Հայտնի, թե որն է աշխարհում լավագույն էկրանով սմարթֆոնը

2 մարտի, 2023  11:56

Honor Magic5 Pro սմարթֆոնը վերջին ժամանակներում բավականին մեծ ուշադրության է արժանացել․ վերջերս այն DxOMark-ի կողմից ճանաչվել է լավագույն տեսախցիկ-հեռախոսը: Այժմ պարզվել է նաև, որ այս սմարթֆոնը ստացել է նաև աշխարհի լավագույն էկրանը։

DxOMark-ի մասնագետները մի շարք թեստեր են անցկացրել՝ Honor Magic5 Pro-ի էկրանի աշխատանքը վեց չափանիշով չափելու համար: Արդյունքում այս հեռախոսի էկրանն ստացել է 151 միավոր․ ոչ մի այլ էկրան մինչ այժմ այդքան միավոր չի վաստակել։

Համեմատության համար նշենք, որ Samsung Galaxy S23 Ultra-ն իր 3088 x 1440 պիքսել AMOLED էկրանով 148 միավորով զբաղեցրել է միայն չորրորդ տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում են Apple-ի iPhone 14 Pro Max-ը և iPhone 14 Pro-ը՝ 149 միավորով:

Ի՞նչ է հայտնի Honor Magic5 Pro էկրանի մասին   6,81 դյույմ OLED (~91,5% էկրան-կորպուս հարաբերակցություն), Չափերը՝ 162,9 մմ x 76,7 մմ x 8,77 մմ, Լուծաչափը՝ 1312 x 2848 պիքսել (~461 ppi խտություն) Կողմերի հարաբերակցությունը` 19,5:9, Թարմացման հաճախականությունը՝ 120 Հց։

Հիմնական առավելությունները.

Լավ պայծառություն ցանկացած լուսավորության պայմաններում, Շինությունների ներսում պատկերի լավ փոխանցում, Հպման ճշգրիտ և արագ արձագանք, Թարթման բացակայություն։

Հիմնական թերությունները.

Բարձր պայծառության ռեժիմ (աշխատում է շատ լուսավոր միջավայրում) նվազեցնում է կոնտրաստը որոշ հատվածներում, Տեսախաղեր խաղալիս սահունության բացակայություն, Անկանոնություն ցածր լույսի ներքո:

Մասնագետների խոսքով՝ Honor Magic5 Pro-ը էկրանների վարկանիշի առաջին տեղն ստացել է կայունության և որակի բոլոր հիմնական պարամետրերով։ Այսպիսով, ըստ ընթեռնելիության չափանիշի, էկրանն ստացել է 155 միավոր, գույների համար՝ 148 միավոր, տեսանյութի որակի համար՝ 155 միավոր, շարժման ցուցադրման համար՝ 151 միավոր, սենսորային էկրանի արձագանքման համար՝ 156 միավոր, արտեֆակտների կառավարման և թարթման համար՝ 140  միավոր։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում