Ինչպես է Թրամփ–Պուտին հանդիպումն ազդել ֆոնդային շուկայի վրա. Ներդրողի բրիֆ | 19.08.2025

19 օգոստոսի, 2025  11:00

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Paramount Skydance Corporation–ը։ Զանգվածային մեդիա և ժամանցային ոլորտում գործող կոնգլոմերատի բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 30.54%–ով (մեկ բաժնետոմսի գինը՝ $13.72)։Հաջորդը միկրոպրոցեսորների ևկիսահաղորդիչների համաշխարհային առաջատար արտադրող Intel Corporation–նէ՝ 23.11% աճով ($24.56)։Սա տեղի էունեցեկ այն բանից հետո, երբ հայտնի էդարձել, որ ԱՄՆ կառավարությունը կարող է ներդրում կատարել դժվար իրավիճակում գտնվող չիպարտադրող ընկերությունում։ Եռյակը եզրափակում է մաքուր էներգետիկ լուծումներ մշակող Bloom Energy Corporation–ը՝ 23.04% աճով ($45.28)։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է ամպային հաշվարկի ենթակառուցվածքների ոլորտում գործող CoreWeave, Inc.–ը, որի բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 22.83%–ով ($99.97)։ Հաջորդը լազերային օպտիկական տեխնոլոգիաներ և էլեկտրոնային բաղադրիչներ արտադրող Coherent Corp.–ն է՝ 19.09% անկումով ($93.40)։ Եռյակը եզրափակում էցանցային սարքավորումների ևտեխնոլոգիական լուծումների մատակարար Ubiquiti Inc.–ը՝ 14.15% անկումով ($402.80)։


ԱՄՆ ֆոնդային շուկան երկրորդ շաբաթն անընդմեջ աճէ գրանցել։ Dow Jones–նաճել է 1.74%-ով, S&P 500–ը՝ 0.94%-ով, իսկ Nasdaq-ը՝ 0.81%-ով։ Փոքր ընկերություններին հետևող Russell 2000 ցուցիչը գրանցել էամենամեծ աճը՝ 3.13%։


Եվրոպական բաժնետոմսերը նույնպես գրանցել են երկրորդ անընդմեջ շաբաթական աճը, ինչը պայմանավորված է առաջիկայում ԱՄՆ-ում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հնարավոր նվազեցման հույսերով և կայուն ֆինանսական արդյունքներով։ STOXX 600 ցուցիչը ուրբաթ օրը նվազել է 0.1%-ով, սակայն պահպանել է 5 ամսվա ամենաբարձր ցուցանիշին մոտ մակարդակը։


Համաշխարհային շուկաներն անցած շաբաթ զգուշավոր էին. Ներդրողները սպասում էին Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ևՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքներին։ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.5%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց $66.85-ի։ Պատճառն այն էր, որ եթե նախագահների հանդիպման արդյունքում Ուկրաինայում լարվածությունը մեղմանար, ապա դա կհանգեցներ նավթի պահանջարկի նվազման։ ԱՄՆ դոլարը թուլացել է՝ սեպտեմբերին ԱՄՆ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման  սպասումների ֆոնին։ Դոլարի ինդեքսը նվազել է 0.34%-ով։ Ոսկին աճել է աննշան՝ 0.09%-ով։ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը փոքր-ինչ բարձրացել է։ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 4.32%-ի։


Անցած շաբաթ համաշխարհային բաժնետոմսերի ֆոնդերը գրանցել են վերջին վեց շաբաթների ամենամեծ շաբաթական ներհոսքը՝ ներգրավելով $19.3 միլիարդ՝ համեմատաբար թույլ գնաճի սպասումների ու Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների ֆոնին։ Տեխնոլոգիական բաժնետոմսերը գլխավորել են աճը, մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես Apple-ն ընդգրկող ֆոնդերը։ Պարտատոմսային ֆոնդերը շարունակել են մնալ պահանջված 17-րդ շաբաթն անընդմեջ, գրավելով $15.87 միլիարդ։

UnitedHealth Group-իբաժնետոմսերն աճել ենմոտ 14%-ով՝ այն բանից հետո, երբ Ուորեն Բաֆեթի գլխավորած Berkshire Hathaway–ը ձեռք է բերել առողջապահական հսկայի 5 միլիոն բաժնետոմս, ինչը ցույց է տալիս, որ փորձառու ներդրողը վստահում է այս ընկերության երկարաժամկետ հեռանկարին։ Ընկերությունը, որն այս տարվա ընթացքում կորցրել էմոտ 40%, գրանցել էիր ամենամեծ մեկօրյա աճը 2008 թվականից ի վեր։


Ամերիկյան Miami International Holdings ֆինանսական բորսայական օպերատորի բաժնետոմսերն անցած չորեքշաբթի աճել են 38%–ով՝ գերազանցելով բաժնետոմսերի թողարկման գինը, ինչը օպերատորի արժեքը հասցրել է մոտ $2.5 միլիարդի։ MIAX-ը դարձել է առաջին խոշոր ԱՄՆ ֆինանսական բորսան, որը հանրային է դարձել վերջին 15 տարիների ընթացքում։


2025 թվականի օգոստոսի 12-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 25 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2030թ. ապրիլի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 72.105 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 95.9685 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.6793 տոկոս:


2025 թվականի օգոստոսի 18-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 5 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2026թ. հունիսի 1–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 8.031 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 94.0189 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.0076 տոկոս:


ԱՄՆ արտադրական գները հուլիսին բարձրացել են 0.9%–ով՝ գրանցելով վերջին երեք տարիների ամենամեծ աճը, ինչի հիմնական պատճառ ենդարձել ապրանքների ևծառայությունների գների բարձրացումը։ Սա ցույց է տալիս, որ նոր մաքսատուրքերի ճնշումներն արդեն սկսել են փոխանցվել սպառողներին, ինչը բարդացնում էԴաշնային պահուստային համակարգի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման ծրագրերը։ Հիմնական գնաճը, որն չափվում է PCE ցուցիչով, հուլիսին մեկ տարվա կտրվածքով հասել է 2.9%–ի։


ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը հուլիսին աճել է 19%-ով՝ հասնելով $291 միլիարդի, նույնիսկ այն դեպքում, երբ նոր մաքսատուրքերի եկամուտները գրեթե եռապատկվել են՝ հասնելով $21 միլիարդի։ Կառավարության ծախսերը, հատկապես Սոցիալական ապահովության, առողջապահության և պարտքի սպասարկման գծով, աճել ենավելի արագ, քան եկամուտները, ինչն էլ հանգեցրել է ավելի մեծ դեֆիցիտի։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։


 
 
 
 
  • Archive