Միացրել եք ականջակալները, բայց ձայն չկա՞, թե՞ համակարգիչն առհասարակ «չի նկատում» դրանք։ Սա տարածված իրավիճակ է ինչպես լարային, այնպես էլ անլար ականջակալների դեպքում։ Շատ հաճախ խնդիրը լուծվում է 5–10 րոպեում, բայց երբեմն անհրաժեշտ է լինում փորփրել կարգավորումները կամ դրայվերները։ Ահա թե քայլ առ քայլ ինչպես պարզել պատճառը և լուծել այն։
Անլար ականջակալներ. ամենահաճախ հանդիպող պատճառներըBluetooth-ականջակալների դեպքում խնդիրներն ավելի շատ են։ Ահա թե ինչ պետք է ստուգել նախևառաջ.
Ականջակալները լիցքաթափված են կամ զուգակցման (pairing) ռեժիմում չեն Շատ մոդելներ ինքնաբերաբար չեն անցնում զուգակցման ռեժիմի. անհրաժեշտ է սեղմած պահել պատյանի կոճակը կամ ականջակալի սենսորը։ Համոզվեք, որ հնդիկատորը թարթում է, իսկ մարտկոցը լիցքավորված է առնվազն 20–30%-ով։ Ականջակալներն արդեն միացված են այլ սարքի Եթե ականջակալները «կապված են» հեռախոսին և այն մոտակայքում է, դրանք պարզապես չեն «տեսնի» համակարգիչը։ Լուծում. Անջատեք ականջակալները հեռախոսից կամ կատարեք ականջակալների լիարժեք վերագործարկում (factory reset)՝ սեղմած պահելով պատյանի կոճակը 10–20 վայրկյան։ Bluetooth-ը համակարգչում անջատված է Ստուգեք՝ Կարգավորումներ (Settings) → Սարքեր → Bluetooth: Լինում է, որ Bluetooth-ը պատահաբար անջատվում է ստեղնաշարի Fn + F-ստեղն համակցությամբ։ Ձայնի աղբյուրը սխալ է ընտրված Ականջակալները միացած են, բայց ձայն չկա՞։ Աջ սեղմում կատարեք ձայնարկիչի (dynamic) նշանի վրա → «Բացել ձայնի կարգավորումները»։ «Ելք» (Output) բաժնում ընտրեք Ձեր ականջակալները։ Լարային ականջակալներ. ինչո՞ւ համակարգիչը չի տեսնում դրանքԼարային մոդելների դեպքում պատճառներն ավելի քիչ են, բայց հաճախ՝ ավելի լուրջ։
Ֆիզիկական վնասվածք Ստուգեք՝ արդյոք խրոցը (plug) ամուր նստած է բնիկի մեջ։ Մաքրեք բնիկը փոշուց։ Միացրեք ականջակալները հեռախոսին. եթե այնտեղ աշխատում են, ուրեմն խնդիրը համակարգչի բնիկի մեջ է։ Ձայնային քարտի դրայվերների խնդիր Եթե Windows-ի թարմացումից հետո ձայնը կորել է, հնարավոր է՝ «թռել է» Realtek կամ այլ ձայնային դրայվեր։ Լուծում. Մտեք Սարքերի կառավարիչ (Device Manager) → Ձայնային սարքեր → Աջ սեղմում ձայնային քարտի վրա → «Թարմացնել դրայվերը» կամ «Հեռացնել սարքը» և վերագործարկել համակարգիչը։Կարճ ասած
Համակարգիչը չի տեսնում ականջակալները հիմնականում երեք պատճառով. դրանք միացած են այլ սարքի, Bluetooth-ն անջատված է կամ սխալ է ընտրված ձայնի ելքը։ Անլար մոդելների դեպքում օգնում է վերագործարկումը, իսկ լարայինների դեպքում՝ բնիկի և դրայվերների ստուգումը։ 90% դեպքերում խնդիրը լուծվում է 5 րոպեում՝ առանց սպասարկման կենտրոն դիմելու։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում