2025 թվականի սեպտեմբերի 9-ին Կուպերտինոյում Apple-ն անցկացրեց իր ավանդական շնորհանդեսը: Ընկերությունը ներկայացրեց գլխավոր թարմացումները՝ նոր iPhone-ներ, Apple Watch և AirPods՝ աղմուկը լավագույնս չեզոքացնող ականջակալներ:
Հայաստանի համար միջոցառումն արդիական է. նախնական պատվերները սկսվում են այսօր՝ սեպտեմբերի 19-ին: Սարքերը վաճառքի կհանվեն արդեն սեպտեմբերի 26-ին՝ Apple-ի լիազորված գործընկերների ՝ iSpace, Mobile Centre, Vega, Ucom, ZigZag, Team Telecom, iStore, VLV և Viva խանութ-սրահներում : Առավել կարևոր են iPhone Air-ը և iPhone 17 Pro-ն, որոնք կարելի է ձեռք բերել 12 ամսով առանց տոկոսադրույքի՝ Ինկեոբանկից:
Անցնենք արդեն նոր արտադրանքին. յուրաքանչյուր սարք զգալիորեն թարմացվել է: Սկսենք iPhone Air-ից՝ երբևէ ստեղծված ամենաթեթև և ամենանուրբ iPhone-ից:
iPhone Air. Թեթևություն և նոր հնարավորություններ
iPhone Air-ը երբևէ ստեղծված ամենանուրբ և ամենաթեթև iPhone-ն է: Հեռախոսի 6.7 դյույմանոց էկրանը՝ նեղ շրջանակով, հարմար է ֆիլմեր դիտելու, խաղերի և զրուցելու համար: Մարտկոցի աշխատանքը բավականացնում է ողջ օրվա ընթացքում. մինչև իսկ 27 ժամ տեսանյութեր դիտելու հնարավորություն ունի:
Աշխատանքի որակի համար պատասխանատու է A19 Pro չիպն՝ իր նոր Adaptive Power Mode-ով, որն ավտոմատ կերպով կարգավորում է էներգիայի սպառումը:
48 ՄՊ տեսախցիկն ունի 2x խոշորացնելու և կրկնակի տեսագրման հնարավորություն. կարելի է միաժամանակ տեսագրել և՛ հիմնական, և՛ առջևի տեսախցիկներից, ինչը կգնահատեն հատկապես բլոգերներն ու «սթորիների» սիրահարները:
Գլխավոր թարմացումը SIM քարտից հրաժարումն է: iPhone Air-ն աշխատում է բացառապես eSIM-ով, և Հայաստանում այս տեխնոլոգիան արդեն իսկ ողջունում են Ucom, Viva և Telecom Armenia ընկերությունները: Այն հարմար է, անվտանգ և էկոլոգիապես մաքուր: Միևնույն ժամանակ օգտատիրոջ տվյալները հուսալիորեն պաշտպանված են՝ սմարթֆոնում ներդրված eSIM-ը չի կարող կորել կամ վնասվել, և դրա անվտանգությունն ապահովում են սարքի համակարգային մեխանիզմները:
Առավելություններից մեկն է նաև դրա էկոլոգիապես մաքուր լինելը. պլաստիկ քարտերի վերացումը նպաստում է թափոնների կրճատմանը։
Այսօր eSIM-ն այլևս տեխնոլոգիական միտում չէ. աշխարհում ավելի ու ավելի շատ օգտատերեր են անցնում այս ձևաչափին։ Անկախ ձեր ընտրած բջջային օպերատորից, eSIM-ին անցումը պարզ է և արագ , և բջջային կապի օգտագործումը դարձնում է ավելի հարմար։
iPhone Air-ը ներկայացված է մի քանի գույներով՝ Light Gold, Cloud White, Space Black և նոր պաստելային երանգ՝ Sky Blue, որը ստեղծվել է հատուկ այս մոդելի համար։
iPhone 17 Pro. Հզորություն և տեխնոլոգիա
Հիմա անցնենք առաջատար iPhone-ին։ iPhone 17 Pro-ն ունի 6.3 դյույմանոց, իսկ Pro Max-ը՝ 6.9 դյույմանոց էկրան։ Կորպուսը պատրաստված է վերամշակված ալյումինից, ինչն այն դարձնում է թեթև, դիմացկուն և պրեմիում տեսք ունեցող։
Նոր Ceramic Shield 2 վահանակները դարձել են ավելի դիմացկուն քերծվածքների նկատմամբ, իսկ էկրանն այժմ առանձնանում է ռեկորդային պայծառությամբ՝ պատկերը պարզ է մնում նույնիսկ արևի տակ:
Հզորությունն ապահովվում է արհեստական բանականությամբ հագեցած A19 Pro չիպն ու 12 ԳԲ հիշողությունը, իսկ բարելավված հովացման համակարգն ապահովում է կայունություն նույնիսկ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում: Pro Max-ը ապահովում է մինչև 39 ժամ տեսանյութի դիտում, իսկ արագ լիցքավորման շնորհիվ կարելի է մարտկոցի 50%-ն ընդամենը 20 րոպեում լիցքավորել։
Տեսախցիկները նույնպես բարձրացել են նոր մակարդակի՝ երեք 48 մեգապիքսելանոց սենսորները և 8x մեծացման հնարավորությամբ օբյեկտիվը հնարավորություն է տալիս նկարահանել Dolby Vision HDR և 4K120 որակով. որակ, որը կարելի է համեմատել ֆիլմարտադրության հետ:
Շարքը հասանելի է երեք գույներով՝ Silver, Deep Blue и Cosmic Orange.
Airpods Pro 3. Այժմ՝ սրտի ռիթմի չափումներով
iPhone-ներից բացի, Apple-ը նույնպես թարմացրել է իր ականջակալները: AirPods Pro 3-ն առանձնանում է աղմուկի ավելի արդյունավետ չեզոքացման ունակությամբ. թարմացված միկրոֆոններն ու ձայնի մշակման համակարգերը կրկնակի արգելափակում են դրսի աղմուկը: Անհրաժեշտության դեպքում ականջակալներն անցնում են այնպիսի ռեժիմի, որը պահպանում է երաժշտության պարզությունը՝ միաժամանակ թույլ տալով հստակ լսել շրջապատի ձայները:
AirPods Pro 3-ը նաև ունի սրտի զարկերի սենսոր և ներդրված Fitness հավելված, ինչը թույլ է տալիս հետևել մինչև 50 տեսակի մարզումների։ Մարտկոցի աշխատանքի տևողությունը մեծացվել է մինչև 8 ժամ, իսկ IP57 պաշտպանությունը դրանք անբարենպաստ եղանակային պայմանների պարագայում պատրաստ են են դարձնում։
Apple Watch. Առողջություն և դիմացկունություն
Apple-ը թարմացրել է իր ամբողջ ժամացույցների շարքը: Series 11-ը այժմ վերլուծում է քունը նոր Sleep Score ֆունկցիայի միջոցով: Ժամացույցն այժմ ավելի բարակ է , մարտկոցն աշխատում է մինչև 24 ժամ, և ապահովում է ավելի կայուն կապ և ծածկույթ:
SE 3-ը մատչելի տարբերակ է՝ Always-On էկրանով, պաշտպանիչ ապակիով և նոր սենսորներով։ Դրանք հետևում են ջերմաստիճանին և հնարավոր քնին, իսկ 15 րոպեանոց արագ լիցքավորումը ավելացնում է մինչև 8 ժամ մարտկոցի աշխատանքի տևողություն։
Ultra 3-ը մոդել է էքստրեմալ պայմանների համար. մինչև 72 ժամ մարտկոցի աշխատանք էներգախնայողության ռեժիմում, 5G աջակցություն և արբանյակային կապ, ինչը թույլ է տալիս մնալ կապի մեջ նույնիսկ ռադիոծածկույթից դուրս։ Էկրանը մեծացվել է, բայց բարակ շրջանակները պահպանել են կոկիկ դիզայնը։
Apple-ը ցույց է տվել, որ 2025 թվականը մեծ փոփոխությունների տարի է լինելու. iPhone Air-ից մինչև Ultra 3, յուրաքանչյուր սարք ունի իր առանձնահատկությունները։ Հիշեցնենք, որ նոր սարքերի վաճառքը Հայաստանում կմեկնարկի սեպտեմբերի 26-ին։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում