2023 թ․ փետրվարի 27-28-ը Դուբայում տեղի կունենա Blockchain Life 2023-ը՝ բլոկչեյնի, կրիպտոարժույթների և մայնինգի թեմայով 10-րդ միջազգային ֆորումը:
Blockchain Life 2023-ը համարվում է աշխարհում այս ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը. յուրաքանչյուր տարի այն հավաքում է հազարավոր մասնակիցների և բանախոսների ողջ աշխարհից: Այս տարի ակնկալվում է, որ ֆորումը կունենա ավելի քան 4000 մասնակից 100 երկրից: Նրանց թվում կլինեն կրիպտոարժույթի միջազգային առաջատար նախագծերի թոփ մենեջերներ, գործարարներ և ձեռներեցներ, բլոկչեյն մշակողներ, մայնինգ սարքավորումների արտադրողներ և մատակարարներ, բլոկչեյն ստարտափների հիմնադիրներ և կրիպտոարդյունաբերության ոլորտի հայտնի մարդիկ։
Այս տարի ֆորումը կունենա 70 բանախոս, այդ թվում՝ Listing.Help-ի և Blockchain Life-ի հիմնադիր Սերգեյ Խիտրովը, Bybit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Բեն Չժոուն և Binance Custody-ի փոխնախագահ Աթենա Յուն: Կլինեն նաև ներդրողներ, կրիպտո ինդուստրիայի ոլորտում մասնագիտացած իրավաբաններ և շատ ուրիշներ:
Բանախոսների ավելի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ֆորումի կայքում (ցանկը դեռ լրացվում է)։
Ֆորումի հիմնական նպատակները ներառում են՝
Ֆորումի կազմակերպիչներն են կրիպտոբորսաներում ցուցակագրման աշխարհի առաջատար գործակալությունը՝ Listing.help-ը, և Jets.Capital ներդրումային հիմնադրամը:
ամիս
շաբաթ
օր