«Ռենշին» ընկերությունը կանաչ ֆինանսավորման հայեցակարգը բերում է Հայաստան

15 ապրիլի, 2026  14:30

Գլոբալ կլիմայական և տնտեսական մարտահրավերների պայմաններում քաղաքային զարգացման նոր մոտեցումները դառնում են առաջնահերթություն։ Այս համատեքստում «Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հանդես է գալիս կարևոր նախաձեռնությամբ՝ ներդնելով «Կանաչ ֆինանսավորման հայեցակարգը» (Green Finance Framework), որը նպատակ ունի ձևավորել ավելի կայուն, թափանցիկ և պատասխանատու քաղաքաշինական միջավայր Հայաստանում։

«Ռենշին» ընկերության՝ 2025 թվականի հուլիսին ներկայացված «Կանաչ ֆինանսավորման հայեցակարգը» ստացել է միջազգային առաջատար Sustainalytics կազմակերպության դրական եզրակացությունը (Second-Party Opinion)։ Հայեցակարգը լիովին համապատասխանում է Միջազգային կապիտալի շուկաների ասոցիացիայի (International Capital Market Association, ICMA) և Վարկային շուկաների ասոցիացիայի (Loan Market Association, LMA) միջազգային ստանդարտներին։ Այն սահմանում է կանաչ միջոցների օգտագործման հստակ ուղղություններ, ֆինանսական հոսքերի կառավարման մեխանիզմներ, հաշվետվողականության և թափանցիկության բարձր չափանիշներ։

Այս մոտեցումը հնարավորություն է տալիս տեղական և միջազգային ներդրողներին մասնակցել նախագծերի, որոնք ոչ միայն շահութաբեր են, այլև նրանց տալիս է լրացուցիչ բավարարվածություն, որ իրենց ներդրումը միաժամանակ նպաստում է քաղաքային միջավայրի դրական փոփոխությանը։

Ի՞նչ է կանաչ ֆինանսավորումը

Կանաչ ֆինանսավորումը ֆինանսական գործիքների և ներդրումային մեխանիզմների համակարգ է, որի միջոցով ներգրավված միջոցներն ուղղվում են միայն էկոլոգիապես դրական ազդեցություն ունեցող նախագծերի իրականացմանը։ Այն կարող են ներառել՝ էներգաարդյունավետ շենքերի կառուցում, վերականգնվող էներգիայի օգտագործում, ջրի և ռեսուրսների խնայողություն, շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում։

Համակարգն առանձնանում է մի քանի կարևոր հատկանիշներով՝ թափանցիկություն․ ներդրողները հստակ գիտեն, թե որտեղ են ուղղվում իրենց միջոցները, հաշվետվողականություն․ ապահովվում է միջոցների օգտագործման մշտադիտարկում, միջազգային ստանդարտներին համապատասխանություն, օրինակ՝ International Capital Market Association's (ICMA), Green Bond Principles (GBP), the Loan Market Association (LMA), Green Loan Principles (GLP) 2025։

Այս մոտեցումը միավորում է երկու կարևոր նպատակ՝ ֆինանսական եկամտաբերություն և շրջակա միջավայրի պաշտպանություն։ «Ռենշին» ընկերությունը, ներդնելով այս գործիքը, ստեղծում է նոր մշակույթ հայկական ներդրումային շուկայում՝ ապահովելով վստահություն և կանխատեսելիություն ներդրողների համար։

Կանաչ ֆինանսավորման ազդեցությունը քաղաքային միջավայրի վրա

Կանաչ ֆինանսավորման կիրառումը քաղաքաշինության մեջ ունի բազմակողմանի ազդեցություն․

Էներգաարդյունավետություն և ռեսուրսների խնայողություն

Նոր նախագծերը մշակվում են նվազագույն էներգասպառմամբ, ինչը երկարաժամկետում նվազեցնում է ծախսերը և շրջակա միջավայրի բեռը։

Կյանքի բարելավված որակ

Կայուն քաղաքաշինությունը ապահովում է ավելի առողջ միջավայր՝ մաքուր օդ, կանաչ տարածքներ և ժամանակակից ենթակառուցվածքներ։

Տնտեսական կայունություն

Կանաչ նախագծերը բարձրացնում են անշարժ գույքի արժեքը և խթանում ներդրումների ներգրավումը։

Թափանցիկություն և վստահություն

Հստակ կանոնակարգված ֆինանսական մեխանիզմները նպաստում են ներդրողների վստահության աճին։

«Ռենշին» ընկերության մասին

Ռենշին քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը մասնագիտացած է բարձրակարգ և նորարարական քաղաքաշինական նախագծերի մշակման, ներդրման և կառավարման մեջ։ Ընկերությունը նպատակ ունի ոչ միայն քառակուսի մետրեր կառուցել, այլև ձևավորել նոր ապրելակերպ՝ հիմնված միջազգային ստանդարտների և կայուն զարգացման սկզբունքների վրա։

Ընկերության խոշոր նախագծերից են՝

Skyline, Artlife Kempinski Residences, WTCY (Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան)։

Նախատեսվում է նաև ավտոմատացված պահեստների նախագծում և կառուցում։

«Ռենշին» ընկերությունը համագործակցում է միջազգային առաջատար գործընկերների հետ և կիրառում է առաջադեմ տեխնոլոգիաներ՝ նպաստելով Հայաստանում ժամանակակից և կայուն քաղաքային միջավայրի ձևավորմանը։

Կանաչ ֆինանսավորման հայեցակարգի ներդրմամբ «Ռենշինը» ոչ միայն ընդլայնում է ներդրումային հնարավորությունները, այլև սահմանում է նոր նշաձող՝ միավորելով ֆինանսական արդյունավետությունն ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությունը։

Բրենդի դերը

Ռենշին ընկերությունը, մշակելով «Կանաչ ֆինանսավորման հայեցակարգը» (Green Finance Framework), ներդրողին առաջարկում է  կանաչ ֆինանսավորման և կապիտալի կառավարման նոր մշակույթ, որն ապահովում է միջոցների օգտագործման բացառիկ թափանցիկություն և հստակ հաշվետվողականություն՝ հաստատված միջազգային առաջատար Sustainalytics կազմակերպության կողմից։ Սա երաշխավորում է, որ կանաչ ֆինանսավորման նպատակով ներգրավված միջոցները ուղղվում են բացառապես էկոլոգիապես կայուն նախագծերին՝ ներդրողին տալով լրացուցիչ բավարարվածություն, որ իր շահութաբեր ներդրումը միաժամանակ նպաստում է քաղաքային միջավայրի դրական փոփոխությանը։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում