Արտասովոր Xiaomi Civi 2-ի նոր տարբերակը հասանելի է նախապատվերի համար. հեռախոսի հետևի հատվածի թափանցիկությունը կարող է փոխվել

7 փետրվարի, 2023  10:25

Xiaomi Civi 2 սմարթֆոնի նոր տարբերակը Չինաստանում արդեն հասանելի է նախնական պատվերի համար։ Սահմանափակ քանակով թողարկված Xiaomi Civi 2 Hello Kitty-ն բազային մոդելից տարբերվում է նրանով, որ դրա հետևի հատվածի թափանցիկությունը կարող է փոխվել:

Սմարթֆոնի հետևի հատվածին պատկերաված են Hello Kitty կատուներ․ պատկերի ինտենսիվությունը կախված է լուսավորությունից. մթության մեջ հետևի վահանակը դառնում է գրեթե սպիտակ, իսկ պատկերը գրեթե անհետանում է։ Արևի ուղիղ ճառագայթների տակ պատկերը դառնում է հստակ տեսանելի:

Նոր տարբերակի բնութագրերը չեն տարբերվում ստանդարտից. այն համալրված է 6,55 դյույմանոց AMOLED էկրանով, ութ միջուկանի Snapdragon 7 Gen 1 պրոցեսորով՝ 2,4 ԳՀց հաճախականությամբ և 4500 մԱ/ժ մարտկոցով՝ 67 վտ լիցքավորման աջակցությամբ (մարտկոցը լրիվ լիցքավորվում է 40 րոպեում):  Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դրանք երեքն են.

50 ՄՊ, f/1.8, (լայն), 1/1.56", 1.0µm, PDAF, 20 ՄՊ, f/2.2, 115˚ (գերլայն), 1/2.78", 1.0µm, 2 ՄՊ, f/2.4, (մակրո)։

Առջևի տեսախցիկը ունի երկու սենսոր.

32 ՄՊ, f/2.0, (լայն), 1/2.8", 0.8µm, AF, 32 ՄՊ, 100˚ (գերլայն), 1/2.8", 0.8µm։

Սահմանափակ քանակով թողարկված Xiaomi Civi 2 Hello Kitty-ն կարելի է նախապես պատվիրել մոտ 410 դոլարով (12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված հիշողության տարբերակը):

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում