որ ցանկացած մարդ կցանկանա «օդում լողացող իսկական հովերբորդ տեսնել»։ «Իսկ դուք գիտե՞ք որն է ամենահիանալի բանը: Դա անելու համար նույնիսկ պետք չէ կախարդ լինել»,- հավելում են հեղինակները։

Kickstarter-ն այժմ միջոցներ է հավաքում Flyte-ի արտադրության համար։

Flyte սկեյթբորդը կարժենա 1799 դոլար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ