Համացանցում հայտնվել են Xiaomi Smart Band 8-ի առաջին լուսանկարները. այն նկատելիորեն տարբերվում է իր նախորդներից

3 մարտի, 2023  13:36

Համացանցում հայտնվել են Xiaomi Smart Band 8 ֆիթնես թևնոցի առաջին լուսանկարները: Արտաքինից սարքը զգալիորեն տարբերվում է իր նախորդներից. բոլոր նախորդ մոդելներն ունեին մեկ գոտի՝ բացվածքով, որի մեջ տեղադրված էր բուն սարքը, մինչդեռ նոր մոդելը կունենա երկու առանձին գոտիներ, որոնք ամրացված են սարքի կորպուսին երկու կողմից։  

Սարքի հետևի մասում կարելի է տեսնել ռետինե բարձիկներ և սենսորներ, որոնք մի փոքր տարբերվում են Xiaomi Smart Band 7-ի սենսորներից:

Նոր թևնոցի բնութագրերի մասին քիչ բան է հայտնի։ Համաձայն արտահոսած ինֆորմացիայի՝ այն կունենա ֆիթնես թևնոցների բոլոր հիմնական գործառույթները։ Այն հագեցած կլինի նաև Bluetooth 5.1 մոդուլով և կունենա պոլիմերային լիթիում-իոնային մարտկոց՝ 3,87 Վ լարմամբ։

Xiaomi Smart Band 8-ն ստացել է Կորեայի NRRA գործակալության հավաստագրումը, և սարքի զանգվածային արտադրությունն արդեն սկսվել է։ Ինչպես հայտնում է Thegoandroid-ը, սարքի թողարկումը սպասվում է այս տարվա ապրիլին կամ մայիսին։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում