Հայաստանում արձանագրվում է Telegram հաշիվների կոտրման նոր ալիք։ Վերջին օրերին բազմաթիվ օգտատերեր հայտնել են, որ կորցրել են հասանելիությունն իրենց հաշիվներին կամ պարբերաբար ստանում են մուտքի կասկածելի հաստատման կոդեր։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ խնդիրը կրում է մասսայական բնույթ։ Նա նշում է, որ չարագործները միաժամանակ օգտագործում են մի քանի տարածված սխեմաներ, որոնք թույլ են տալիս հասանելիություն ստանալ օգտատերերի հաշիվներին։
Կեղծ վճարումներ բանկերի անունիցԱմենատարածված սխեման հաղորդագրությունների ուղարկումն է՝ իբր բանկերի անունից։ Օգտատերերին առաջարկում են ստանալ դրամական պարգևատրում, օրինակ՝ 2500 դրամ, եթե նրանք անցնեն հղումով և կատարեն մի քանի պարզ քայլեր։
Դրանից հետո մարդուն գալիս է SMS հաղորդագրություն՝ կոդով, որը խարդախները խնդրում են ներմուծել կայքում կամ հավելվածում։ Չնայած բուն հաղորդագրության մեջ առկա նախազգուշացմանը, որ կոդը չի կարելի ոչ մեկին հայտնել և ոչ մի տեղ ներմուծել, շատ օգտատերեր անում են դա՝ ակնկալելով ստանալ խոստացված գումարը։
Իրականում այդ կոդը հանդիսանում է Telegram մուտքի վերականգնման կոդը։ Ստանալով այն՝ չարագործները տիրանում են հաշվին, իսկ հետո արդեն զոհի անունից նմանատիպ հաղորդագրություններ են ուղարկում նրա կոնտակտներին՝ խարդախ սխեմայի մեջ ներգրավելով նոր օգտատերերի։
Քվեարկելու խնդրանքները ևս մեկ թակարդ ենՄեկ այլ տարածված սխեմա է քվեարկելու խնդրանքը երեխայի, ազգականի կամ ծանոթի օգտին, ով իբր մասնակցում է մրցույթի։ Նմանատիպ հաղորդագրությունները շրջանառվում են արդեն մի քանի ամիս, սակայն օգտատերերը շարունակում են անցնել հղումներով։
Ընդ որում, դիմելու տեքստը կարող է փոփոխվել. խարդախները գրում են, որ մրցույթին մասնակցում է երեխա, ծանոթ կամ նույնիսկ հենց հաղորդագրությունն ուղարկողը։
Ինչպես պաշտպանել սեփական հաշիվըՓորձագետը խորհուրդ է տալիս չբացել կասկածելի հղումները, չներմուծել վերականգնման կոդերը կողմնակի ռեսուրսներում և չվստահել կասկածելի հաղորդագրություններին, նույնիսկ եթե դրանք եկել են ծանոթներից։
Լրացուցիչ պաշտպանության համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս պարտադիր միացնել երկփուլանի վավերացումը (двухэтапная аутентификация) Telegram-ի և WhatsApp-ի կարգավորումներում։ Այս ֆունկցիայի ակտիվացումից հետո օգտատիրոջից պահանջվում է ստեղծել PIN-կոդ, առանց որի հաշվին հասանելիություն ստանալը զգալիորեն բարդանում է։ Ընդ որում, հենց PIN-կոդը նույնպես չի կարելի ոչ մեկին հայտնել, այլապես պաշտպանությունը կորցնում է իր իմաստը։
Ինչ անել, եթե հաշիվն արդեն կոտրել ենՓորձագետի խոսքով՝ գողացված հաշիվները հետագայում օգտագործվում են ոչ միայն խարդախ հաղորդագրությունների հետագա տարածման, այլև ինտերնետային խարդախության այլ տեսակների համար։ Օրինակ՝ չարագործները կարող են զգուշացնել զոհի կոնտակտներին իբր բանկից սպասվող զանգի մասին կամ օգտագործել հաշիվը խարդախ այլ սցենարներ իրագործելու համար։
Մարտիրոսյանը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կոտրելուց հետո խարդախները միշտ չէ, որ միանգամից անջատում են հաշվի տիրոջը։ Եթե օգտատերը ժամանակին նկատել է կասկածելի ակտիվությունը, նրան անհրաժեշտ է բացել Telegram-ի կարգավորումները, անցնել ակտիվ սարքերի բաժին և դադարեցնել բոլոր անծանոթ սեանսները։ Դա թույլ կտա անջատել չարագործին հաշվից։
Եթե հասանելիությունը հաշվին արդեն կորել է, փորձագետը խորհուրդ է տալիս հնարավորինս արագ դիմել Telegram-ի աջակցման ծառայությանը՝ գրելով դիմում անգլերեն կամ ռուսերեն լեզվով։ Նրա խոսքով՝ հաշիվը վերադարձնել ոչ միշտ է հաջողվում, սակայն մի շարք դեպքերում աջակցման ծառայությունն օգնում է վերականգնել հասանելիությունը։
Տուժածների թիվը կարող է հասնել հարյուրներիԻնչպես նշում է Սամվել Մարտիրոսյանը, միայն վերջին օրերին իրեն են դիմել տասնյակ օգտատերեր, ովքեր բախվել են կոտրման խնդրին։ Սակայն, նրա գնահատմամբ, գողացված հաշիվների իրական թիվը կարող է արդեն հարյուրների հասնել։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում