Հյուրանոցային արդյունաբերությունում ավելի ու ավելի հաճախ հնչում են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, էկոլոգիական և էթիկական փաստարկներ: Ճարտարապետությունը դառնում է մեծ խոսակցության մաս՝ իմաստների, կայունության և տարածքի ու մարդու կապի մասին: Նատալյա Նեբիերիձեն՝ Թբիլիսիում գործող ճարտարապետական բյուրոյի հիմնադիր, Hospitality Investment Forum Yerevan 2025-ի շրջանակներում խոսել է այն մասին, թե ինչպե՛ս խուսափել հյուրանոցների նախագծման ժամանակ տարածված սխալներից, ինչո՛ւ է կարևոր պահպանել «վայրի հոգին» և ինչո՛ւ ճարտարապետներին այսօր անհրաժեշտ է դուրս գալ սովորական երկրաչափությունից:
Հյուրանոցային նախագծման ամենատարածված սխալներըՀարցին, թե որոնք են հյուրանոցային նախագծման ամենատարածված սխալները, Նատալյան պատասխանում է՝ առանց տեսականացման. նրա ուշադրությունը կենտրոնացած է գործընթացների իրականության վրա.«Հյուրանոցի տեխնիկական առաջադրանքի և ծրագրավորման փուլում, դեռևս նախագծման մեկնարկից առաջ, չափազանց կարևոր է հասկանալ օպերատորի, շուկայի կամ կոնկրետ տարածաշրջանի կարիքները, որի հետ մենք աշխատում ենք: Հաջորդ փուլում կարևոր է հասկանալ տարածքային իրավիճակը՝ ինչպե՛ս կարող է և պե՛տք է այն գործել: Այնուհետև սկսվում է դիզայնի փուլը, երբ անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր զգացմունքները, որոնք առաջանում են մարդկանց մոտ, երբ նրանք հայտնվում են անծանոթ տարածքում, օրինակ՝ մեկ այլ երկրի հյուրանոցում կամ անծանոթ քաղաքի սպասարկվող բնակարաններում»:
Ճանաչելի, ջերմ, բայց ոչ պարտադրող տարածք ստեղծելը ճարտարապետի իսկական խնդիրն է, կարծում է մասնագետը.
«Մարդիկ միշտ փնտրում են ընդհանուր, հասկանալի բաներ, նրանց համար կարևոր է զգալ, որ տարածքը ծանոթ է: Օրինակ, երբ մենք ժամանում ենք նոր հյուրանոց, մեզ համար կարևոր է կողմնորոշվել, հարմարվել, այդ վայրը մեզ ավելի մոտ դարձնել: Եվ այդ ամենը տեղի է ունենում զգացմունքների միջոցով: Ուստի դիզայնի փուլում շատ կարևոր է պահպանել հավասարակշռությունը ստանդարտների և անհատական ձեռագրի միջև, հաշվարկել դրանք, ստեղծել տարածք, որը չի լինի «գերձևավորված», բայց միևնույն ժամանակ խելամտորեն նախագծված կլինի օգտատիրոջ տեսանկյունից»:
Հաշվի առնել տեղանքի առանձնահատկություններըՀայաստանի նման սեզոնային ընդգծված երկրների համար դիզայներական լուծումները չպետք է լինեն համընդհանուր և անդեմ, կարծում է մասնագետը.
«Ինձ համար միշտ կարևոր է զգալ վայրը: Կարևոր է հասկանալ, թե որտեղ ես գտնվում: Իհարկե, ստանդարտները կարևոր են, և ծանոթ տարածքի զգացողությունը մեծ դեր է խաղում, բայց նույնքան կարևոր է ընդհանուր հիմքը, զգալ այստեղ և հիմա: Իսկ դա գալիս է այն ընկալումով, թե որտեղ ես գտնվում տվյալ պահին: Կարևոր է զգալ, որ դու Հայաստանում ես, Վրաստանում կամ մեկ այլ վայրում: Եվ, իմ կարծիքով, սա Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների ճարտարապետների գլխավոր մարտահրավերն է՝ դիզայնում պահպանել տեղականը, բայց միևնույն ժամանակ տարածքը դարձնել համընդհանուր և բոլորի համար մատչելի»:
Հաշվի առնել ֆունկցիոնալությունը, գաղափարը և էմպաթիանԵրբ խոսքը վերաբերում է ճարտարապետության առաջնահերթություններին՝ ֆունկցիոնալություն, գաղափար, էմպաթիա, Նատալյան մեկ բան չի ընտրում: Նրա ելակետը ընկալումն է.
«Եթե ցանկանում ենք պահպանել հոգին, շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է արդեն գոյություն ունենում վայրում: Եվ եթե ցանկանում ենք գնահատել այն, ինչ արդեն կա, ամեն ինչ սկսվում է հետազոտությունից: Իմ փորձով, երբ մենք նախագծում ենք տարածք, միշտ սկսում ենք հետազոտությունից: Մենք երկխոսության մեջ ենք մտնում վայրի հետ, փորձում ենք զգալ այն, հասկանալ հիմնական կարիքները, և միայն դրանից հետո մտածում ենք դիզայնի մասին»:
Նրա համար ճարտարապետությունը խոսակցություն է: Ոչ թե դևելոփերի, այլ վայրի, նրանց հետ, ովքեր այնտեղ կապրեն, կաշխատեն կամ կմնան.«Ընկալում, հաղորդակցություն, երկխոսություն վայրի հետ: Վայր ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն ճարտարապետությունը, այլև մարդկանց, ովքեր օգտագործում են այն, տեսնել վայրը ոչ միայն որպես ֆիզիկական օբյեկտ, այլ որպես կենդանի մի բան՝ մթնոլորտով, որը ստեղծում են մարդիկ: Ամեն ինչ պետք է ուղղված լինի նրանց, ովքեր օգտվելու են դրանից»:
Երևանի ճարտարապետական միտումներըՀարցին՝ Երևանի ճարտարապետական միտումների և վիզուալ կոդերի մասին, Նեբիերիձեն պատասխանում է անսպասելի տեսանկյունով.
«Ինձ շատ է դուր գալիս Երևանի ճարտարապետությունը՝ հայկական վառ ինքնատիպության և ժամանակակից տարրերի համադրություն, ներառյալ խորհրդային ճարտարապետության ազդեցությունը: Քանի որ այն սերտորեն կապված էր միջազգային ճարտարապետական լեզվի հետ: ԻնՁն համար շատ հետաքրքիր է ուսումնասիրել, թե ինչպե՛ս է հայկական մշակութային ինահատանքը։։
Խորհրդային ճարտարապետություն և ժամանակակից մոտեցումներՆեբիերիձեի համար խորհրդային ճարտարապետությունը կարծրատիպ չէ, այլ կոնցեպտ.
«Նախկինում ճարտարապետությունը սկսվում էր գաղափարախոսությունից, այսօր՝ հաշվարկից: Այնցկանց խորքային: Այդ ժամանակ խթանիչը գաղափարն էր, իսկ հիմանց՝ բիզնեսը: Ես չեմ ասում, որ գաղափարախոսությունը լավ էր, և ոչ ոք չի ցանկանում վերադառնալ կոմունիզմին, բայց հասարակության, մարդկանց համար նախագծելու գաղափարը և շահույթի համար նախագծելու գաղափարը տարբեր արդյունքներ են տալիս: Ահա՛, в чем суть»:
Կայունություն և երկրորդային օգտագործումՆատալյայի կարևորագույն թեզերից մեկը ճարտարապետության վերաիմաստավորումն է որպես կուտակված ռեսուրս, այլ ոչ թե անվերջ շինարարություն.
«Ամենակայուն տունը նա է, որն արդեն կառուցված է: Սա իմ խոսքերը չեն, սա մեկ ճարտարապետի կարծիքը չէ, սա միջազգային կոնսենսուս է: Ուստի ես կխորհուրդ տայի ճարտարապետներին և դևելոփերներին օգտագործել արդեն գոյություն ունեցող շենքերը որպես ռեսուրս, այլ ոչ թե կառուցել նորերը միայն շահույթի համար»:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում