2026 թվականը սմարթֆոնների օգտատերերին դժվարին ընտրության առջև է կանգնեցնում։ Մի կողմից՝ տեղային ԱԲ-ն (արհեստական բանականություն)՝ Gemini Nano-ից մինչև Apple Intelligence, մեծ քանակությամբ ռեսուրսներ է «խլում»՝ ռեզերվացնելով 3–4 ԳԲ հենց սարքի վրա կատարվող ֆոնային առաջադրանքների և տվյալների մշակման համար։ Մյուս կողմից՝ DRAM հիշողության համաշխարհային դեֆիցիտը և գների 40%-ով աճն արտադրողներին մղում են հակառակ ուղղությամբ. մեծ հիշողությամբ կոնֆիգուրացիաները դառնում են շռայլություն։
Ինչո՞ւ է հիշողությունը թանկանում և անհետանումSamsung-ը, SK Hynix-ը և Micron-ը վերակողմնորոշել են իրենց հզորությունները դեպի ԱԲ սերվերների համար նախատեսված HBM հիշողությունները, քանի որ դա ավելի շահութաբեր է։ Սմարթֆոնները մնացել են երկրորդ պլանում։ Արդյունքում 16–24 ԳԲ RAM-ը ռիսկ ունի գրեթե անհետանալու զանգվածային շուկայից. 12 ԳԲ-ն կդառնա թոփ տարբերակների արտոնությունը, իսկ բազային ֆլագմանները կիջնեն մինչև 8 ԳԲ-ի։
Միջին և բյուջետային սեգմենտներն ավելի շատ կտուժեն. եթե 2024–2025 թվականներին 8–12 ԳԲ-ն նորմա էր, ապա 2026-ին ստանդարտը կտեղափոխվի դեպի 6 ԳԲ, իսկ էժան մոդելներում՝ 4 ԳԲ։ Բրենդներն ակտիվորեն կգովազդեն վիրտուալ օպերատիվ հիշողությունը (ընդլայնումը հիմնական հիշողության հաշվին), որպեսզի թվերը գրավիչ երևան, բայց իրականում դա չի փոխարինի ֆիզիկական հիշողությանը։
Ինչքա՞ն RAM է պետք իրականում 8 ԳԲ. Առաջադրանքների մեծ մասի համար (մեսենջերներ, բրաուզինգ, վիդեո, սոցցանցեր) սա բավարար է նույնիսկ 2026 թվականին։ Այն թույլ կտա ֆոնային ռեժիմում հանգիստ պահել մի տասնյակ հավելվածներ, օգտագործել բազային ԱԲ (թարգմանություն, լուսանկարների խմբագրում) և խաղալ ոչ շատ պահանջկոտ խաղեր։ 12 ԳԲ. Ողջամիտ նվազագույնը էնտուզիաստների համար. ծանր խաղեր բարձր կարգավորումներով, պրոֆեսիոնալ 8K նկարահանում, առաջադեմ ԱԲ (լուսանկարների տեղային գեներացիա, բարդ օգնականներ) և լուրջ բազմաֆունկցիոնալություն։ Եթե դուք հաճախ եք մոնտաժում տեսանյութեր, աշխատում եք RAW ֆայլերի հետ կամ օգտագործում եք էմուլյատորներ, սա ձեր մակարդակն է։ 16 ԳԲ և ավելին. Կմնան որպես նիշային լուծումներ գեյմերական մոդելների (ROG Phone, RedMagic) կամ պրոֆեսիոնալ սարքերի համար։ Սովորական օգտատիրոջ համար հավելյալ վճարն արդարացված չի լինի։ Ի՞նչ ընտրել 2026 թվականինԵթե բյուջեն թույլ է տալիս, ֆլագմանների դեպքում ընտրեք 12 ԳԲ տարբերակը. սա պաշար է առաջիկա 2–3 տարիների համար, մինչև ԱԲ-ն էլ ավելի շատ ռեսուրսներ «կուտի»։ Ամենօրյա օգտագործման համար՝ 8 ԳԲ միջին սեգմենտում։ 6 ԳԲ և ցածր՝ միայն այն դեպքում, եթե սմարթֆոնը զուտ զանգերի և մեսենջերների համար է։
Հիշեք. Վիրտուալ օպերատիվ հիշողությունը կարող է օգնել պարզ իրավիճակներում, բայց այն չի փրկի ծանր աշխատանքի ժամանակ. ֆիզիկական հիշողությունը միշտ ավելի արագ է և հուսալի։
Կարճ ասած2026 թվականին DRAM-ի դեֆիցիտի պատճառով 16+ ԳԲ RAM-ը հազվադեպություն կդառնա, 12 ԳԲ-ն՝ թոփ մոդելների արտոնություն, իսկ 8 ԳԲ-ն՝ օպտիմալ ընտրություն մեծամասնության համար։ ԱԲ-ն ավելի շատ ռեսուրսներ է պահանջում, բայց շուկան մղում է դեպի խնայողության. բյուջետային մոդելներում կվերադառնան 6 և 4 ԳԲ տարբերակները։ Հարմարավետության համար՝ նվազագույնը 8 ԳԲ, ԱԲ-ի և խաղերի համար՝ 12 ԳԲ։ Վիրտուալ հիշողությունը մարքեթինգային հնարք է, այլ ոչ թե լուծում։ Ընտրեք պաշարով, քանի դեռ գները էլ ավելի չեն բարձրացել։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում