BOE ընկերությունը Տեսալսողական պրոֆեսիոնալ սարքավորումների եվրոպական ISE 2023 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է մոնիտոր, որը նախատեսված է 3D բովանդակություն դիտելու համար։ Սակայն այս մոնիտորի դեպքում 3D պատկերները տեսնելու համար 3D ակնոց անհրաժեշտ չէ։Ըստ ithome.com-ի, այս 110 դյույմ անկյունագծով և 8K լուծաչափով այս 3D մոնիտորն ապահովում է թարմացման 120 Հց արագություն: Արտադրողը պնդում է, որ հեռուստացույցի էկրանի եռաչափ պատկերը միանգամից կարող է տեսնել մի քանի օգտատեր՝ տարբեր անկյան տակ։ Նոր էկրանն օգտագործում է ոսպնյակների զանգվածի նորարարական տեխնոլոգիա՝ զուգորդված MiniLED-ի և քվանտային կետերով լուսավորության տեխնոլոգիայի հետ: Առայժմ օգտատերերը կարող են ստերեոսկոպիկ պատկերներ տեսնել էկրանից ոչ ավելի, քան 1,5 մ հեռավորության վրա։
Այնուամենայնիվ, արտադրողը նշում է, որ աշխատանքները շարունակվում են, և ապագայում այս հեռավորությունը զգալիորեն կավելացվի։ Նման էկրանները նախատեսվում է լայնորեն օգտագործել գովազդի, ցուցահանդեսների ժամանակ և այլ դեպքերում։
Ընկերությունը ներկայացրել է նաև նոր՝ 65 դյույմանոց 8K գերբարակ հեռուստացույցներ՝ լոկալ մթեցման 3024 գոտիներով, 86 դյույմանոց ինտերակտիվ սենսորային էկրան, ինչպես նաև այլ արտադրանքներ։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում