Boston Dynamics ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրում է Atlas անունով իր մարդանման ռոբոտի նոր հնարավորությունները։ Atlas-ն այժմ կարող է ոչ միայն ցատկել և վազել անհարթ տեղանքով, այլև վերցնել և նետել առարկաներ՝ շնորհիվ նոր «ձեռքերի», տեղեկացնում է Techcrunch.com-ը:Դրանք բաղկացած են մեկ ֆիքսված և մեկ շարժական «մատերից»: Boston Dynamics-ը պարզաբանել է, որ ռոբոտի այսպիսի ձեռքը նախատեսված է ծանրություն բարձրացնելու համար։ Դրա հնարավորություններն առաջին անգամ ցուցադրվել են ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգայի (Super Bowl) եզրափակիչ խաղի համար հրապարակված գովազդում, որտեղ Atlas-ը գլխավերեւում տակառ է պահում:
Նշենք, որ միայն NASA-ի Robonaut ռոբոտի ձեռքերն ունեն բռնելու այսպիսի հնարավորություն։
«Atlas-ի վերջին քայլը՝ 540 աստիճանով բազմաառանցքային պտույտով, ասիմետրիա է ավելացնում ռոբոտի շարժմանը, ինչը շատ ավելի բարդ հմտություն է, քան նախկինում իրականացված պարկուրը»,- ասել են ընկերությունից։
Boston Dynamics-ը նաև ներկայացրել է տեսանյութ, որում ընկերության աշխատակիցները պատմում են այս ռոբոտի մշակման, նրան տարբեր առաջադրանքների պատրաստելու աշխատանանքների մասին։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։
2022-ի դեկտեմբերին՝ Ամանորին ընդառաջ, Boston Dynamics-ը զվարճալի տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են երեք Spot ռոբոտ-շները զարդարում տոնածառը։Քանի որ տոնածառն իրենցից բարձր էր, ռոբոտները ստիպված էին թիմային աշխատանք անել. նրանցից երկուսը տոնածառի մոտ կռացած դիրք են ընդունում՝ դառնալով ժամանակավոր աստիճաններ, որպեսզի երրորդ ռոբոտը կարողանա բարձրանալ իրենց «մեջքի վրա» և ժապավենը դնել տոնածառի գագաթին:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում