Ինչո՞ւ է Visa-ն վաղուց դուրս եկել «պարզապես վճարային համակարգի» շրջանակներից։ Ինչպե՞ս է Երևանում իրավաբանական անձի բացումն ամրապնդում դիրքերը ընկերության Հայաստանում։ Ի՞նչ գլոբալ թրենդներ՝ սկսած ԱԲ-գործակալներից մինչև սթեյբլքոյններ, կորոշեն առաջիկա տարիների վճարումները և ինչո՞ւ է անվճար կանխիկի ապագան այլևս ոչ թե կարգախոս, այլ իրականություն։ Այս ամենի մասին NEWS.am Tech-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է Վրաստանում և Մոլդովայում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն՝ Silicon Mountains Tech Summit 2025 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում։
Շատերն այն կարծիքին են, որ Visa-ն պարզապես «վճարային համակարգ» է։ Բայց դուք ավելի ու ավելի հաճախ եք ձեզ դիրքավորում որպես տեխնոլոգիական ընկերություն։ Ինչպե՞ս է դա դրսևորվում գործնականում։
Դուք ճիշտ եք. Visa-ն շատ ավելին է, քան վճարային համակարգը։ Այսօր մենք մեզ տեսնում ենք որպես գլոբալ տեխնոլոգիական ընկերություն, ցանցերի ցանց, որն օգնում է բարգավաճել մարդկանց, բիզնեսին և տնտեսություններին։ Սա արտացոլվում է նրանում, թե ինչպես ենք մենք նորարարություններ ներդնում. մենք ներդրումներ ենք կատարում այն ծառայություններում, որոնք դուրս են վճարումների շրջանակներից, ստեղծում ենք լուծումներ, որոնք բարելավում են հաճախորդների փորձը, ամրապնդում հավատարմությունը և նոր արժեք են բերում մեր գործընկերներին։
Մեր Visa Consulting & Analytics թիմը օգտագործում է տվյալների առաջատար գիտությունը՝ գործնական ինսայտներ տրամադրելու և հաճախորդների զարգացմանն օգնելու համար, իսկ մեր ցանցը՝ աշխարհում ամենամեծերից մեկն է, որը տարեկան մշակում է ավելի քան 200 միլիարդ գործարք [1]՝ ապահովում է արագ, անվտանգ և հուսալի վճարումներ: Սկսած ԱԲ-ի միջոցով խարդախությունների կանխարգելումից և վճարումների ոլորտում իրական ժամանակի նորարարություններից մինչև թոքենիզացիա և տվյալների ինտելեկտուալ վերլուծություն՝ մենք կենտրոնացած ենք յուրաքանչյուր գործարքն ավելի խելացի, անվտանգ և պարզ դարձնելու վրա: Visa-ն պարզապես վճարումներ չի ապահովում. մենք ձևավորում ենք կոմերցիայի ապագան։
Visa-ն վերջերս իրավաբանական անձ է բացել Հայաստանում։ Ի՞նչ նշանակություն ունի այդ քայլը։
Ավելի քան երկու տասնամյակ Visa-ն Հայաստանի թվային վերափոխման նվիրված գործընկերն է՝ աջակցելով երկրի դեպի թվային, անվճար կանխիկի տնտեսություն անցմանը։ Այս տարվա ապրիլին Երևանում Visa-ի իրավաբանական անձի ստեղծումը մեր երկարաժամկետ հանձնառության վկայությունն է Հայաստանի նկատմամբ։ Այս քայլը մեզ ավելի է մտերմացնում մեր գործընկերների և հաճախորդների հետ, ամրապնդելով շուկայի զարգացմանն աջակցելու հարցում Visa-ի հանձնառությունը։
Տեղական իրավաբանական անձ ունենալը թույլ է տալիս մեզ ավելի արդյունավետ համագործակցել բանկերի, ֆինտեխների, առևտրականների և պետական կառույցների հետ՝ հայկական շուկայի համար ապահովելով ավելի արագ որոշումների կայացում և ավելի հարմարեցված լուծումներ։ Մենք նաև ընդլայնել ենք տեղական թիմը՝ վճարումների էկոհամակարգի բոլոր հատվածներում ներգրավվածությունը խորացնելու և նորարարությունը խթանելու նպատակով։ Ըստ էության, սա նոր կարևոր իրադարձություն է, որն ամրապնդում է Visa-ի դիրքերը որպես հայկական շահագրգիռ կողմերի հուսալի դաշնակից և ընդգծում է մեր վստահությունը երկրի ներուժի նկատմամբ՝ թվային նորարարությունների տարածաշրջանային հանգույց դառնալու հարցում։
Վերջին տարիներին մեր տարածաշրջանում ո՞ր նախագիծը կամ գործընկերությունն եք համարում ամենահաջողվածը և ինչո՞ւ։
«Visa»-ում մենք գնահատում ենք տարածաշրջանում յուրաքանչյուր գործընկերություն, քանի որ յուրաքանչյուրն իր ներդրումն ունի ներառական թվային տնտեսության ստեղծման գործում։
Վերջին տարիներիշ ամենահիանալի նախաձեռնություններից մեկը Visa Cashless Forum-ն է՝ ռեգիոնալ առաջատար միջոցառում, որը մենք առաջին անգամ անցկացրինք Հայաստանում 2024 թվականին։ Cashless Forum-ը ֆինանսական առաջնորդներ, նորարարներ և առաջադեմ մտածողներ հավաքեց ամբողջ տարածաշրջանից, ներառյալ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից, դառնալով ինսայթների փոխանակման և համագործակցության ամրապնդման տարածաշրջանային հարթակ։ Ֆորումի անցկացումը Հայաստանում արտացոլեց տարածաշրջանային թվային էկոհամակարգում երկրի աճող դերը և նորարարության հզոր ներուժը։
Հայաստանում մեկ այլ կարևոր նախաձեռնություն է She's Next Empowered by Visa-ն, որն աջակցում է կին ձեռներեցներին՝ տրամադրելով գիտելիքներ, տեսանելիություն և ռեսուրսներ նրանց բիզնեսի աճի համար, այդպիսով նպաստելով տարածաշրջանում ներառական թվային տնտեսությանը։ Մենք կարծում ենք, որ կանանց գլխավորած ձեռնարկությունները կենսական նշանակություն ունեն տնտեսական աճի համար և անչափ հաճելի է տեսնել, թե ինչպես են դրանք բարգավաճում մեր գլոբալ նախաձեռնության շրջանակում։
Կարո՞ղ եք նշել երեք հիմնական միտում, որոնք, Ձեր կարծիքով, կորոշեն վճարային տեխնոլոգիաների զարգացումը մոտակա հինգ տարիներին։
Մոտակա հինգ տարիների ընթացքում երեք հիմնարար միտումներ կվերափոխեն վճարային տեխնոլոգիաները։
Ինչպե՞ս են ԱԲ-ն և մեքենայական ուսուցումն արդեն օգտագործվում Visa-ի աշխատանքում. ոչ միայն խարդախության կանխարգելման, այլև հաճախորդների փորձի բարելավման համար։
Արհեստական բանականությունը վերափոխում է վճարումների ապագան, և արդեն ավելի քան 30 տարի է, ինչ ԱԲ-ն մեր նորարարության ճանապարհի անբաժանելի մասն է։ Մենք դարձել ենք առաջին գլոբալ ցանցը, որը ԱԲ է կիրառել խարդախությունը կանխելու համար, իսկ այսօր մենք հարյուրավոր ԱԲ մոդելներ ենթ ներarwum՝ մեր էկոհամակարգը պաշտպանելու նպատակով։ Միայն անցած տարում Visa-ի ԱԲ անվտանգության համակարգերն օգնել են ամբողջ աշխարհում արգելափակել 40 միլիարդ դոլարի խարդախ գործունեություն [4]։
Անվտանգությունից բացի, մեր մեքենայական ուսուցման մոդելները օգնում են մերչանտներին (առևտրականներին) բարելավել հաճախորդի փորձը։ ԱԲ-ն փոխում է այն, թե ինչպես են մարդիկ գնումներ կատարում և վճարում։ Մենք ականատես ենք լինում հիպեր-անհատականացված ֆինանսական փորձի և ԱԲ-ի վրա հիմնված առևտրի ի հայտ գալուն, որտեղ խելացի գործակալները շուտով կօգնեն սպառողներին որոնել, համեմատել, գնել և նույնիսկ վճարել նրանց անունից՝ անվտանգ և իրական ժամանակում։
Այս տարի մենք ներկայացրինք Visa Intelligent Commerce-ը՝ գլոբալ նախաձեռնություն, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին անվտանգ կերպով գործարքներ իրականացնել մեր ցանցում։ Մենք նաև գործարկեցինք Trusted Agent Protocol-ը՝ ԱԲ գործակալների և վաճառողների միջև անվտանգ փոխգործակցությունն ապահովելու համար։ Միևնույն ժամանակ, մենք զարգացնում ենք թվային ինքնությունը այնպիսի լուծումներով, ինչպիսին է Visa Payment Passkey-ը, որն բիոմետրիա է օգտագործում գաղտնաբառերի փոխարեն՝ վճարումները դարձնելով ավելի հեշտ և անվտանգ։ Այս էվոլյուցիան վերաիմաստավորում է գնումներ կատարելու և վճարելու եղանակները՝ լիարժեք վերահսկողություն պահպանելով սպառողի վրա, մինչդեռ տեխնոլոգիան վերացնում է հետին պլանում մնացած «շփումը»։
ԱԲ-ի իննովացիաներում մեր առաջնորդությունը վերջերս է ճանաչվել. Visa-ն զբաղեցրել է 2-րդ տեղը Fortune AIQ ցուցակում և դա արտացոլում է պատասխանատու, մասշտաբայնացվող ԱԲ-նորարարությունների հանդեպ մեր հանձնառությունը, որոնք վճարումները դարձնում են ավելի խելացի, անվտանգ և հեշտ բոլորի համար և ամենուր [5]։
Ի՞նչ եք կարծում, անվճար կանխիկի ապագան իրականությո՞ւն է, թե պարզապես մարքեթինգային կարգախոս։
Անկանխիկ ապագան ոչ միայն տեսլական է, այլև իրականություն, որն արդեն ձևավորվում է։ Visa-ի փիլիսոփայությունը կառուցված է այս փոխակերպմանը պատասխանատու և ներառական աջակցություն ցուցաբերելու վրա։ Յուրաքանչյուր գործընկերություն, յուրաքանչյուր նորարարություն, յուրաքանչյուր նախաձեռնություն, որը մենք իրականացնում ենք, ուղղված է նրան, որ թվային վճարումները դարձնենք այնքան անվտանգ, հարմար և մատչելի, որ դրանք բոլորի համար բնական ընտրություն դառնան։
Ապացույցներն ակնհայտ են. սպառողներն ակնկալում են անխափան թվային փորձ, բիզնեսը տեղափոխվում է առցանց հարթակ, կառավարությունները թվայնացնում են ծառայությունները։ Սակայն մեր համար սա ավելին է, քան միտում՝ դա պատասխանատվություն է։ Մենք կառուցում ենք ենթակառուցվածք, անվտանգություն և գործընկերություններ, որոնք այս ապագան գործունակ են դարձնում բոլորի համար՝ երաշխավորելով, որ այն կլինի ոչ միայն թվային, այլև ներառական, կայուն և վստահելի։
Ինչպե՞ս են Silicon Mountains-ի նման միջոցառումներն աջակցում երկրի թվային վերափոխմանը և օգնում համընթաց գնալ արդի թրենդներին։
Silicon Mountains-ի նման միջոցառումները շատ կարևոր դեր են խաղում Հայաստանի թվային վերափոխման արագացման գործում։ Դրանք միավորում են բանկերին, տեխնոլոգիական ընկերություններին, ֆինտեխերին, բիզնեսին և քաղաքական գործիչներին՝ գաղափարներ փոխանակելու, գլոբալ թրենդները ուսումնասիրելու և այնպիսի գործընկերություններ ձևավորելու համար, որոնք տեսլականը վերածում են իրական առաջընթացի։ Այն, ինչը Silicon Mountains-ը դարձնում է հզոր հարթակ, դա գիտելիքի գործնական փոխանակման և նոր տեխնոլոգիաների շուրջ համագործակցության վրա դրված շեշտադրումն է։ Այս իրադարձության աջակցությունը արտացոլում է Հայաստանում թվային առաջընթացի խթանման վերաբերյալ մեր հանձնառությունը։
Ի՞նչ հետաքրքիր բան լսեցիք կամ իմացաք Silicon Mountains-ում այս տարի։
Silicon Mountains 2025-ը իսկապես ոգեշնչող էր իր էներգիայով, ամբիցիաներով և ամբողջ էկոհամակարգի համագործակցությամբ։ Մենք լսեցինք գլոբալ տեխնոլոգիական առաջնորդների, նորարարական ստարտափների, ներդրողների և տեղացի առաջադեմ մարդկանց ելույթները. բոլորին միավորում էր ընդհանուր համոզմունքն այն մասին, որ տեխնոլոգիաները կարող են ապահովել իրական տնտեսական և սոցիալական վերափոխում։ Քննարկումներն ընդգրկում էին ամեն ինչ՝ ԱԲ-ի ներդրումից և կիսահաղորդիչների նորարարություններից մինչև ստարտափների և թվային ենթակառուցվածքի աճը։ Ամենից շատ տպավորվեց այն, որ Հայաստանն այլևս պարզապես չի հետևում գլոբալ տեխնոլոգիական թրենդներին, այլ ակտիվորեն ձևավորում է դրանք։ Visa-ի համար սա հաստատում է, թե ինչու ենք մենք նվիրված այս շուկային։ Այստեղի տեսլականն ու թափը տպավորիչ են և Հայաստանի թվային տնտեսության ապագան աներևակայելիորեն հեռանկարային է թվում։
[1] https://s29.q4cdn.com/385744025/files/doc_downloads/2024/Visa-Fiscal-2024-Annual-Report.pdf
[2] https://corporate.visa.com/en/sites/visa-perspectives/trends-insights/making-sense-of-stablecoins.h…
[3] https://corporate.visa.com/content/dam/VCOM/global/services/documents/the-10-trends-infographic.pdf
[4] https://investor.visa.com/news/news-details/2024/Visas-Growing-Services-Business-Infused-with-New-A…
[5] https://fortune.com/2025/10/07/visa-artificial-intelligence-science-art/
month
week
day