Չինական Nubia Technology ընկերությունը հայտարարել է, որ շուտով կներկայացնի Nubia Pad 3D պլանշետը, որը կլինի արհեստական բանականության տեխնոլոգիա ունեցող առաջին պլանշետն աշխարհում։ Ինչպես տեղեկացնում է Igeekphone.com-ը, նորույթը նաև կարողանում է ճանաչել մարդու աչքերը և թույլ է տալիս տեսնել 3D պատկերներն առանց ակնոցի: Համենայն դեպս այդպես պնդում է արտադրողը՝ հավելելով, որ պլանշետը մշակվել է Leia Inc.-ի հետ համատեղ:Նոր պլանշետը կստանա երկու տեսախցիկ, որոնք նախատեսվում է օգտագործել աչքի ճանաչման և 3D պատկերներ ստանալու համար։
Ընկերությունը չի հայտնում Nubia Pad 3D-ի ապարատային բնութագրերը, սակայն ոլորտի մասնագետների կարծիքով՝ վերոհիշյալ տեխնոլոգիաները կպահանջեն բավականին ժամանակակից պրոցեսոր։
Leia Inc.-ը, որը հիմնադրվել է 2014 թ, ամերիկյան ընկերություն է, որն արտադրում է 3D Lightfield ապրանքներ և ծրագրային հավելվածներ, այն համարվում է ոլորտի առաջատար մատակարար:
Nubia Pad 3D-ի ամբողջական անոնսը կկայանա փետրվարի 28-ին: Սակայն պլանշետը կներկայացվի 2023 թ․ նոյեմբերի 28-ից 30-ը Փարիզում անցկացվելիք MWC 2023 ցուցահանդեսի շրջանակում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում