Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է դատական համակարգի աշխատանքում արհեստական բանականության ներդրման պիլոտային նախագծի մեկնարկի մասին։ Այժմ դատավորներն ու իրավաբանները կկարողանան կիրառել ԱԲ-օգնականներ՝ գործերի նյութերի վերլուծության և ընթացիկ (ռուտինային) առաջադրանքների կատարման ժամանակ։
Ի՞նչ է անելու ԱԲ-նԳերատեսչության հայտարարության համաձայն՝ նոր գործիքները կօգնեն հետևյալ ոլորտներում՝
Իրավաբանական հետազոտությունների անցկացում. Փաստաթղթերի մեծ ծավալների վերլուծություն. Քննության ենթակա գործերի ցուցակների պատրաստում. Լսումների պատրաստ գործերի ընտրություն. Նմանատիպ դատական գործընթացների միավորում։ Համակարգերի մշակումն իրականացվում է բրիտանացի իրավաբանների և ԱԲ ոլորտում գործող մասնագիտացված ընկերությունների հետ համատեղ։ Նախագծի նպատակըԿառավարությունն ակնկալում է, որ արհեստական բանականության ներդրումը թույլ կտա բարձրացնել Թագավորական դատարանի աշխատանքի արդյունավետությունը և կրճատել գործերի քննության հսկայական հերթերը։ Այսօրվա դրությամբ երկրի դատարաններում չքննված գործերի քանակը գերազանցել է 80 հազարը. սա երկու անգամ ավելի է 2019 թվականի ցուցանիշներից։ Փոխվարչապետ և լորդ-կանցլեր Դևիդ Լեմին նշել է, որ աշխատատար գործողությունների ավտոմատացումը զգալիորեն կթոթափի դատական համակարգի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը։
Վերահսկվող թեստավորումՆախնական փուլում ԱԲ-համակարգերը կգործեն խիստ վերահսկվող պայմաններում։ Միայն արդյունքների մանրակրկիտ վերլուծությունից և ռիսկերի գնահատումից հետո որոշում կկայացվի նախագծի հետագա ընդլայնման մասին։ Միաժամանակ կառավարությունը հայտարարել է AI Growth Labs-ի ստեղծման մասին, որոնք հատուկ հարթակներ են իրավաբանական ոլորտում ԱԲ-տեխնոլոգիաների անվտանգ թեստավորման և ներդրման համար։
Կարճ ասածՄեծ Բրիտանիայում մեկնարկել է պիլոտային նախագիծ, որը դատավորներին և իրավաբաններին թույլ է տալիս օգտագործել արհեստական բանականություն՝ փաստաթղթերի վերլուծության, հետազոտությունների անցկացման և գործերի պատրաստման համար։ Նախաձեռնության նպատակն է բեռնաթափել դատական համակարգը, որտեղ կուտակվել է ավելի քան 80 հազար չքննված գործ։ Առաջին փուլում ԱԲ-ի կիրառումը խստորեն վերահսկվելու է։ Նախագիծը դիտարկվում է որպես կարևոր քայլ բրիտանական արդարադատության արդիականացման ուղղությամբ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում