Skyline. Նորարարական թաղամաս, որտեղ կրթական հաստատությունները մեկ քայլի վրա են

30 մայիսի, 2025  14:50

Պատկերացրեք թաղամաս Երևանում, որտեղ հարկավոր չէ ժամերով կանգնել խցանումներում՝ երեխային դպրոց, ծրագրավորման խմբակ կամ պարի դասերի տանելու համար, ապա հասնել աշխատանքի: Վայր, որտեղ կյանքի, աշխատանքի և երեխաների զարգացման համար անհրաժեշտ ամեն ինչ գտնվում է քայլելու հեռավորության վրա: Skyline բնակելի համալիրը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականի վերջին, խոստանում է դառնալ հենց այդպիսի վայր: Բաղրամյան և Օրբելի փողոցների խաչմերուկում կառուցվող Skyline-ը պարզապես հերթական բարձրահարկերով թաղամաս չէ, այլ իսկական «քաղաք քաղաքի մեջ» նորարարական էկոհամակարգ, որտեղ հարմարավետությունը, կրթությունն ու էկոլոգիան միահյուսվում են մեկ ամբողջական հայեցակարգի մեջ:

NEWS.am Tech-ի խմբագրությունը որոշել է պարզել, թե ինչու է Skyline-ը խոստանում հեղափոխություն դառնալ Երևանի համար և ինչպես այն կարող է փոխել երեխաներ ունեցող ընտանիքների կյանքը:

«Քաղաք քաղաքի մեջ». Ի՞նչ է դա նշանակում

Skyline-ը «Ռենշին» ընկերության նախագիծն է, որը վերաիմաստավորում է քաղաքային կյանքը: 35,000 քառակուսի մետր տարածքում կկառուցվեն Հայաստանի ամենաբարձր՝ 35-հարկանի հինգ երկնաքերեր: Սակայն շենքերի բարձրությունը նախագծի գլխավոր առանձնահատկությունը չէ: Համալիրը կմիավորի բնակելի տներ, բիզնես կենտրոններ, կինոթատրոն, սպորտային հարթակներ, խանութներ, ռեստորաններ և նույնիսկ բժշկական կենտրոն: Ավելի քան 2 հեկտար տարածք հատկացված է կանաչ այգիներին և ծառուղիներին, որտեղ կարելի է զբոսնել, հանգստանալ կամ սպորտով զբաղվել: Սա վայր է, որտեղ բնակիչները կարող են ապրել, աշխատել և ժամանց անցկացնել՝ առանց թաղամասը լքելու:

Հանգստի և ժամանցի համար նախատեսված են ժամանակակից կինոթատրոններ մեծ էկրանի սիրահարների համար, հարմարավետ սրճարաններ և հացաբուլկեղենի խանութներ, որտեղ կարելի է վայելել թարմ խմորեղեն և բուրավետ սուրճ, ինչպես նաև նորաձև բարեր, ռեստորաններ և ֆուդ-կորտ յուրաքանչյուրի ճաշակի ոտեստներով՝ տեղական խոհանոցից մինչև համաշխարհային գաստրոնոմիական միտումներ: Ակտիվ հանգստի սիրահարների համար նախատեսված է բոուլինգ և ժամանակակից համակարգչային խաղասրահ, որտեղ կարելի է ընկղմվել վիրտուալ աշխարհներ:

«Քաղաք քաղաքի մեջ» հայեցակարգն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը Եվրոպայի և Ասիայի մեգապոլիսներում, քանի որ այն լուծում է ճանապարհների ծանրաբեռնվածության խնդիրը՝ առաջարկելով ամեն ինչ մեկ վայրում: Լավ մտածված ենթակառուցվածքի շնորհիվ Skyline-ի բնակիչները կկարողանան ավելի քիչ կայցելել քաղաքի կենտրոն, ինչը կարող է նվազեցնել Երևանում խցանումները: Ավելին, համալիրը բաց կլինի բոլորի համար, այնպես որ հարևան թաղամասերի բնակիչները նույնպես կարող են օգտվել դրա հնարավորություններից:

Երեխաների կրթություն և զարգացում. Երբ ամեն ինչ ձեռքի տակ է

Skyline-ի գլխավոր առավելություններից մեկը երեխաների համար կրթական և զարգացման հնարավորություններն են: Ծնողներին այլևս կարիք չի լինի երեխաներին տեղափոխել քաղաքի տարբեր ծայրեր՝ ժամանակ կորցնելով խցանումներում կամ անհանգստանալով ճանապարհին շոգի կամ ցրտի պատճառով: Համալիրը կներառի հետևյալ օբյեկտները.

Միջազգային դպրոց. Skyline-ում կգործի համաշխարհային մակարդակի դպրոց, որտեղ երեխաները կստանան միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ կրթություն: Սա իդեալական տարբերակ է այն ընտանիքների համար, որոնք ցանկանում են իրենց երեխաներին ապահովել մրցունակ կրթությամբ՝ առանց երկար ճանապարհ անցնելու անհրաժեշտության: Երեխաների զարգացման կենտրոն և մանկապարտեզ. Այստեղ երեխաները կարող են ոչ միայն հաճախել մանկապարտեզ, այլև մնալ երկարօրյա խմբերում՝ կատարելու տնային առաջադրանքներ կամ մասնակցելու լրացուցիչ միջոցառումների: Սա հարմար է աշխատող ծնողների համար, ովքեր ցանկանում են վստահ լինել, որ իրենց երեխան ապահով ձեռքերում է: Լրացուցիչ կրթության կենտրոն. Skyline-ում կստեղծվի տարածք, որտեղ երեխաներն ու դեռահասները կարող են սովորել օտար լեզուներ, զբաղվել սպորտով, պարով կամ երաժշտությամբ: Սա վայր է, որտեղ յուրաքանչյուր երեխա կգտնի իրեն դուր եկած զբաղմունք՝ լինի դա ֆուտբոլ խաղալ, դաշնամուր նվագել, թե չինարեն սովորել: Տեխնոլոգիաների և ծրագրավորման կրեատիվ կենտրոն. Թվայնացման դարաշրջանում ծրագրավորման և տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները դառնում են անհրաժեշտություն: Skyline-ն առաջարկում է երեխաների և դեռահասների համար տարածք, որտեղ նրանք կարող են սովորել կոդ գրել, ստեղծել հավելվածներ կամ մշակել սեփական նախագծեր՝ պրոֆեսիոնալների ղեկավարությամբ: 24/7 գրադարան-սրճարան. Եզակի վայր, որտեղ կարելի է ոչ միայն գրքեր կարդալ, այլև սովորել, հանդիպել ընկերների հետ կամ աշխատել նախագծերի վրա օրվա ցանկացած ժամի:

Այս հնարավորությունները Skyline-ը դարձնում են կատարյալ վայր այն ընտանիքների համար, որոնք ունեն կամ պլանավորում են երեխաներ: Ծնողները կխնայեն ժամանակ և էներգիա, իսկ երեխաները կստանան համաշխարհային մակարդակի կրթություն և զարգացում անմիջապես տան կողքին:

Էկոլոգիա և հարմարավետություն. Վայր, որտեղ հեշտ է շնչել

Համալիրի մեկ այլ կարևոր առանձնահատկություն նրա էկոլոգիապես մտածված մոտեցումն է: Նյու Յորքի Laguarda Low ճարտարապետական բյուրոն, որը համաշխարհային առաջատար է նման թաղամասերի նախագծման գործում, մտածել է յուրաքանչյուր մանրուքի մասին: Օրինակ, շենքերը նախագծված են՝ հաշվի առնելով քամու շարժը, որպեսզի ապահովվի մշտական թարմ օդի հոսք: Երևանի տաք կլիմայի պայմաններում սա առանձնահատուկ կարևոր է: Ավելի քան 20,000 քառակուսի մետր կանաչ գոտիներ՝ այգիներ, ծառուղիներ և հանգստի վայրեր, կստեղծեն օազիս քաղաքի կենտրոնում, որտեղ կարելի է վայելել բնությունը:

Ինժեներական լուծումների համար պատասխանատու է Arup ընկերությունը, որն ունի 80 տարվա փորձ երկնաքերերի նախագծման գործում, ներառյալ սեյսմիկ ակտիվ գոտիներում: Skyline-ի շենքերը կլինեն ոչ միայն Հայաստանում ամենաբարձրերը, այլև եզակի էներգաարդյունավետություն կունենան՝ հաշվի առնելով էկոլոգիական չափանիշները և նույնիսկ ապագա կլիմայական փոփոխությունները: Բոլոր բնակարանները կհանձնվեն բարձրորակ վերանորոգմամբ և ներկառուցված կահույքով, այնպես որ նրանց հարկավոր չի լինի ժամանակ և գումար ծախսել լրացուցիչ բարեկարգման վրա:

Կյանքի նոր չափանիշ և ներդրում Երևանի ապագայում

Skyline նախագիծը ոչ միայն հարմարավետության, այլև քաղաքի զարգացման մասին է: «Ռենշին» ընկերությունը ներդնում է ավելի քան 150 միլիարդ դրամ այս նախագծում: Ավելին, Skyline-ի վրա աշխատող միջազգային փորձագետները կկիսվեն իրենց փորձով հայ ուսանողների և մասնագետների հետ, ինչը կնպաստի տեղական ճարտարապետության և շինարարության ոլորտի զարգացմանը: Այսպիսով, նախագիծը փոխում է ոչ միայն Երևանի տեսքը, այլև Հայաստանում քաղաքաշինության մոտեցումը:

Այսօր արդեն շատ մասնագետներ պնդում են, որ Skyline-ը ավելին է, քան պարզապես բնակելի համալիր: Սա վայր է, որտեղ ընտանիքները կարող կարող են մեծացնել երեխաներին՝ առանց անհանգստանալու խցանումների, հեռավորությունների կամ կրթության որակի մասին: Սա քաղաք է, որտեղ տեխնոլոգիան, էկոլոգիան և հարմարավետությունը միաձուլվում են՝ ստեղծելով կյանքի համար կատարյալ պայմաններ:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում