Մայիսի 8-ին բիզնես հաղորդակցման ծառայություններ առաջարկող Dexatel-ը նշեց իր 10-ամյակը՝ հյուրերին ներկայացնելով ընկերության պատմությունը, արժեքներն ու տեսլականը։
AI9 Startup Campus-ում գործող Openhaus Community հարթակում անցկացված տոնական միջոցառմանը ներկա էին ինչպես Dexatel-ի թիմի անդամները, այնպես էլ ընկերության գործընկերները, հաճախորդներն ու ՏՏ համայնքի ներկայացուցիչներ:
Հիշողության պատուհան դեպի 10-ամյա պատմությունՍահմանափակ բյուջեից և օգտագործված սարքավորումներից մինչև CPaaS հարթակի վերածվելն ու գրասենյակներ 4 երկրում՝ տոնակատարության սրահները ներկայացնում էին Dexatel-ի անցած ուղին թանգարան-ցուցադրության ձևաչափով: Առաջին սրահում հյուրերը կարող էին ուսումնասիրել ընկերության 10-ամյա պատմության լուսանկարների արխիվը՝ բացահայտելով Dexatel-ի զարգացման կուլիսային պահերն ու մոռացված դրվագները։ Այնուհետև, «ժամանակի թունել» ինստալյացիայի միջով անցնելով՝ հյուրերը մուտք էին գործում հիմնական սրահ, որտեղ սպասում էր տոնական երեկոյի հանդիսավոր հատվածը։
Տոնակատարության հանդիսավոր մասի բացման խոսքում Dexatel ընկերության հիմնադիր Գեղամ Ազատյանը անդրադարձավ ընկերության ստեղծման ճանապարհին՝ հիշելով հիմնադրման առաջին օրերը, հաղթահարված մարտահրավերներն ու հաղթական ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացրեց Dexatel-ի առաջիկա տարիների տեսլականը։
«Dexatel-ը սկսել է որպես bootstrapped (ինքնաֆինանսավորվող) ընկերություն և մինչև այսօր այդպես էլ շարունակում է իր գործունեությունը: Այն փոքր բիզնես գաղափարից` ընդամենը 2000 դոլար մեկնարկային բյուջեով, վերածվեց վստահելի ու գլոբալ CPaaS մատակարարի»,- Ազատյանի խոսքով՝ ընկերության նպատակն է դառնալ Հայաստանի առաջին bootstrapped unicorn ընկերությունը:
Dexatel-ի հաջողության հիմնական սկզբունքն ու բանալին, ըստ հիմնադիրների, հենց թիմի նվիրվածությունն ու աշխատասիրությունն է։ Հենց այս մոտեցման շնորհիվ՝ Dexatel-ը կարողացել է շարունակաբար զարգանալ նույնիսկ շուկայի փոփոխությունների և անկանխատեսելի մարտահրավերների պայմաններում։ Այսօր Dexatel-ը վստահելի գլոբալ հաղորդակցման հարթակ է, որի գործընկերների շարքում են աշխարհի առաջատար տեխնոլոգիական հսկաները՝ TikTok, WeChat, Alibaba, Temu և այլն։
2023թ․-ին «Դեքսաթել»-ի Տալլինի, Դուբայի և Երևանի գրասենյակներին միացավ նոր մասնաճյուղ Բելգրադում։ Թիմի համատեղ ջանքերի շնորիվ ընկերությունը նախորդ տարին ամփոփել է հաճախորդների, հաղորդագրությունների ծավալի և եկամտի ծավալի աննախադեպ աճով, իսկ 2025 թվականը հռչակել արհեստական բանականության տարի՝ նպատակ ունենալով շարունակել ԱԲ գործիքների ներդրումն իր ծառայություններում։
Ջերմ մթնոլորտ, սիմվոլիկ պահերՄիջոցառման հանդիսավոր հատվածին հաջորդեցին ժամանցային ակտիվություններ` բրենդավորված իրերով խաղ, տեղում նկարող ծաղրանկարիչ և այլ հետաքրքիր զբաղմունքներ: Ակտիվությունների մեջ հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց հատուկ զոնան՝ Dexatel-ի առաջին գրասենյակի մոտիվներով հավաքված ինստալյացիան՝ 3 օգտագործված նոթբուքով, 3 սեղանով և սենյակի մեջտեղում տեղադրված հեծանվով:
Երեկույթի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև Dexatel-ի գլխավոր գործադիր տնօրեն Լիլիա Եղիազարյանը, ով շնորհակալություն հայտնեց 10 տարիների ընթացքում Dexatel-ի պատմության մասը կազմողներին և այն կերտողներին՝ գործընկերներին, հաճախորդներին և իհարկե՝ Dexatel-ի թիմակիցներին: Dexatel-ի հաջողությունը հնարավոր չէր լինի առանց թիմակիցների, ովքեր միշտ հավատացել են ընկերության ապագային և հաջողությանը, և ամեն օր քրտնաջան աշխատել են այն ավելի մեծ ու ուժեղ դարձնելու համար, նշեց Եղիազարյանը:
Ինչ լուծումներ է առաջարկում Dexatel-ըDexatel-ը տրամադրում է հաղորդակցության լուծումներ, որոնք օգնում են բիզնեսներին հեշտությամբ կապ հաստատել իրենց հաճախորդների հետ ամբողջ աշխարհում։ Ծառայությունները ներառում են զանգվածային հաղորդագրություններ և բիզնես ալիքներ՝ SMS, WhatsApp, Viber, RCS և Google-ի Verified SMS։
Ընկերության հիմնական լուծումներն են`
Dexatel Verify. այն ապահովում է հաճախորդի անվտանգ վերիֆիկացիա, որը օգնում է կազմակերպություններին պաշտպանել իրենց օգտատերերի հաշիվները և կանխել խարդախությունները։ Այս լուծումը թույլ է տալիս հաստատել օգտատերերի ինքնությունը՝ ուղարկելով միանգամյա կոդ (OTP) տարբեր հաղորդակցման ալիքներով՝ SMS, ձայնային զանգ, WhatsApp, RCS, Viber և Telegram: Նպատակը անվտանգ մուտքի ապահովումն է և կեղծ գրանցումների նվազեցումը։ Dexatel Engage. համապարփակ լուծում է բիզնեսների համար, որը միավորում է բոլոր հիմնական հաղորդակցման գործիքները մեկ հարթակում՝ ապահովելով արագ, արդյունավետ և նպատակային շփում հաճախորդների հետ։ Notifications` հաղորդագրությունների արագ և հուսալի ուղարկում՝ տեղեկացնելու հաճախորդներին կարևոր իրադարձությունների, ծանուցումների կամ փոփոխությունների մասին։ Campaigns` մարքեթինգային արշավների իրականացում՝ ուղղված ներգրավվածության բարձրացմանը, հատուկ առաջարկների տարածմանը և վաճառքի խթանմանը։ Conversations՝ երկկողմանի շփում հաճախորդների հետ՝ WhatsApp, Telegram, Viber, RCS և SMS ալիքներով` հեշտացնելով հաճախորդների աջակցությունը և վաճառքի գործընթացը։ Dexatel Link. մեծածախ SMS և ձայնային հաղորդակցությանների ծառայություն է, որը նախատեսված է զանգվածային հաղորդակցման մեծ ծավալներ ունեցող գործընկերների համար՝ տրամադրելով արդյունավետ, վստահելի և մրցունակ կապի հնարավորություններ ամբողջ աշխարհում։Գործունեության անցած 10 տարիների ընթացքում Dexatel-ը խոստումնալից ստրատափից վերածվեց գլոբալ հաղորդակցման լուծումներ առաջարկող ընկերության, որը համագործակցում է աշխարհի ավելի քան 150 երկրներում գործող կազմակերպությունների հետ և ունի ավելի քան 1200 հաճախորդ:
Ընկերության ներկայացուցիչները նշում են՝ զարգացման երկրորդ տասնամյակը Dexatel-ը սկսում է ավելի խելացի, անվտանգ և մարդակենտրոն հաղորդակցության եղանակներ մշակելու առաքելությամբ՝ ամբողջ աշխարհում բիզնեսների և նրանց հաճախորդների անվտանգ և անխափան կապն ապահովելու համար:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում