Արհեստական բանականության (ԱԲ/AI) բումը, որը կտրուկ բարձրացրել է DRAM և NAND Flash հիշողության գները, արդեն հասել է սմարթֆոնների շուկա: Հայտնի չինացի ինսայդեր Digital Chat Station (DCS)-ը Weibo-ում հայտնել է, որ բյուջետային և միջին սեգմենտի Android սարքերի արտադրողները սկսում են փորձարկել պարզեցված էկրաններ. 90 Հց թարմացման հաճախականություն՝ 120 Հց-ի փոխարեն, և վերադարձ հին «կաթիլային» (U-աձև) կտրվածքին՝ դիմային տեսախցիկի համար:
Ի՞նչն են փոխում և ինչու՞
Վերջին 2–3 տարիներին նույնիսկ մատչելի սմարթֆոնների համար 120 Հց հաճախականությունն ու էկրանի մեջ արված փոքրիկ անցքը դարձել էին ստանդարտ: Այժմ չինական մի շարք բրենդներ (Xiaomi, Realme, Tecno, Infinix, Vivo և այլք) փորձարկում են հետադարձ քայլը՝ տնտեսելու նպատակով:
Հիմնական պատճառը հիշողության գների կտրուկ աճն է: Էժան սմարթֆոններում օպերատիվ (RAM) և ներկառուցված հիշողությունը կազմում են ինքնարժեքի մինչև 30–40 %-ը: Երբ այս բաղադրիչները թանկացան (ԱԲ հսկաների՝ NVIDIA-ի, Google-ի, OpenAI-ի կողմից մեծ պահանջարկի պատճառով), արտադրողները կանգնեցին ընտրության առաջ.
Բարձրացնել սմարթֆոնի գինը (ռիսկի ենթարկելով վաճառքները): Կրճատել այլ բնութագրերը, որպեսզի պահպանեն սովորական գնային միջակայքը:Արտադրողների մեծ մասն ընտրել է երկրորդ ճանապարհը: Էկրանը հիշողությունից և պրոցեսորից հետո ամենաթանկ տարրն է, ուստի հենց այստեղ են փնտրում խնայողության հնարավորությունները:
Ինչպե՞ս դա կանդրադառնա օգտատերերի վրա
90 Հց՝ 120 Հց-ի փոխարեն. Էկրանի սահունությունը փոքր-ինչ կնվազի, ինչը հատկապես նկատելի կլինի խաղերում և սոցցանցերի էջերը թերթելիս: Վերադարձ «կաթիլին». Տեսախցիկի կտրվածքը կզբաղեցնի ավելի շատ տեղ, դիզայնը կդառնա ավելի հնաոճ, իսկ շրջանակները կարող են մեծանալ: Պայծառության նվազում. Հնարավոր է նաև մատրիցաների որակի պարզեցում՝ առավելագույն պայծառության կրճատումով:2026 թվականի գլոբալ համատեքստը
Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ 2026 թվականը կդառնա սմարթֆոնների շուկայի համար վերջին տասնամյակի ամենաբարդ տարիներից մեկը: Մատակարարումները կարող են նվազել 10–13 %-ով, իսկ սարքերի միջին գինը կաճի 12–15 %-ով: Մինչ Apple-ը և Samsung-ը ավելի քիչ կտուժեն իրենց պրեմիում դիրքավորման շնորհիվ, չինական բրենդները ստիպված կլինեն կոշտ խնայողություններ անել:
Կարճ ասած
ԱԲ բումի պատճառով հիշողության գների թանկացումը ստիպում է Android սմարթֆոնների արտադրողներին վերադառնալ հին տեխնոլոգիաներին՝ 90 Հց էկրանների և «կաթիլային» կտրվածքների: Սա արվում է սարքերի վերջնական գինը չբարձրացնելու համար: DCS ինսայդերը նախազգուշացնում է, որ 2026 թվականի գարնանային և ամառային մոդելներում մենք կարող ենք տեսնել զգալի հետընթաց էկրանների դիզայնի և որակի հարցում:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում