Valve-ը հրապարակել է Steam-ի օգտատերերի համակարգիչների տեխնիկական բնութագրերի թարմ վիճակագրությունը: Հունվարյան տվյալները ցույց են տալիս կայունություն պարամետրերի մեծ մասում, սակայն կան մի քանի ուշագրավ տեղաշարժեր՝ հատկապես տեսահիշողության (VRAM) և էկրանի կետայնության սեգմենտներում:
GeForce RTX 4060-ը ամրապնդվել է առաջին տեղումՏեսաքարտերի հանրամատչելիության վարկանիշում առաջատարը մնում է NVIDIA GeForce RTX 4060-ը՝ 4,16% բաժնեմասով (+0,46% մեկ ամսում): Երկրորդ հորիզոնականում նույն քարտի շարժական (laptop) տարբերակն է (3,79%): Սա արդեն առաջին ամիսը չէ, որ հենց 4060-ն է գլխավորում ցուցակը, ինչը վկայում է գին-արտադրողականություն-էներգասպառում օպտիմալ հավասարակշռության մասին:
Անցումը 16 ԳԲ տեսահիշողության արագացել էՀունվարի ամենանշանակալի թրենդը 16 ԳԲ տեսահիշողությամբ քարտերի բաժնեմասի կտրուկ աճն է. մեկ ամսում այն ավելացել է 5,85%-ով՝ հասնելով 14,55%-ի: Սա ավելի քան մեկ երրորդով գերազանցում է դեկտեմբերի ցուցանիշը: Միևնույն ժամանակ, 12 ԳԲ-անոց սեգմենտը նվազել է մինչև 15,07%: Օգտատերերն ակնհայտորեն նախապատվությունը տալիս են ավելի մեծ հիշողությամբ կոնֆիգուրացիաներին՝ նույնիսկ հիշողության սարքերի գների ընդհանուր աճի պայմաններում:
Օպերատիվ հիշողություն. 32 ԳԲ-ն արդեն գրեթե հասել է 16 ԳԲ-ինՉնայած շարունակվող դեֆիցիտին և ՕՀ (RAM) գների բարձրացմանը, 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ համակարգերի բաժինն աճել է մինչև 38,02% (+1,45%): Սա արդեն գրեթե հավասարվել է ամենատարածված ծավալին՝ 16 ԳԲ-ին, որը պահպանում է 40,24%-ը: 64 ԳԲ և ավելին դեռևս հազվադեպ են, բայց միտումն ակնհայտ է. գեյմերներն ու բովանդակություն ստեղծողները 32 ԳԲ-ն դիտարկում են որպես ողջամիտ նվազագույն:
Windows 11-ը շարունակում է «խլել» Windows 10-ի տեղըWindows 11 օպերացիոն համակարգն արդեն զբաղեցնում է 66,71%-ը, իսկ Windows 10-ը նվազել է մինչև 27,79%: Անցումը դեպի նոր ՕՀ ընթանում է կայուն, թեև շատերը դեռ նախընտրում են ժամանակով փորձարկված «տասնյակը»:
Էկրանի կետայնություն. 1440p-ն դանդաղ աճում էFull HD-ն (1080p) մնում է գերիշխող ձևաչափ՝ 52,59% օգտատերերի մոտ: Այնուամենայնիվ, 1440p (2560×1440) լուծաչափի բաժինն աճել է մինչև 21,32%: Սա խոսում է այն մասին, որ Steam-ի լսարանը աստիճանաբար անցնում է ավելի որակյալ պատկերի, թեև 4K-ն դեռ մնում է խորշային (3%-ից պակաս):
Կարճ ասած
2026 թվականի հունվարին GeForce RTX 4060-ը ամրապնդել է առաջատարի դիրքը Steam-ում (4,16%): Հիմնական միտումներն են՝ արագացված անցումը 16 ԳԲ տեսահիշողությանը և 32 ԳԲ օպերատիվ հիշողության բաժնեմասի աճը (38,02%): Windows 11-ն արդեն ունի 66,71% տարածում, իսկ 1440p մոնիտորները հասել են 21,32%-ի: Շուկան վստահորեն շարժվում է դեպի ավելի հզոր հիշողություն և բարձր կետայնություն:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում